https://arm.sputniknews.ru/20211209/erevani-transportajin-canci-barepokhumy-chi-hetadzgvum-hh-karavarutjan-nvor-voroshumy-36225190.html
Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխումը չի՞ հետաձգվում. քաղաքապետարանը` նոր որոշման մասին
Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխումը չի՞ հետաձգվում. քաղաքապետարանը` նոր որոշման մասին
Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է, որ եթե 2022 թվականի գնումներն ըստ պլանի գնան, Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի շուրջ 70 տոկոսը կթարմացվի։ 09.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-09T13:59+0400
2021-12-09T13:59+0400
2021-12-09T14:06+0400
հհ կառավարություն
երևանի քաղաքապետարան
տրանսպորտ
ավտոբուս
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/05/26703124_0:126:1600:1026_1920x0_80_0_0_bfc5dd6a51e256526d018df1cb398b51.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության որոշում չի նշանակում, որ քաղաքային տրանսպորտային ցանցի բարեփոխումը հետաձգվում է, այն ընթանում է իր ժամանակացույցով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պարզաբանելով, թե ինչ է իրականում նշանակում ՀՀ կառավարության այսօրվա որոշումը։ Նշենք, որ ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ` Երևանի հանրային տրանսպորտի լիարժեք արդիականացման ծրագրի նոր ժամկետներ է սահմանել. նախատեսված բարեփոխումները հետաձգվում են ևս 3 տարով` մինչև 2025թ–ը։Երևանի նոր տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 ավտոբուսովԿարապետյանի խոսքով`ՀՀ կառավարությունն ուղղակի թույլ է տվել, որպեսզի հիմնականում Երևան քաղաքի ենթակայության տակ գտնվող մանուշակագույն «Հիգեր» մակնիշի ավտոբուսները ևս երեք տարի շահագործվեն։ «Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ավտոբուսները մեծամասամբ բավականին լավ վիճակում են գտնվում և հնարավոր է դրանց շահագործումը՝ հաշվի առնելով գնումների տեմպերը»,–պարզաբանեց Կարապետյանը։ Նշենք, որ այս տարվա ընթացում Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել և Հայաստան ներկրել 311ավտոբուս։ «2022 թվականին նախատեսվում է գնել 100 միջին տեղատարողությամբ և 12 մետրանոց 100 ավտոբուսներ։ Այնուամենայնիվ, մենք ժամանակացույցի մեջ ենք, և եթե գնումները 2022 թվականին ըստ պլանի գնան՝ մենք կունենանք շուրջ 550 նոր ավտոբուս, իսկ դա Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի շուրջ 70 տոկոսն է»,–ասաց նա։ Կարապետյանը նշում է` եթե 2020 թվականին համաճարակ և պատերազմ չլիներ, գնումների գործընթացն ավելի արագ տեղի կունենար։ Հիշեցնենք, որ նախկինում ընդունված որոշմամբ նախատեսվում էր 2022թ-ի հունիսի 1-ից արգելել Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված, 10 տարին լրացած ավտոբուսների ու միկրոավտոբուսների շահագործումը։ Հայաստանի մոտ 200 բնակավայր զրկված է տրանսպորտից․ ՍանոսյանԸստ կառավարության որոշման նախագծում ներկայացված տեղեկանքի՝` երևանյան երթուղիներում այսօր ներգրավված են 249 հատ 2011թ-ի արտադրության«Հիգեր» մակնիշի, 19 հատ 2010-2011 թթ-ի «Հունդաի» մակնիշի, 91 հատ 2005-2009թթ-ի «Բոգդան» և «ՊԱԶ» մակնիշների ավտոբուսներ, ինչպես նաև` մոտ 750 10 և ավելի բարձր տարիքի միկրոավտոբուսներ։
https://arm.sputniknews.ru/20211128/transpvortajin-nvor-cancy-tghti-vra-e-kjanqi-kvochelu-hamar-masnaget-chka-35831261.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/05/26703124_34:0:1459:1069_1920x0_80_0_0_fb0e13cbde9adc68da1acdb913b58dd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, երևանի քաղաքապետարան, տրանսպորտ, ավտոբուս, երևան
հհ կառավարություն, երևանի քաղաքապետարան, տրանսպորտ, ավտոբուս, երևան
Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխումը չի՞ հետաձգվում. քաղաքապետարանը` նոր որոշման մասին
13:59 09.12.2021 (Թարմացված է: 14:06 09.12.2021) Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է, որ եթե 2022 թվականի գնումներն ըստ պլանի գնան, Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի շուրջ 70 տոկոսը կթարմացվի։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության որոշում չի նշանակում, որ քաղաքային տրանսպորտային ցանցի բարեփոխումը հետաձգվում է, այն ընթանում է իր ժամանակացույցով։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պարզաբանելով, թե ինչ է իրականում նշանակում ՀՀ կառավարության այսօրվա որոշումը։
Նշենք, որ ՀՀ
կառավարության այսօրվա որոշմամբ` Երևանի հանրային տրանսպորտի լիարժեք արդիականացման ծրագրի նոր ժամկետներ է սահմանել. նախատեսված բարեփոխումները հետաձգվում են ևս 3 տարով` մինչև 2025թ–ը։
Կարապետյանի խոսքով`ՀՀ կառավարությունն ուղղակի թույլ է տվել, որպեսզի հիմնականում Երևան քաղաքի ենթակայության տակ գտնվող մանուշակագույն «Հիգեր» մակնիշի ավտոբուսները ևս երեք տարի շահագործվեն։
«Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ավտոբուսները մեծամասամբ բավականին լավ վիճակում են գտնվում և հնարավոր է դրանց շահագործումը՝ հաշվի առնելով գնումների տեմպերը»,–պարզաբանեց Կարապետյանը։
Նշենք, որ այս տարվա ընթացում Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել և Հայաստան ներկրել 311ավտոբուս։
«2022 թվականին նախատեսվում է գնել 100 միջին տեղատարողությամբ և 12 մետրանոց 100 ավտոբուսներ։ Այնուամենայնիվ, մենք ժամանակացույցի մեջ ենք, և եթե գնումները 2022 թվականին ըստ պլանի գնան՝ մենք կունենանք շուրջ 550 նոր ավտոբուս, իսկ դա Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի շուրջ 70 տոկոսն է»,–ասաց նա։
Կարապետյանը նշում է` եթե 2020 թվականին համաճարակ և պատերազմ չլիներ, գնումների գործընթացն ավելի արագ տեղի կունենար։
Հիշեցնենք, որ նախկինում ընդունված որոշմամբ նախատեսվում էր 2022թ-ի հունիսի 1-ից արգելել Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված, 10 տարին լրացած ավտոբուսների ու միկրոավտոբուսների շահագործումը։
Ըստ կառավարության որոշման նախագծում ներկայացված տեղեկանքի՝` երևանյան երթուղիներում այսօր ներգրավված են 249 հատ 2011թ-ի արտադրության«Հիգեր» մակնիշի, 19 հատ 2010-2011 թթ-ի «Հունդաի» մակնիշի, 91 հատ 2005-2009թթ-ի «Բոգդան» և «ՊԱԶ» մակնիշների ավտոբուսներ, ինչպես նաև` մոտ 750 10 և ավելի բարձր տարիքի միկրոավտոբուսներ։