https://arm.sputniknews.ru/20211209/alashkertn-arajin-miavvory-vastakec--kvonferencianeri-ligaji-verjin-turum-36256894.html
«Ալաշկերտն» առաջին միավորը վաստակեց Կոնֆերենցիաների լիգայի վերջին տուրում միայն
«Ալաշկերտն» առաջին միավորը վաստակեց Կոնֆերենցիաների լիգայի վերջին տուրում միայն
Sputnik Արմենիա
Երբ «Ալաշկերտը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի ուղեգիրը, բոլորը դա իրավմամբ համարեցին պատմական արդյունք հայկական ակումբային... 09.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-09T23:38+0400
2021-12-09T23:38+0400
2021-12-09T23:57+0400
«ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ
ֆուտբոլ
հաղթանակ
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0d/28653444_0:0:1600:901_1920x0_80_0_0_0a2c761b729d6fc43f44ed4739392396.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1։1 ավարտեց հանդիպումը Թել Ավիվի «Մաքքաբիի» հետ։Խմբային փուլի մեկնարկային տուրում «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ 1։4 հաշվով պարտվեց «Մաքքաբիին»։ Այն ժամանակ դեռևս հույս կար, որ հայկական թիմը կկարողանա շտկել իրավիճակը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Բայց առաջին պարտությանը հետևեց ևս չորս պարտություն, և միավորների տեսքով զրոյական արդյունքը շարունակվեց հինգ անընդմեջ խաղերում։ Ընդ որում` «Ալաշկերտը» այդ հինգ խաղերում մրցակցի դարպասը գրավեց ընդամենը երեք անգամ` սեփական դարպասն ընդունելով 14 գնդակ։Մարզական առումով վերջին տուրի՝ «Ալաշկերտ» - «Մաքքաբի» խաղը կողմերին ոչինչ չէր տալիս։ Մեր թիմը ընդգծված հետնապահն էր` զրո միավորով, իսկ իսրայելական թիմը, անկախ խաղի արդյունքից, ապահովել էր երկրորդ տեղը խմբում և չէր կարող հավակնել առաջին տեղին։ Խաղը հայկական թիմին համար կարևորվեց նրանով, որ «Ալաշկերտը» վեց խաղերում վաստակեց առաջին ու վերջին միավորը։
https://arm.sputniknews.ru/20211209/arsen-zakharjany-tshanachvel--e-rusakan-premier-ligaji-tarva-lavagujn-eritasard-futbvolist--36237309.html
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0d/28653444_111:0:1534:1067_1920x0_80_0_0_b176524bfe4c4f9fe208c85f1725f018.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, հաղթանակ, իսրայել
«ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, հաղթանակ, իսրայել
«Ալաշկերտն» առաջին միավորը վաստակեց Կոնֆերենցիաների լիգայի վերջին տուրում միայն
23:38 09.12.2021 (Թարմացված է: 23:57 09.12.2021) Երբ «Ալաշկերտը» նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի ուղեգիրը, բոլորը դա իրավմամբ համարեցին պատմական արդյունք հայկական ակումբային ֆուտբոլում։ Սակայն խմբային փուլի հանդիպումները ապացուցեցին, որ մենք դեռևս պատրաստ չենք նման կարգի մրցաշարերի։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 1։1 ավարտեց հանդիպումը Թել Ավիվի «Մաքքաբիի» հետ։
Դեյան Բոլևիչի խփած միակ գնդակը կարծես թե ապահովել էր «Ալաշկերտի» առաջին ու վերջին հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին մեր թիմը բաց թողեց պատասխան գնդակը։ Էյլոն Ալմոգը վերջակետ դրեց խաղի արդյունքին՝ 1։1։
Խմբային փուլի մեկնարկային տուրում «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ 1։4 հաշվով պարտվեց «Մաքքաբիին»։ Այն ժամանակ դեռևս հույս կար, որ հայկական թիմը կկարողանա շտկել իրավիճակը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Բայց առաջին պարտությանը հետևեց ևս չորս պարտություն, և միավորների տեսքով զրոյական արդյունքը շարունակվեց հինգ անընդմեջ խաղերում։ Ընդ որում` «Ալաշկերտը» այդ հինգ խաղերում մրցակցի դարպասը գրավեց ընդամենը երեք անգամ` սեփական դարպասն ընդունելով 14 գնդակ։
Մարզական առումով վերջին տուրի՝ «Ալաշկերտ» - «Մաքքաբի» խաղը կողմերին ոչինչ չէր տալիս։ Մեր թիմը ընդգծված հետնապահն էր` զրո միավորով, իսկ իսրայելական թիմը, անկախ խաղի արդյունքից, ապահովել էր երկրորդ տեղը խմբում և չէր կարող հավակնել առաջին տեղին։ Խաղը հայկական թիմին համար կարևորվեց նրանով, որ «Ալաշկերտը» վեց խաղերում վաստակեց առաջին ու վերջին միավորը։