https://arm.sputniknews.ru/20211203/mirzvojany-handipel-e-eahk-minski-khmbi-hamanakhagahnerin-ev-khvosel-lgh-hakamartutjan-masin-36030988.html
Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և խոսել ԼՂ հակամարտության մասին
Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և խոսել ԼՂ հակամարտության մասին
Sputnik Արմենիա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հետ զրույցում Միրզոյանն անդրադարձել է նաև հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձի խնդրին։ 03.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-03T21:54+0400
2021-12-03T21:54+0400
2021-12-03T22:04+0400
արցախ
հայաստան
արարատ միրզոյան
ադրբեջան
եահկ մինսկի խումբ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35972289_0:0:1101:619_1920x0_80_0_0_ba0d62cf3d241aa24fa0c46a00a65828.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպումը կայացել է դեկտեմբերի 1–ին։Զրույցի ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք ծավալման կարևորությունը։Արարատ Միրզոյանն անընդունելի է համարել Ադրբեջանի ղեկավարության շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը և ագրեսիվ գործողությունները։ Այդ համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։Նախարարն անհրաժեշտ է համարել նաև հումանիտար խնդիրների անհապաղ լուծումը, մասնավորապես ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի բացահայտումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը։Հայկական կողմը վերահաստատել է իր հավատարմությունը՝ շարունակելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ լուծման ուղղությամբ՝ կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։Նշենք, որ այսօր ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ և ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
https://arm.sputniknews.ru/20211203/arcakhi-hajeri-dem-hardzakumnery-hamakargajin-en-hh-agnn-tshartari-bnakchi-spanutjan-masin-36028793.html
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35972289_54:0:1031:733_1920x0_80_0_0_93502c57c9b0e2535e80d5d120deac26.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, արարատ միրզոյան, ադրբեջան, եահկ մինսկի խումբ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
արցախ, հայաստան, արարատ միրզոյան, ադրբեջան, եահկ մինսկի խումբ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ
Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և խոսել ԼՂ հակամարտության մասին
21:54 03.12.2021 (Թարմացված է: 22:04 03.12.2021) ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հետ զրույցում Միրզոյանն անդրադարձել է նաև հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձի խնդրին։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Ինչպես
հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպումը կայացել է դեկտեմբերի 1–ին։
Զրույցի ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք ծավալման կարևորությունը։
Արարատ Միրզոյանն անընդունելի է համարել Ադրբեջանի ղեկավարության շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը և ագրեսիվ գործողությունները։ Այդ համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։
Նախարարն անհրաժեշտ է համարել նաև հումանիտար խնդիրների անհապաղ լուծումը, մասնավորապես ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի բացահայտումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը։
Հայկական կողմը վերահաստատել է իր հավատարմությունը՝ շարունակելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ լուծման ուղղությամբ՝ կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։
Նշենք, որ այսօր ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ
Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ և ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։