https://arm.sputniknews.ru/20211209/arsen-zakharjany-tshanachvel--e-rusakan-premier-ligaji-tarva-lavagujn-eritasard-futbvolist--36237309.html
Արսեն Զախարյանը ճանաչվել է ռուսական Պրեմիեր լիգայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
Արսեն Զախարյանը ճանաչվել է ռուսական Պրեմիեր լիգայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
Sputnik Արմենիա
Զախարյանը 445 բալ է ստացել քվեարկության արդյունքում, որին մասնակցել են Ռուսաստանի ֆուտբոլային միության, Պրեմիեր լիգայի և ֆուտբոլային ակումբների ղեկավարները։ 09.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-09T17:09+0400
2021-12-09T17:09+0400
2021-12-09T17:10+0400
արսեն զախարյան
ռուսաստան
ֆուտբոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/02/28861786_0:0:1601:901_1920x0_80_0_0_9fa94785239ea5b3108b4c55da703d4b.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը դարձել է «Առաջին հնգյակ» մրցանակաբաշխության հաղթող: Մրցանակը շնորհվում է ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին՝ տարվա արդյունքներով: Այս մասին հայտնում է Վիկտոր Գորլովի անվան մանկական ֆուտբոլային լիգայի կայքը։ Զախարյանը 445 բալ է ստացել քվեարկության արդյունքում, որին մասնակցել են Ռուսաստանի ֆուտբոլային միության, Պրեմիեր լիգայի և ֆուտբոլային ակումբների ղեկավարները, ինչպես նաև մասնագետներ և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ուֆայի» հարձակվող Համիդ Ագալարովը (312 բալ), երրորդն էլ` «Դինամոյի» հարձակվող Կոնստանտին Տյուկավինը (238)։ Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում 17 խաղ է անցկացրել «Դինամոյում», խփել է 4 գնդակ և կատարել 7 արդյունավետ փոխանցում: Բացի այդ, 18-ամյա կիսապաշտպանը 4 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։
https://arm.sputniknews.ru/20210602/arsen-zaxaryan-mets-apaga-uni-ervand-suqiasyan-27787777.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/02/28861786_59:0:1452:1045_1920x0_80_0_0_185d19ed5fd8f66754568944b4330cff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արսեն զախարյան, ռուսաստան, ֆուտբոլ
արսեն զախարյան, ռուսաստան, ֆուտբոլ
Արսեն Զախարյանը ճանաչվել է ռուսական Պրեմիեր լիգայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
17:09 09.12.2021 (Թարմացված է: 17:10 09.12.2021) Զախարյանը 445 բալ է ստացել քվեարկության արդյունքում, որին մասնակցել են Ռուսաստանի ֆուտբոլային միության, Պրեմիեր լիգայի և ֆուտբոլային ակումբների ղեկավարները։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը դարձել է «Առաջին հնգյակ» մրցանակաբաշխության հաղթող: Մրցանակը շնորհվում է ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին՝ տարվա արդյունքներով: Այս մասին հայտնում է Վիկտոր Գորլովի անվան մանկական ֆուտբոլային լիգայի կայքը։
Զախարյանը 445 բալ է ստացել քվեարկության արդյունքում, որին մասնակցել են Ռուսաստանի ֆուտբոլային միության, Պրեմիեր լիգայի և ֆուտբոլային ակումբների ղեկավարները, ինչպես նաև մասնագետներ և ԶԼՄ ներկայացուցիչներ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ուֆայի» հարձակվող Համիդ Ագալարովը (312 բալ), երրորդն էլ` «Դինամոյի» հարձակվող Կոնստանտին Տյուկավինը (238)։
Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում 17 խաղ է անցկացրել «Դինամոյում», խփել է 4 գնդակ և կատարել 7 արդյունավետ փոխանցում: Բացի այդ, 18-ամյա կիսապաշտպանը 4 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։