https://arm.sputniknews.ru/20211208/ararat-mirzvojany-pariz-e-meknum-36166705.html
Արարատ Միրզոյանը Փարիզ է մեկնում
Արարատ Միրզոյանը Փարիզ է մեկնում
Sputnik Արմենիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էլ ՀՀ կառավարության որոշ անդամներ դեկտեմբերի 8-10-ը կգործուղվեն Ֆրանսիայի Հանրապետություն։ 08.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-08T09:51+0400
2021-12-08T09:51+0400
2021-12-08T10:02+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արարատ միրզոյան
հհ կառավարություն
փարիզ
ֆրանսիա
գործուղում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34232463_0:0:1600:901_1920x0_80_0_0_eeca136cd3e740201855730992132d53.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 8-10-ը աշխատանքային այցով կմեկնի Փարիզ։ Տեղեկությունը Facbook–ի պաշտոնական էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։Տեղեկացվում է, որ Միրզոյանը մասնակցելու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին:Տեղի կունենան նաև հանդիպումներ այլ գործընկերների հետ:Կառավարության կայքից էլ տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 8-10-ը պատվիրակություն կգործուղի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը ֆրանսիական կողմի հետ քննարկելու նպատակով:Հայկական պատվիրակության կազմում կլինեն ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին և 11-ին Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին և ելույթ ունեցել։ Նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։Նա նաև հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալքիին։
https://arm.sputniknews.ru/20211203/mirzvojany-handipel-e-eahk-minski-khmbi-hamanakhagahnerin-ev-khvosel-lgh-hakamartutjan-masin-36030988.html
փարիզ
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34232463_126:0:1546:1065_1920x0_80_0_0_161053f5dd7481cfcc2c13923fcd7191.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան, հհ կառավարություն, փարիզ, ֆրանսիա, գործուղում
հայաստան, նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան, հհ կառավարություն, փարիզ, ֆրանսիա, գործուղում
Արարատ Միրզոյանը Փարիզ է մեկնում
09:51 08.12.2021 (Թարմացված է: 10:02 08.12.2021) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էլ ՀՀ կառավարության որոշ անդամներ դեկտեմբերի 8-10-ը կգործուղվեն Ֆրանսիայի Հանրապետություն։
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 8-10-ը աշխատանքային այցով կմեկնի Փարիզ։ Տեղեկությունը
Facbook–ի պաշտոնական էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Տեղեկացվում է, որ Միրզոյանը մասնակցելու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին:
«Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ միասին կմասնակցի «Հայաստանի էսպլանադի (այգու)» պաշտոնական բացման արարողությանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղի կունենան նաև հանդիպումներ այլ գործընկերների հետ:
Կառավարության
կայքից էլ տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 8-10-ը պատվիրակություն կգործուղի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը ֆրանսիական կողմի հետ քննարկելու նպատակով:
Հայկական պատվիրակության կազմում կլինեն ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին և 11-ին Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին և ելույթ ունեցել։ Նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։
Նա նաև հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալքիին։