00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:36
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դուք ներսից փակեք ԱԺ–ն, մենք` դրսից». գերիների հարազատները` ընդդիմադիր պատգամավորներին

© Sputnik / Artak AghababyanԳերիների հարազատների բողոքի ակցիան ԱԺ–ի մոտ
Գերիների հարազատների բողոքի ակցիան ԱԺ–ի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Գերիների հարազատների բողոքի ակցիան ԱԺ–ի մոտ
Բաժանորդագրվել
Գերիների հարազատները շարունակում են իրենց բողոքի ակցիան` պահանջելով, որ Ալեն Սիմոնյանը պարզաբանի իր ասածները։ Նրանք կարծում են, որ ճիշտ ժամանակ է վարչապետն իր առաջարկը կյանքի կոչի` որդուն փոխանակի գերիների հետ։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Գերիների և անհետ կորածների` Ազգային ժողովի մոտ հավաքված հարազատների մոտ իջան ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Աննա Գրիգորյանը և Էլինար Վարդանյանը։
Հայտնել էինք, որ գերիների և անհետ կորածների հարազատները գիշերն անցկացրել են ԱԺ դիմաց. նրանք վիրավորվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերից, որն ասում է, թե գերիները դասալիք են, նրանք իր համար գոյություն չունեն։ Գերիների հարազատները պահանջում են, որպեսզի Սիմոնյանը պարզաբանի իր ասածը։

«Մենք երեկ հարցադրում ենք կատարել` արդյո՞ք Սիմոնյանի ասածն իրենց քաղաքական ուժի տեսակետն է, թե դա Սիմոնյանի անձնական կարծիքն է. մինչ այս պահը պատասխան չունենք։ Այսօր ևս նման հարցադրում կանենք, և եթե նորից պատասխան չլինի, ուրեմն` դա նրանց քաղաքական ուժի տեսակետն է»,–ասաց Կրպեյանը։

Գերիներից մեկի հարազատն էլ առաջարկեց ընդդիմադիր պատգամավորներին` նրանք ներսից, իրենք էլ դրսից փակեն ԱԺ մուտքերը, մինչև պարզաբանում չստանան։
«Մենք պատրաստ ենք` թող մեր որդիներին բերեն հայրենիք, և եթե իմ որդին դավաճան է, դատեք ամենախիստ օրենքներով։ Եթե ես իմանամ, որ որդիս դավաճանել է, պետական գաղտնիք է հայտնել թուրքին, ես չեմ ընդունի նման երեխային։ Բայց չէ՞ որ մեր տղաները հանուն հայրենիքի են պատերազմ մեկնել»,–ասաց մեկ այլ ծնող։
Նա հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր իր որդուն` Աշոտին փոխանակել բոլոր գերիների հետ, և հիմա գուցե պետք է գնա նման քայլի։
Գերիների ծնողների բողոքի ակցիան կառավարության շենքի դիմաց - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
«Ալենը մեզ մոտ չեկավ՝ թաղելու ենք իրան»․ գերիների ծնողները պատասխան են պահանջում
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում էր հայտնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարահանված տեսանյութը, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիների ծնողներն էլ գիտեն` իրենց որդիները դասալքություն են արել։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ տեսանյութը մոնտաժված է ու իր խոսքը կիսատ է ներկայացված։ Այդուհանդերձ, նա վերահաստատեց` բոլոր այն զինծառայողները, որոնք վայր են դրել զենքն ու հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական հետապնդման։
Դրանից հետո գերիների և անհետ կորածների հարազատները հավաքվել էին ինչպես Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի մոտ, այնպես էլ շիրակցի գերիների հարազատները բողոքի ակցիա էին անում մարզպետարանի շենքի մոտ։ Գերեվարվածների հարազատներին զայրացրել են Ալեն Սիմոնյանի խոսքերը։
Լրահոս
0