00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ է եկել Իրանի մաքսային ծառայության պետը. Բադասյանը նրան դիմավորել է Մեղրիի մաքսակետում

© Photo : Toros Der Artinian / ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia / ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of ArmeniaՀայաստան է եկել Իրանի մաքսային ծառայության ղեկավարը
Հայաստան է եկել Իրանի մաքսային ծառայության ղեկավարը - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Հայաստան է եկել Իրանի մաքսային ծառայության ղեկավարը
Բաժանորդագրվել
Ռուստամ Բադասյանն ու Մեհդի Միրաշրաֆին շրջայց են կատարել Մեղրիի անցակետի տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը դեկտեմբերի 8-ին Մեղրիի մաքսային-կետ բաժնում դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Միրաշրաֆին Հայաստան է եկել աշխատանքային այցով։
Բադասյանն ու իրանցի պաշտոնյան շրջայց են կատարել Մեղրիի անցակետի տարածքում, ծանոթացել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների սպասարկման համար ստեղծված պայմաններին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Իրանի մաքսային ծառայության ղեկավարին ներկայացվել են սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը:
© Photo : Toros Der Artinian / ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia / ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of ArmeniaՌուստամ Բադասյան
Председатель Комитета государственных доходов Рустам Бадасян встретился с прибывшей с рабочим визитом в Армению делегацией во главе с главой Таможенной службы Ирана Мехди Мирашрафи (8 декабря 2021). Мегри - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Ռուստամ Բադասյան. Արխիվային լուսանկար
Բադասյանն ու Միրաշրաֆին անդրադարձել են մաքսային համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին, երկու երկրների միջև մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, բեռնափոխադրման պայմանների բարելավմանն ուղղված քայլերին:
© Photo : Toros Der Artinian / ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia / ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of ArmeniaՄեհդի Միրաշրաֆի
Председатель Комитета государственных доходов Рустам Бадасян встретился с прибывшей с рабочим визитом в Армению делегацией во главе с главой Таможенной службы Ирана Мехди Мирашрафи (8 декабря 2021). Мегри - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2021
Մեհդի Միրաշրաֆի
Կողմերը քննարկել են տեղեկատվության նախնական փոխանակման հնարավորությունները, մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման մեխանիզմները, ինչպես նաև փաստել են Նորդուզի և Մեղրիի սահմանային անցակետերի ղեկավարների անմիջական շփումներն ավելի ակտիվացնելու անհրաժեշտությունը։
Այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին Երևանում նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի առանձնազրույցը:
Բադասյանը վստահեցնում է` ադրբեջանական մեքենա դեռևս չի հատել ՀՀ սահմանը
Լրահոս
0