https://arm.sputniknews.ru/20211208/krakvocner-ev-danakaharutjun-erebunium-24-amja-eritasard-e-berman-entarkvel-36172476.html
Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում. 24-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել
Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում. 24-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել
Sputnik Արմենիա
Պարզվել է, որ նույն օրը Գաջեգործների փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում անհայտ անձը դանակահարել է 21-ամյա երիտասարդին: 08.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-08T12:04+0400
2021-12-08T12:04+0400
2021-12-08T12:06+0400
հհ ոստիկանություն
դանակահարություն
կրակոց
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/1987/94/19879444_0:145:1570:1028_1920x0_80_0_0_7f35e48898d002e0bf2b5d2aaac8b240.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանում երեկ`դեկտեմբերի 7-ին, մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է եղել, ինչի արդյունքում կրակոցներ են հնչել և դանակահարություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։Նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 22.00-ին, այնուհետև դեկտեմբերի 7-ի ժամը 08.30-ին Դավիթ Բեկի փողոցում մի խումբ անձինք վիճաբանել են, հնչեցրել հայհոյանքներ, ձեռքերով, ոտքերով ու մահակներով խփել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,– նշում են ոստիկանությունից:Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ 24-ամյա երիտասարդն իր մոտ եղած «Վալտեր» տիպի օդաճնշիչ ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել։Ոստիկաններին հաջողվել է պարզել հիվանդանոց տեղափոխվածին դանակահարած անձի ինքնությունը` 24-ամյա մի երիտասարդ, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Վերջինս տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք օդաճնշիչ ատրճանակն ու երկու մահակ:Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվում է քննություն։
https://arm.sputniknews.ru/20211208/duq-nersic-pakeq-azhn-menq-drsic-gerineri-harazatnery-ynddimadir-patgamavvornerin-36171380.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1987/94/19879444_173:0:1570:1048_1920x0_80_0_0_d8b408a63220ab65da93596d6e6e4890.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, դանակահարություն, կրակոց, երևան
հհ ոստիկանություն, դանակահարություն, կրակոց, երևան
Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում. 24-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել
12:04 08.12.2021 (Թարմացված է: 12:06 08.12.2021) Պարզվել է, որ նույն օրը Գաջեգործների փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում անհայտ անձը դանակահարել է 21-ամյա երիտասարդին:
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանում երեկ`դեկտեմբերի 7-ին, մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է եղել, ինչի արդյունքում կրակոցներ են հնչել և դանակահարություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը
հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը Գաջեգործների փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, որի ընթացքում անհայտ անձը դանակահարել է 21-ամյա երիտասարդին:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 22.00-ին, այնուհետև դեկտեմբերի 7-ի ժամը 08.30-ին Դավիթ Բեկի փողոցում մի խումբ անձինք վիճաբանել են, հնչեցրել հայհոյանքներ, ձեռքերով, ոտքերով ու մահակներով խփել իրար՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,– նշում են ոստիկանությունից:
Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ 24-ամյա երիտասարդն իր մոտ եղած «Վալտեր» տիպի օդաճնշիչ ատրճանակից մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել։
Ոստիկաններին հաջողվել է պարզել հիվանդանոց տեղափոխվածին դանակահարած անձի ինքնությունը` 24-ամյա մի երիտասարդ, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Վերջինս տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել հանցագործության գործիք օդաճնշիչ ատրճանակն ու երկու մահակ:
Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվում է քննություն։