00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

© Photo : official site of the Investigative Committee of RAՔննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2021
Բաժանորդագրվել
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը, ով 2004թ. մարտից մինչև 2017թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետի պաշտոնը, կատարել է մի շարք չարաշահումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Համատարած կալանավորում են նրանց, ում քրգործերով իշխանությունը հետաքրքրված է. Ալեքսանյան
Նախաքննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ պաշտոնյան, նպատակադրվելով ակնհայտ կեղծ տվյալների օգտագործմամբ, միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով պետական բյուջեի միջոցներից խարդախությամբ գումարներ հափշտակել, կազմակերպել և խմբի կազմում իրագործել է պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակություն, մշակել միասնական պլան՝ ներգրավելով նաև նույն գործակալության երկու աշխատակիցների:

Քննչականից տեղեկացնում են, որ իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով 2013թ. ընթացքում գործակալության նշված աշխատակիցներին ներկայացրել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության համակարգչային բազայում որպես անապահովության նպաստառու այդպիսիք չհանդիսացող շուրջ 250 քաղաքացիների կենսորոշիչ տվյալների մուտքագրման և դրանք հաստատելու, սոցիալական աջակցություն տրամադրող համապատասխան ծառայություն վերջիններս ուղարկելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ դուրս գրելու, ինչպես նաև՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցների օժանդակությամբ դրանք հափշտակելու վերաբերյալ իր պլանը:
Մանվել Փարամազյան - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
Քաջարանի համայնքապետի դեմ ցուցմունք տված անձը ևս կալանավորվել է. պաշտպան
Վերջիններիս հետ ձեռք բերելով նշված եղանակով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու վերաբերյալ նախնական հանցավոր համաձայնություն՝ կազմակերպել և ղեկավարել է իր ենթակայության ներքո գտնվող հիշյալ աշխատակիցների հանցավոր գործողությունները:

Աշխատակիցները, գործելով միմյանցից առանձին, սակայն գտնվելով սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետի ղեկավարման ներքո, նպատակադրված հանցավոր արարքի կատարման միասնական դիտավորությամբ, 2013թ. նոյեմբերից մինչև 2017թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում համակարգչային բազայում սոցիալապես անապահով անձանց վերաբերյալ մուտքագրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ որպես նպաստառու ներկայացնելով այդպիսիք չհանդիսացող մի շարք քաղաքացիների կենսորոշիչ տվյալներ։
Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորի հարցով դիմել են դատախազին
Դրանից հետո մուտքագրված կեղծ տվյալների օգտագործմամբ նրանց հաշվառել են «Ընտանեկան նպաստ» համակարգի շահառուների ցանկում, որի հիման վրա վերջիններս ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում, որոնք Սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության պետի կողմից հաստատվել են, և նրանց անվամբ ապօրինի ձևակերպվել ու յուրաքանչյուր ամիս «Հայփոստ» ՓԲ ընկերության տվյալ տարածքի փոստային բաժանմունքներ են առաքվել ընտանեկան նպաստի գումարներ:

Արդյունքում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքներ առաքված առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 231 942 500 ՀՀ դրամ գումարը փոստային բաժանմունքի աշխատակիցների օժանդակությամբ նրանցից վերցնելուց հետո խմբի կազմում հափշտակել են, իսկ ստացված գումարները շահառուներին հանձնված լինելու կեղծ հանգամանքը հիմնավորելու և իրենց հանցավոր գործողությունները քողարկելու նպատակով Սոցիալական աջակցության տարածքային գործակալության նշված աշխատակիցները հիշյալ շահառուների անվան դիմաց ստորագրել են պաշտոնական փաստաթղթեր համարվող նպաստառուների ցուցակներում:
Աշոտ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
«Սիսական» ջոկատի հրամանատար, Արցախյան 3 պատերազմի մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվել է
Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը, 2017թ. նոյեմբերի 13-ից մինչև 2018 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավար, նախապես տեղեկացել է՝ Վարդենիս քաղաքի երկու բնակչի կողմից ընդհանուր օգտագործման համար նախատեսված զբոսայգու տարածքն ապօրինի զավթելու և հասարակական կառուցապատման համար չնախատեսված վայրում առանց շինարարական թույլտվության սրճարաններ կառուցելու մտադրության մասին, բանավոր համաձայնություն է տվել։
Նա որևէ միջոց չի ձեռնարկել՝ ապօրինի հողօգտագործումը և ինքնակամ շինությունների կառուցումը օրենքով սահմանված կարգով կանխարգելելու, դրանց հետևանքները վերացնելու և քաղաքացիների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ, որի հետևանքով Վարդենիս համայնքը զրկվել է իր սեփականությունը հանդիսացող հողի վրա կառուցված ընդհանուր օգտագորման զբոսայգու տարածքն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից:
Դատարանը մերժել է Աղվան Հովսեփյանի կալանավորման վերաբերյալ պաշտպանների բողոքը

Նախաքննության ընթացքում Վարդենիս համայնքի նախկին ղեկավարը և Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Վարդենիսի տարածքային գործակալության հիշյալ երկու աշխատակիցներն ընդունել են շուրջ 231 942 500 ՀՀ դրամ գումարի հափշտակության փաստը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով (երկու դրվագ), 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով, 178-րդ հոդ­վա­ծի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետով:
Флаги Армении и Азербайджана на границе близ села Ерасх - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Գումարտակի հրամանատարը 7 զինծառայողի հետ դիմել էր փախուստի. նա կալանավորվել է
Վերջինս ձերբակալվել է, և վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամ Հարությունյանի ձերբակալության պատճառով վարդենիսցիները փողոց էին փակել ու պահանջում էին ազատ արձակել վերջինիս։
Լրահոս
0