00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Տրանսպորտային նոր ցանցը թղթի վրա է. կյանքի կոչելու համար մասնագետ չկա

Տրանսպորտային նոր ցանցի կիրառման դեպքում միկրոավտոբուսների քանակը կդառնա զրո
Բաժանորդագրվել
Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է քայն մասին, թե ինչու է շարունակ ձգձգվում Երևանում նոր տրանսպորտային ցանցի շահագործումը և ինչ կարող է տալ այդ քայլը։
Երևանի տրանսպորտային նոր ցանցը թղթի վրա է։ Այն կյանքի կոչելու համար քաղաքապետարանը մասնագետներ չունի, հետևաբար, այդ ծրագրի շահագործումը շարունակ հետաձգվում է և դեռ պարզ չէ` կհասնե՞ն վերջնակետին, թե՞ ոչ։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում այս մասին ասաց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։

«Քաղաքապետարանում հստակ չեն պատկերացնում խնդիրները, մինչդեռ նոր ցանցը շահագործելու համար պետք է ավտոբուսների պարկը համալրել հստակ թվաքանակով։ Մեզ անհրաժեշտ է 940 ավտոբուս, որոնցից 8–10–ն ամեն օր պետք է աշխատեն երթուղիներում։ Ներկրված 211 ավտոբուսներն ընդամենը որոշ չափով կթեթևացնեն իրավիճակը, բայց ամբողջապես հարց չեն լուծի»,– նշեց փոխադրողների միության նախագահը։

Ըստ նրա` մեծ տարողությամբ մեքենաների համար երթուղային ցանցում նախատեսված են որոշակի առանձնահատկություններ, և դրանց շահագործմամբ քաղաքը զգալիորեն կբեռնաթափվի, այլ ոչ թե դժվարություններ կառաջանան երթևեկության մեջ։
Բացի դրանից, նոր ցանցի կիրառման դեպքում միկրոավտոբուսների քանակը կդառնա զրո, նրանք դուրս կգան շրջանառությունից։
Երևանի նոր ավտոբուսները - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2021
Նոր ավտոբուսները երևանյան երթուղի կմտնեն մի քանի փուլով. Մարությանը ներկայացրեց դրանք
«Գծատերերից շատերն իմ ընկերներն են, բայց պետք է ճշմարտությունն ասեմ։ Եթե մենք դիտարկենք ոչ թե քաղաքի, մեր երևանցիների շահը, այլ խնդրին մոտենանք գծատերերի շահի տեսանկյունից, ուրեմն միշտ կլինենք պատռված կրկնակոշիկի վիճակում։ Այդպես մտածել չի կարելի, առավել ևս, որ միկրոավտոբուսների շահագործման պայմանագրային ժամկետը վաղուց լրացել է»,–ասաց փոխադրողների միության նախագահը։
Անդրադառնալով նոր ցանցի ներդրման պարագայում ուղավարձի անխուսափելի թանկացման հանգամանքին, Եղիազարյանն ընդգծեց, որ 1996 թվականից ի վեր ուղեվարձը մնացել է նույնը, ինչի մեղավորը քաղաքապետարանն է և օրենսդրական այն փաթեթը, որով կարգավորվում է տրանսպորտի ոլորտը։

«Մենք ուզում ենք մարդավայել սպասարկու՞մ, թե՞ ուզում ենք, որ մարդիկ հոգնած գնան աշխատանքի և այնտեղից ջարդված գնան տուն։ Չարժե ամեն ինչ կապել մարդկանց ֆինանսական վատ վիճակի հետ։ Ամեն ինչի համար գումար կա, բայց փոխադրումների համար չկա՞։ Եթե այպես մոտենանք հարցին, այս վիճակից երբեք դուրս չենք գա»,– նշեց փոխադրողների միության նախագահը։

Եղիազարյանի պնդմամբ`անհրաժեշտ է պահպանել արտոնությունների մեխանիզմը հասարակության տարբեր խավերի համար, իսկ դրանք, ըստ նրա, 7-8–ն են, որոնց պարագայում պետք է սահմանվեն ցածր տարիֆներ։
Նոր ավտոբուսներ - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի միասնական տոմսի համակարգի ներդրման մրցույթ է հայտարարում
Նշենք, որ Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուս։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ արդեն մի քանի օրից մայրաքաղաքի փողոցներում կտեսնենք նոր քաղաքային ավտոբուսները, որոնք մի քանի փուլերով կմտնեն երթուղի։
Լրահոս
0