https://arm.sputniknews.ru/20211210/sergej-kvopirkiny-bacatrel-e-lghi-harcum-rusastani-glkhavvor-khndirneric-meky-36296489.html
Սերգեյ Կոպիրկինը բացատրել է ԼՂ–ի հարցում Ռուսաստանի գլխավոր խնդիրներից մեկը
Սերգեյ Կոպիրկինը բացատրել է ԼՂ–ի հարցում Ռուսաստանի գլխավոր խնդիրներից մեկը
Sputnik Արմենիա
ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանը կարծում է, որ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում մի շարք ակնհայտ բարդություններ կան, այդ թվում՝ կողմերի հակադիր մոտեցումը կարգավիճակի... 10.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-10T18:54+0400
2021-12-10T18:54+0400
2021-12-10T18:59+0400
արցախ
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
սերգեյ կոպիրկին
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/06/36079883_0:60:1600:960_1920x0_80_0_0_eee0b2f926c54330e20f8ce785b3b36f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասը խաղաղության, անվտանգության և զարգացման տարածաշրջան դարձնելու հարցում։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այդ մասին ասել է ՀՀ կառավարությանն առընթեր «Օրբելի» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում։Դիվանագետի խոսքով՝ ռուսական միջնորդական ջանքերն այսօր բախվում են մի շարք ակնհայտ դժվարությունների։ Դրանք առաջին հերթին բխում են այն սուր խնդիրներից (այդ թվում՝ պատմական շերտավորումներից), որոնք գոյություն ունեն և շատ առումներով որոշիչ են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների համար։ Այս հանգամանքը շատ բարդ քաղաքական և զգացմունքային ֆոն է ստեղծում իրավիճակի կարգավորման, առկա խնդիրների շտկման փոխընդունելի ուղիների որոնման ցանկացած ջանքերի համար:Միևնույն ժամանակ դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին եռակողմ մեխանիզմներ և փաստաթղթեր չի պարտադրել, դա Երևանի և Բաքվի հետ քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որը հիմնված է շահերի հավասարակշռության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա։Անդրադառնալով ռուս խաղաղապահների գործունեությանը՝ դեսպանն ընդգծել է, որ բոլորից լավ այդ գնահատականը կարող են տալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ։ Ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է նաև իր առաջնային խնդիրը․ երաշխավորում է հրադադարի ռեժիմի պահպանումը՝ էական ներդրում ունենալով տարածաշրջանում իրադրության կայունացման և անվտանգության ապահովման գործում: Դրա համար հսկայական ռեսուրս է կիրառվում, ինչպես մարդկային, այնպես էլ նյութատեխնիկական։«Այո, միջադեպեր, ցավոք, լինում են։ Դրանցից յուրաքանչյուրի դեպքում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի իրավիճակը չսրվի, համապատասխան հետաքննություններ են անցկացվում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության մասնակցությամբ և կողմերի իրավասու մարմինների ներգրավմամբ։ Ելնում ենք նրանից, որ եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները պետք է ամբողջությամբ կատարվեն»,-ասել է դեսպանը։Ռուսական ղեկավարության ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ այսօր գոյություն ունեցող բոլոր «գրգռիչների» վերացումը։ Հետևողական քայլեր են ձեռնարկվում պահվող անձանց հարցը լուծելու ուղղությամբ։ Այդ քայլերի արդյունքն էր նաև դեկտեմբերի 4-ին Ադրբեջանից ևս 10 քաղաքացիների վերադարձը Հայաստան։ Կոպիրկինը հիշեցրել է` ռուսական կողմի միջնորդությամբ ՀՀ 115 քաղաքացի է վերադարձել տուն։Նրա խոսքով`Ռուսաստանը շարունակում է միջնորդական ջանքեր գործադրել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում: Դեսպանը կարծում է, որ Մինսկի խմբի ներուժը դեռ չի սպառվել, այդ թվում՝ տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում:
https://arm.sputniknews.ru/20211210/rus-khaghaghapah-zorakhumby-petq-e-anzhamket-mna-arcakhum-beglarjan--36281229.html
https://arm.sputniknews.ru/20211209/rus-zintsarajvoghnery-kentrvonacats-en-gerinerin-veradardznelu-vra-rd-glkhavvor-shtabi-pet-36231506.html
https://arm.sputniknews.ru/20211209/petq-e-dzernpah-mnal-ev-chkhvoracnel-iravitshaky-zakharvovan-baqvi-hretvorabanutjan-masin-36242250.html
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/06/36079883_120:0:1480:1020_1920x0_80_0_0_1fcee41f7baf7b8469c329cd946d97b9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, սերգեյ կոպիրկին, լեռնային ղարաբաղ
արցախ, հայաստան, ռուսաստան, ադրբեջան, սերգեյ կոպիրկին, լեռնային ղարաբաղ
Սերգեյ Կոպիրկինը բացատրել է ԼՂ–ի հարցում Ռուսաստանի գլխավոր խնդիրներից մեկը
18:54 10.12.2021 (Թարմացված է: 18:59 10.12.2021) ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանը կարծում է, որ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում մի շարք ակնհայտ բարդություններ կան, այդ թվում՝ կողմերի հակադիր մոտեցումը կարգավիճակի հարցում:
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է Հարավային Կովկասը խաղաղության, անվտանգության և զարգացման տարածաշրջան դարձնելու հարցում։ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այդ մասին ասել է ՀՀ կառավարությանն առընթեր «Օրբելի» վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում։
Դիվանագետի խոսքով՝ ռուսական միջնորդական ջանքերն այսօր բախվում են մի շարք ակնհայտ դժվարությունների։ Դրանք առաջին հերթին բխում են այն սուր խնդիրներից (այդ թվում՝ պատմական շերտավորումներից), որոնք գոյություն ունեն և շատ առումներով որոշիչ են
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների համար։ Այս հանգամանքը շատ բարդ քաղաքական և զգացմունքային ֆոն է ստեղծում իրավիճակի կարգավորման, առկա խնդիրների շտկման փոխընդունելի ուղիների որոնման ցանկացած ջանքերի համար:
«Ստիպված ենք լինում հաշվի նստել նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հիմնարար հարցի նկատմամբ կողմերի տրամագծորեն հակառակ մոտեցման, ինչպես նաև իրավիճակի վրա ներքաղաքական գործոնների և երրորդ երկրների ու աշխարհաքաղաքական խաղացողների շահերի ազդեցության հետ»,-նշել է Կոպիրկինը։
Միևնույն ժամանակ դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կողմերին եռակողմ մեխանիզմներ և փաստաթղթեր չի պարտադրել, դա Երևանի և Բաքվի հետ քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որը հիմնված է շահերի հավասարակշռության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա։
10 դեկտեմբերի 2021, 15:49
Անդրադառնալով ռուս խաղաղապահների գործունեությանը՝ դեսպանն ընդգծել է, որ բոլորից լավ այդ գնահատականը կարող են տալ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ։ Ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում է նաև իր առաջնային խնդիրը․ երաշխավորում է հրադադարի ռեժիմի պահպանումը՝ էական ներդրում ունենալով տարածաշրջանում իրադրության կայունացման և անվտանգության ապահովման գործում: Դրա համար հսկայական ռեսուրս է կիրառվում, ինչպես մարդկային, այնպես էլ նյութատեխնիկական։
«Այո, միջադեպեր, ցավոք, լինում են։ Դրանցից յուրաքանչյուրի դեպքում անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի իրավիճակը չսրվի, համապատասխան հետաքննություններ են անցկացվում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության մասնակցությամբ և կողմերի իրավասու մարմինների ներգրավմամբ։ Ելնում ենք նրանից, որ եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթները պետք է ամբողջությամբ կատարվեն»,-ասել է դեսպանը։
Ռուսական ղեկավարության ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ այսօր գոյություն ունեցող բոլոր «գրգռիչների» վերացումը։ Հետևողական քայլեր են ձեռնարկվում պահվող անձանց հարցը լուծելու ուղղությամբ։ Այդ քայլերի արդյունքն էր նաև դեկտեմբերի 4-ին Ադրբեջանից ևս 10 քաղաքացիների վերադարձը
Հայաստան։ Կոպիրկինը հիշեցրել է` ռուսական կողմի միջնորդությամբ ՀՀ 115 քաղաքացի է վերադարձել տուն։
Նրա խոսքով`Ռուսաստանը շարունակում է միջնորդական ջանքեր գործադրել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում: Դեսպանը կարծում է, որ Մինսկի խմբի ներուժը դեռ չի սպառվել, այդ թվում՝ տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում: