https://arm.sputniknews.ru/20211206/hapk-andam-erkrneri-gsh-petery-razmakan-kvomitei-nist-kgumaren-36104152.html
ՀԱՊԿ անդամ երկրների ԳՇ պետերը Ռազմական կոմիտեի նիստ կգումարեն
ՀԱՊԿ անդամ երկրների ԳՇ պետերը Ռազմական կոմիտեի նիստ կգումարեն
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ-ում կքննարկեն արևելաեվրոպական, կովկասյան և Կենտրոնական Ասիայի մարտահրավերներն ու սպառնալիքները։ 06.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-06T18:04+0400
2021-12-06T18:04+0400
2021-12-06T18:05+0400
հայաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
զինված ուժեր
հայաստան և հապկ
հհ զու գլխավոր շտաբ
https://cdn.am.sputniknews.ru/img/1499/60/14996071_0:0:2953:1662_1920x0_80_0_0_f4aa25c059d76242353e46ef1f840a87.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 8-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի 19 – րդ նիստը՝ տեսակապի միջոցով:Ինչպես հայտնում են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից, կոմիտեի նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ ԳՇ պետերը: Նախատեսվում է քննարկել ռազմական անվտանգության սպառնալիքներն ու հավաքական ավիացիոն ուժերի զարգացման հեռանկարները:Ակտիվացնել երիտասարդների հետ աշխատանքը. ՀԱՊԿ անդամ ԱԳՆ–երը`ահաբեկչությանը հակազդելու մասին«Կքննարկվեն Հավաքական անվտանգության արևելաեվրոպական, կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև Հավաքական ավիացիոն ուժերի հետագա զարգացման և Հավաքական անվտանգության տարածաշրջաններում դրանց ծավալման ու կիրառման ժամանակ զորքերի կոալիցիոն խմբավորումների հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ կայանալիք նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ԳՇ պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Հայրուլոևը։
https://arm.sputniknews.ru/20211201/mtavakhutjun-ka-vor-tmranjuteri-hvosqy-depi-hapk-erkrner-kavelana-semerikvov-35932655.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1499/60/14996071_0:0:2731:2048_1920x0_80_0_0_f4026ee171e8297ce62644e50798e9c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), զինված ուժեր, հայաստան և հապկ, հհ զու գլխավոր շտաբ
հայաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), զինված ուժեր, հայաստան և հապկ, հհ զու գլխավոր շտաբ
ՀԱՊԿ անդամ երկրների ԳՇ պետերը Ռազմական կոմիտեի նիստ կգումարեն
18:04 06.12.2021 (Թարմացված է: 18:05 06.12.2021) ՀԱՊԿ-ում կքննարկեն արևելաեվրոպական, կովկասյան և Կենտրոնական Ասիայի մարտահրավերներն ու սպառնալիքները։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 8-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի 19 – րդ նիստը՝ տեսակապի միջոցով:
Ինչպես հայտնում են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից, կոմիտեի նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների ԶՈւ ԳՇ պետերը: Նախատեսվում է քննարկել ռազմական անվտանգության սպառնալիքներն ու հավաքական ավիացիոն ուժերի զարգացման հեռանկարները:
«Կքննարկվեն Հավաքական անվտանգության արևելաեվրոպական, կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև Հավաքական ավիացիոն ուժերի հետագա զարգացման և Հավաքական անվտանգության տարածաշրջաններում դրանց ծավալման ու կիրառման ժամանակ զորքերի կոալիցիոն խմբավորումների հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ կայանալիք նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ԳՇ պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Հայրուլոևը։