https://arm.sputniknews.ru/20211210/bernapvokhadrumner-tshanaparhajin-vtsharner-sanvosjann-yndunel-e-iranci-pashtvonjajin-36269261.html
Բեռնափոխադրումներ, ճանապարհային վճարներ. Սանոսյանն ընդունել է իրանցի պաշտոնյային
Բեռնափոխադրումներ, ճանապարհային վճարներ. Սանոսյանն ընդունել է իրանցի պաշտոնյային
Sputnik Արմենիա
Նախարարը Իրանի մաքսային ծառայության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ խոսել է այլընտրանքային ճանապարհների մասին։ 10.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-10T13:28+0400
2021-12-10T13:28+0400
2021-12-10T13:30+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
սյունիք
ճանապարհ
գնել սանոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36268288_0:83:1600:983_1920x0_80_0_0_815c7be9e6bcddd0ec6ec6387aeeee4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում Սանոսյանը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ բազմաշերտ համագործակցությունը և ընդգծել, որ երկու երկրները զարգացման մեծ պոտենցիալ ունեն ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ոլորտում։Քննարկվել են Սյունիքում այլընտրանքային ճանապարհի հետ կապված, բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող, ինչպես նաև ճանապարհային վճարների հետ կապված հարցեր։Նախարարը տեղեկացրել է, որ այժմ օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվում, որով նախատեսվում է ճանապարհային վճարը վերափոխել կիլոմետրի դիմաց վճարի։ Սանոսյանն ասել է նաև, որ առաջիկայում պատրաստ կլինի Տաթև-Լծեն ավտոճանապարհը, որով նախ կկրճատվի դեպի Երևան ճանապարհը, ինչպես նաև դրանով կլուծվի այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի հատվածների խնդիրը։Մեհդի Միրաշրաֆին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև տարանցման ու ապրանքափոխանակման շատ ավելի մեծ պոտենցիալ է առկա, որը միանշանակ պետք է օգտագործել և խթանել ներդրումները։ Նրա խոսքով` պետք է համատեղ ծրագրավորված աշխատել, զարգացնել ենթակառուցվածքները, որպեսզի հնարավոր լինի խորացնել առկա համագործակցությունը։Նշենք, որ Միրաշրաֆին Հայաստան է եկել աշխատանքային այցով դեկտեմբերի 8-ին։ Նրան դիմավորել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
https://arm.sputniknews.ru/20211209/arajzhm-aranc-hajastaniinchu-e-irany-pvokhel-e-parsic-tsvoc-sev-tsvov-nakhagtsi-tsragrery-36254651.html
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/0a/36268288_90:0:1511:1066_1920x0_80_0_0_992a255d5d4e305f988a7ccb0b16251c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, սյունիք, ճանապարհ, գնել սանոսյան
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, սյունիք, ճանապարհ, գնել սանոսյան
Բեռնափոխադրումներ, ճանապարհային վճարներ. Սանոսյանն ընդունել է իրանցի պաշտոնյային
13:28 10.12.2021 (Թարմացված է: 13:30 10.12.2021) Նախարարը Իրանի մաքսային ծառայության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ խոսել է այլընտրանքային ճանապարհների մասին։
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության
մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Սանոսյանը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ բազմաշերտ համագործակցությունը և ընդգծել, որ երկու երկրները զարգացման մեծ պոտենցիալ ունեն ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ոլորտում։
Քննարկվել են Սյունիքում այլընտրանքային ճանապարհի հետ կապված, բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող, ինչպես նաև ճանապարհային վճարների հետ կապված հարցեր։
Նախարարը տեղեկացրել է, որ այժմ օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվում, որով նախատեսվում է ճանապարհային վճարը վերափոխել կիլոմետրի դիմաց վճարի։ Սանոսյանն ասել է նաև, որ առաջիկայում պատրաստ կլինի Տաթև-Լծեն ավտոճանապարհը, որով նախ կկրճատվի դեպի Երևան ճանապարհը, ինչպես նաև դրանով կլուծվի այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի հատվածների խնդիրը։
Մեհդի Միրաշրաֆին իր հերթին ընդգծել է, որ
Հայաստանի և Իրանի միջև տարանցման ու ապրանքափոխանակման շատ ավելի մեծ պոտենցիալ է առկա, որը միանշանակ պետք է օգտագործել և խթանել ներդրումները։ Նրա խոսքով` պետք է համատեղ ծրագրավորված աշխատել, զարգացնել ենթակառուցվածքները, որպեսզի հնարավոր լինի խորացնել առկա համագործակցությունը։
Նշենք, որ Միրաշրաֆին
Հայաստան է եկել աշխատանքային այցով դեկտեմբերի 8-ին։ Նրան դիմավորել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։