https://arm.sputniknews.ru/20211209/petq-e-dzernpah-mnal-ev-chkhvoracnel-iravitshaky-zakharvovan-baqvi-hretvorabanutjan-masin-36242250.html
Պետք է ձեռնպահ մնալ և չխորացնել իրավիճակը. Զախարովան` Բաքվի հռետորաբանության մասին
Պետք է ձեռնպահ մնալ և չխորացնել իրավիճակը. Զախարովան` Բաքվի հռետորաբանության մասին
Sputnik Արմենիա
Մոսկվան իր կողմից ամեն ինչ անում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ավելի լարված չդառնա։ 09.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-09T18:15+0400
2021-12-09T18:15+0400
2021-12-09T18:28+0400
մարիա զախարովա
արցախ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
արցախյան պատերազմ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/05/36071220_0:273:3071:2001_1920x0_80_0_0_3ef2cac88056d201632690126806246a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են արգելակել Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։ Նա այդպես է արտահայտվել, երբ լրագրողները խնդրել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությունը, որով նա Հայաստանին կոչ էր արել «նշել Զանգեզուրի միջանցքի բացման ժամկետները»:Մեկնաբանելով ադրբեջանցի զինվորականների կողմից Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի խաղաղ բնակչի սպանությունը՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը, որպես միջնորդ և խաղաղարար ջանքերի համալիր միջոցառումներ ձեռնարկող երկիր, ամեն ինչ անում է իրավիճակը կայունացնելու համար:Նրա կարծիքով՝ միջադեպերի լիակատար բացակայություն երաշխավորել հնարավոր չէ, քանի որ խոսքը հին հակամարտության մասին է։ Բայց, այսպես թե այնպես, պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում չբարդանա։Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին` ժամը 13:00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» տեղամասից զենքի գործադրմամբ առևանգել են Սեյրան Սարգսյանին, տեղափոխել Կոհակ բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով, հրազենից կրակոց արձակելով, սպանել են նրան:Բիրտ հարված է ՌԴ խաղաղապահ առաքելությանը. Արցախի ԱԳՆ–ն` Ադրբեջանի քաղաքականության մասինՌԴ խաղաղապահ զորակազմի դատախազը ներկայացել էր դեպքի վայր, լսել ադրբեջանական կողմի վկաներին, սպանություն կատարած անձին, հետազոտել ադրբեջանցիների վկայակոչած ենթադրյալ դեպքի վայրը։
https://arm.sputniknews.ru/20211209/teman-pakvats-enq-hamarum-maria-zakharvovan-alen-simvonjani-hajtararutjan-masin-36242328.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/05/36071220_340:0:3071:2048_1920x0_80_0_0_6da1b7bf663e4e00690f1d8e3603f651.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
մարիա զախարովա, արցախ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
Պետք է ձեռնպահ մնալ և չխորացնել իրավիճակը. Զախարովան` Բաքվի հռետորաբանության մասին
18:15 09.12.2021 (Թարմացված է: 18:28 09.12.2021) Մոսկվան իր կողմից ամեն ինչ անում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ավելի լարված չդառնա։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են արգելակել Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։ Նա այդպես է արտահայտվել, երբ լրագրողները խնդրել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությունը, որով նա Հայաստանին կոչ էր արել «նշել Զանգեզուրի միջանցքի բացման ժամկետները»:
«Պետք է ձեռնպահ մնալ հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են արգելակել բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը և կարող են հանգեցնել հակամարտության սրմանը, իրավիճակի խորացմանը»,–նշել է նա:
Մեկնաբանելով ադրբեջանցի զինվորականների կողմից Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի խաղաղ բնակչի սպանությունը՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը, որպես միջնորդ և խաղաղարար ջանքերի համալիր միջոցառումներ ձեռնարկող երկիր, ամեն ինչ անում է իրավիճակը կայունացնելու համար:
Նրա կարծիքով՝ միջադեպերի լիակատար բացակայություն երաշխավորել հնարավոր չէ, քանի որ խոսքը հին հակամարտության մասին է։ Բայց, այսպես թե այնպես, պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակը տարածաշրջանում չբարդանա։
Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին` ժամը 13:00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» տեղամասից զենքի գործադրմամբ առևանգել են Սեյրան Սարգսյանին, տեղափոխել Կոհակ բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով, հրազենից կրակոց արձակելով, սպանել են նրան:
ՌԴ խաղաղապահ զորակազմի դատախազը ներկայացել էր դեպքի վայր, լսել ադրբեջանական կողմի վկաներին, սպանություն կատարած անձին, հետազոտել ադրբեջանցիների վկայակոչած ենթադրյալ դեպքի վայրը։