00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաջարանի համայնքապետի դեմ ցուցմունք տված անձը ևս կալանավորվել է. պաշտպան

© Photo : press office of Kajaran municipalityՄանվել Փարամազյան
Մանվել Փարամազյան - Sputnik Արմենիա, 1920, 03.12.2021
Մանվել Փարամազյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Քաջարանի համայնքապետի պաշտպանի խոսքով `ակնհայտ անհիմն մեղադրանքներ են առաջադրվել Փարամազյանին, և անգամ մեկ ապացույց չկա, որով կհիմնավորվեն դրանք։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձը` Նվեր Մկրտչյանը ևս կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Նշենք, որ Սյունիքի Ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով դատավարությունը։
Պաշտպանի խոսքով` այսօր դատարանում ամբաստանյալներից երկուսը բացակայում էին։ Նրանցից մեկի` Նվեր Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը ընտրեց կալանքը։ Նշենք, որ Մկրտչյանն այն անձն է, որի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։
Մկրտչյանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ իր անունով մի գույք է ձեռք բերվել, բայց իրականում գույքի սեփականատերն ինքը չի եղել, այլ իրեն խնդրել են, որպեսզի այդպես ներկայացնի, այնուհետև այդ գույքն ավելի թանկ գնով վաճառվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։
Մկրտչյանը նշել է, որ կոմբինատի կողմից իրեն փոխանցված գումարի մի մասը տվել է Մանվել Փարամազյանին, մյուս մասն էլ տվել է այլ անձի։
Այս ցուցմունքով Փարամազյանին երկու մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը)։
Мэр Каджарана Манвел Парамазян - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Քաղաքը մնացել է անտեր. Քաջարանի ավագանին դատարանին կոչ է անում ազատ արձակել Փարամազյանին
«Փաստն այն է, որ էժան գնով գույք է ձեռք բերվել, որը վաճառվել է թանկ գնով։ Գույքը չի եղել պետությանը։ Մեղադրող կողմի հիմնավորմամբ` գույքը բարձր արժեք չի ունեցել, բայց խարդախությամբ վաճառվել է կոմբինատին։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս գործով ներգրավվել է որպես տուժող, բայց կոմբինատի ներկայացուցիչը համապատասխան գրություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, որտեղ նշել է, որ կոմբինատն իրեն տուժող չի համարում և հիմնավորել է, որ այդ գույքի համար իրենք պատրաստ էին նույնիսկ ավելի բարձր գին վճարել։ Այստեղ ընդհանրապես հանցակազմ գոյություն չունի »,–ասաց Սահակյանը։
Նրա խոսքով` այսօր դատարանին ներկայացվել են մի շարք միջնորդություններ, այդ թվում նաև քրեական երկու գործերն անջատելու վերաբերյալ, որը, սակայն, դատարանը չի քննարկել` հաշվի առնելով, որ ամբաստանյալներից երկուսը բացակայում են։ Պաշտպանական կողմը երկու ամբաստանյալների նկատմամբ կիրառված գրավը ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով փոխարինելու կամ գրավի չափը նվազեցնելու միջնորդություն ներկայացրեց։
Դատարանը գրավի չափ է որոշել ամբաստանյալներից Արամ Գասպարյանի նկատմամբ` 20 միլիոն դրամ, իսկ Արմեն Անդրեասյանի համար 5 միլիոն դրամ։
Բացի վերոնշվածը Փարամազյանին մեղադրանք էր առաջադրվել նաև քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները չեն կասեցվել. նոր որոշում
Քրեական գործերից մեկով դատարանը, սակայն, դադարեցրել է Փարամազյանի նկատմամբ քրեական հետապնդումը, քանի որ մեղադրանքը չի հիմնավորվել և հանցակազմը բացակայել է։
Պաշտպանի խոսքով` նախորդ դատական նիստին Փարամազյանի խափանման միջոցը վերացնելու կամ այլ խափանման միջոց կիրառելու միջնորդություն են ներկայացրել դատարան, սակայն դատարանը այն մերժել է։ Առաջիկայում, կախված իրավիճակից, ևս մեկ նման միջնորդություն կներկայացնեն։

«Փարամազյանն ունի լրջագույն առողջական խնդիրներ, որոնք կալանքի հետ անհամատեղելի են։ Այնպիսի հիվանդություն է, որ ոչ թե բուժման անհրաժեշտություն կա, այլ կողմնակի անձի խնամքի անհրաժեշտություն, որը քրեակատարողական հիմնարկում չեն կարող ապահովել»,–ասաց Սահակյանը։

Պաշտպանի խոսքով `ակնհայտ անհիմն մեղադրանքներ են և անգամ մեկ ապացույց չկա, որով կհիմնավորվեն նշված մեղադրանքները։ Նշենք, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին։
Մանվել Փարամազյանի կալանքի ժամկետը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերջին անգամ երկու ամսով երկարաձգել էր ս.թ. սեպտեմբերի 1-ին` մինչև դեկտեմբերի 1-ը։
Լրահոս
0