00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան դասեր. «կոնվեյերից թռնելուց» առաջ անպայման հաշվարկիր` որտեղ ես վայրէջք կատարելու

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։
Արցախյան կարգավորման դասերը. «կոնվեյերից թռնելուց» առաջ անպայման հաշվարկիր, թե որտեղ ես վայրէջք կատարելու
Երբ մի քանի տարի առաջ մեր նոր ղեկավարները բացահայտ հայտարարեցին, թե զրոյից են սկսելու արցախյան բանակցությունները, քանզի Հայաստանի նախկին իշխանությունները դրանք սխալ ուղղությամբ են տարել, շատերիս մոտ ոչ միայն անհանգստություն, այլև նույնիսկ հետաքրքրություն առաջացավ՝ բա ո՞րն է այդ ճշմարիտ ուղին։
Եվ միայն այն բանից հետո, երբ վարչապետը խոստովանեց`«ինձ համար պարզ էր, էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում է լինի, պետք է էս կոնվեյերի վրայից թռնել, ուրիշ տեղ հայտնվել», ոմանք սկսեցին բարձրաձայնել ամենատագնապալի հարցը՝ իսկ արդյոք այդ ուրիշ տեղը լայնածավալ պատերազմը չէ՞։ Ցավոք, այդ մտավախությունը իրականություն դարձավ 100 տոկոսով։
Ինչո՞ւ մեր կառավարության ղեկավարը որոշեց «թռչել» այդ չարաբաստիկ կոնվեյերից։ Ըստ երևույթին, համոզված էր, որ կոնվեյերի ճանապարհին տարածքների հանձնումն էր, իսկ վերջում ամենևին Արցախի կարգավիճակը չէր։ Այսինքն` ինչպես ինքն էր ձևակերպել, «հողերի հանձնում՝ ոչ մի բանի դիմաց»։
Հիմա արդեն պարզ է, որ նրա այդ համոզմունքը լիովին կիսում են նաև թիմակիցները, որովհետև դեռ պատերազմի օրերին Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նկարագրում էր, թե իր կարծիքով, ինչ սարսափելի բաներ կկատարվեին, եթե ընդունվեին միջնորդների առաջարկները և չհստակեցվեր Արցախի կարգավիճակը։ Մեջբերեմ. «Սա ինձ համար անընդունելի է, որովհետև դրան հաջորդելու է Մեղրին, դրան հաջորդելու է Երևանը, և այլևս հայ ազգ՝ որպես այդպիսին, գոյություն չի ունենալու»:
Հայաստանի և Արցախի դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Պատմության էջերից. որոշում, որի մասին բոլորը գերադասում են լռել
Այսօր ստեղծված իրավիճակը համեմատեք միջնորդների վերջին առաջարկների հետ, անցած շաբաթ խորհուրդ տվեց Ռուսաստանի արտգործնախարարությունը այն բանից հետո, երբ ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԱԺ ղեկավարը ակնարկել էր, թե այսպես կոչված «Լավրովի պլանը» նախատեսում է տարածքների հանձնում։ Նախ` Մոսկվան հիշեցրեց, որ «Լավրովի պլան» որպես այդպիսին ընդհանրապես գոյություն չունի։ Ի դեպ, հենց ինքը՝ Ռուսաստանի արտգործնախարարն այդ մասին խոսել էր դեռ 2017 թվականին։

«Քանիցս հրապարակավ հայտարարել եմ, որ ոչ մի «Լավրովի պլան» գոյություն չունի։ Այժմ քննարկվող գաղափարների հիմքում այն առաջարկություններն են, որոնք մշակվել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների կողմից։ Գլխավորը կողմերին օգնելն է՝ գտնել հավասարակշռված քաղաքական որոշում, որը թույլ կտա անցնել իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթերի պատրաստմանը»,-ընդգծել Էր Սերգեյ Լավրովը:

Հիմա շատ հակիրճ` այն առաջարկների մասին, որոնք, ինչպես փաստել է Ռուսաստանի արտգործնախարարությունը, վերջին խմբագրմամբ կողմերին ներկայացվել են 2019 թվականի ամռանը։ Առաջին փուլում նախատեսվում էր Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջան, երկրորդ փուլում՝ մնացած երկու շրջանները, ինչը պետք է ուղեկցվեր «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ պարտադիր կապակցմամբ»։ Ուշադրություն դարձրեք՝ Քարվաճառն ու Բերձորը նախատեսվում էր վերադարձնել և Բերձորի միջանցքի լայնությունը որոշել միայն այն բանից հետո, երբ կողմերը համաձայնության գային կարգավիճակի հարցում։ Այնինչ, եթե հիշում եք, Հայաստանի ղեկավարը սա բոլորովին այլ կերպ էր ներկայացնում. «Հողերի հանձնում ոչ մի բանի դիմաց»։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ (26 նոյեմբերի, 2021թ․). Սոչի - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Սոչիի հանդիպումը. կոնկրետ փաստաթուղթ չստորագրվեց, բայց բոլորը գոհ են
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության` միջնորդների առաջարկները նաև մի շարք պայմանների կատարում էր նախատեսում։ Կրկին մեջբերեմ. «Մյուս տարրերի թվում էին Լեռնային Ղարաբաղի բնակչության լիարժեք կենսագործունեությունն ապահովող իրավունքների ճանաչումը, ԵԱՀԿ-ի նիստերին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը»։
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ապա միջնորդներն այդ հարցը առաջարկում էին լուծել այսպես. « Համաձայնեցված ժամկետներում կողմերի միջև, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո, Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունն արտահայտող և իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ ունեցող համաժողովրդական քվեարկություն անցկացնելու միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում»։

Կարող եմ համաձայնել՝ ոչ մի կոնկրետ ժամկետ իսկապես չէր նշվում, բայց դուք էլ համաձայնեք՝ ախր հիմա արդեն բզկտված Արցախի կարգավիճակի մասին գրեթե չի էլ խոսվում ընդհանրապես։ Ուրեմն ինչո՞ւ մերժվեցին այդ առաջարկները։

Թույլ տվեք մի ենթադրություն անել, զուտ սուբյեկտիվ ենթադրություն։ Երևի նկատեցիք, որ այս վերջին առաջարկները գրեթե նույնությամբ կրկնում են 1997 թվականի, այսպես կոչված, փուլային տարբերակը։ Իսկ այդ տարբերակին համաձայնություն տալուց հետո ընդամենը մի երեք ամիս անց Հայաստանի առաջին նախագահը և նրա համախոհները հրաժարական տվեցին։
Արդյոք նույն հեռանկարը Նիկոլ Փաշինյանի աչքի առջև չէ՞ր, երբ նա որոշեց «թռնել բանակցությունների կոնվեյերից»։
Ախր հայտնի ճշմարտություն է՝ թռչելուց առաջ միշտ պարտավոր ես հաշվարկել, թե որտեղ ես վայրէջք կատարելու։
Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանն ու Արշակ Կարապետյանը - Sputnik Արմենիա, 1920, 16.11.2021
Նախարարները փոխվում են, մարդկանց անվտանգության հարցը մնում է անորոշ
Լրահոս
0