00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չկա Հայաստան առանց Արցախ ու չկա Արցախ առանց Հայաստան. Ասպրամ Կրպեյանը երդվեց

© Photo : Aspram KrpeyanԱսպրամ Կրպեյան
Ասպրամ Կրպեյան - Sputnik Արմենիա, 1920, 07.12.2021
Ասպրամ Կրպեյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կրպեյանը խորհրդարանում փոխարինել է Դավիթ Սեդրակյանին, ով հոկտեմբերի 22-ին վայր էր դրել պատգամավորական մանդատը։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովում այսօր երդում տվեց «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը` Ասպրամ Կրպեյանը:
«Հանուն համազգային նպատակների իրագործման, հանուն ազատ, անկախ և միացյալ Հայաստանի, երդվում եմ. հավատարիմ մնալ հորս` ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դավանած սկզբունքներին և բացառիկ անմնացորդ նվիրումին` առ հայրենիք»,– նշեց Ասպրամ Կրպեյանը։
Նա երդվեց նաև կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի լուսադեմին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տված երդումը` հանուն պատմական արդարության, համազգային միասնության և արժանապատվության վերականգնման։
Պատգամավորը եզրափակեց՝ չկա Հայաստան առանց Արցախ ու չկա Արցախ առանց Հայաստան և հայտարարեց, որ հավերժական Հայաստան լինելու է։
Հիշեցնենք, որ Կրպեյանը խորհրդարանում փոխարինել է Դավիթ Սեդրակյանին, որը հոկտեմբերի 22-ին վայր էր դրել պատգամավորական մանդատը։
Նշենք, որ որ «Հայաստան» դաշինքն ԱԺ-ում ներկայացված է 29 պատգամավորով։
Լրահոս
0