https://arm.sputniknews.ru/20211207/taguhi-tvovmasjany-nerkajacrec-arsen-tvorvosjani-nakharar-eghats-oreri-2-mets-suty-36121642.html
Թագուհի Թովմասյանը ներկայացրեց Արսեն Թորոսյանի` նախարար եղած օրերի 2 մեծ սուտը
Թագուհի Թովմասյանը ներկայացրեց Արսեն Թորոսյանի` նախարար եղած օրերի 2 մեծ սուտը
Sputnik Արմենիա
Թովմասյանի խոսքով` ինչ «սուտ խոսելը դուրս է եկել, Արսեն Թորոսյանն իրեն նեղություն չի տալիս» այլ բան անել։ 07.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-07T12:01+0400
2021-12-07T12:01+0400
2021-12-07T12:12+0400
արսեն թորոսյան
աժ (ազգային ժողով)
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
թագուհի թովմասյան
«պատիվ ունեմ» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28998001_0:0:1601:901_1920x0_80_0_0_6396c0c59b0b10f48da8af7b40660d32.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ ամբիոնից առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ ասած և արած 2 ստերը ներկայացրեց:Հայտնել էինք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցն ԱԺ օրակարգում ընդգրկելու քննարկման ժամանակ ՔՊ–ական Արսեն Թորոսյանը կոչ արեց դեմ քվեարկել դրան` ասելով, որ այնտեղ նորություն չկա։ Նախագծի հեղինակ Թագուհի Թովմասյանն արձագանքեց` կոչ անելով չստել։ Արսեն Թորոսյանն էլ պատասխանեց` նման կոչեր անելուց առաջ Թովմասյանը թող հայելու մեջ իրեն նայի։Բացի այդ, ըստ պատգամավորի, կորոնավիրուսի հետևանքով մահերի վիճակագրական տվյալները, որ ամփոփվել են Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ, տեղի են ունեցել սխալներով: Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ վիճակագրական կոմիտեի ու առողջապահության նախարարության տված մահվան տվյալներն իրար հակասում են:«Պարոն Թորոսյան, ես նայում եմ հայելու մեջ, իհարկե, այն ծուռ հայելիների թագավորության, որ ստեղծել եք, բայց, ամեն դեպքում, սուտ խոսելն ինչ դուրս է եկել, Արսեն Թորոսյանը նեղություն չի քաշում»,–ասաց պատգամավորը:Նա հավելեց, որ դատախազությունն է ստուգում կորոնավիորւսի հետ կապված տվյալների անճշտությունը և կպարզի` Թորոսյանի ստերն իրավական առումով ինչ հետևանք են ունենալու։
https://arm.sputniknews.ru/20211207/chka-hajastan-aranc-arcakh-u-chka-arcakh-aranc-hajastan-aspram-krpejany-erdvec-36121405.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28998001_82:0:1505:1067_1920x0_80_0_0_08b830b9497fe31f5d039c4433619589.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արսեն թորոսյան, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, թագուհի թովմասյան, «պատիվ ունեմ» դաշինք
արսեն թորոսյան, աժ (ազգային ժողով), «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, թագուհի թովմասյան, «պատիվ ունեմ» դաշինք
Թագուհի Թովմասյանը ներկայացրեց Արսեն Թորոսյանի` նախարար եղած օրերի 2 մեծ սուտը
12:01 07.12.2021 (Թարմացված է: 12:12 07.12.2021) Թովմասյանի խոսքով` ինչ «սուտ խոսելը դուրս է եկել, Արսեն Թորոսյանն իրեն նեղություն չի տալիս» այլ բան անել։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ ամբիոնից առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ ասած և արած 2 ստերը ներկայացրեց:
Հայտնել էինք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցն ԱԺ օրակարգում ընդգրկելու քննարկման ժամանակ ՔՊ–ական Արսեն Թորոսյանը կոչ արեց դեմ քվեարկել դրան` ասելով, որ այնտեղ նորություն չկա։ Նախագծի հեղինակ Թագուհի Թովմասյանն արձագանքեց` կոչ անելով չստել։
Արսեն Թորոսյանն էլ պատասխանեց` նման կոչեր անելուց առաջ Թովմասյանը թող հայելու մեջ իրեն նայի։
«Երբ Արսեն Թորոսյանը կորոնավարակի պիկի ժամանակ հեգնում էր ու ասում՝ «ես հիմա վարակված եմ ու հիմա բոլորիդ վարակելու եմ», նաև հայտարարում էր՝ «կորոնավիրուսն այդքան վտանգավոր վիրուս չէ», դրա հետևանքով մենք այսօրվա դրությամբ ունենք 7669 մահ»,–ասաց Թովմասյանը:
Բացի այդ, ըստ պատգամավորի, կորոնավիրուսի հետևանքով մահերի վիճակագրական տվյալները, որ ամփոփվել են Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ, տեղի են ունեցել սխալներով: Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ վիճակագրական կոմիտեի ու առողջապահության նախարարության տված մահվան տվյալներն իրար հակասում են:
«Պարոն Թորոսյան, ես նայում եմ հայելու մեջ, իհարկե, այն ծուռ հայելիների թագավորության, որ ստեղծել եք, բայց, ամեն դեպքում, սուտ խոսելն ինչ դուրս է եկել, Արսեն Թորոսյանը նեղություն չի քաշում»,–ասաց պատգամավորը:
Նա հավելեց, որ դատախազությունն է ստուգում կորոնավիորւսի հետ կապված տվյալների անճշտությունը և կպարզի` Թորոսյանի ստերն իրավական առումով ինչ հետևանք են ունենալու։