00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համատարած կալանավորում են նրանց, ում քրգործերով իշխանությունը հետաքրքրված է. Ալեքսանյան

© Sputnik / Zara MikaАдвокат Эрик Алексанян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения (6 декабря 2021). Еревaн
Адвокат Эрик Алексанян на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения (6 декабря 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Բաժանորդագրվել
Առուշ Առուշանյանի և Արմեն Չարչյանի պաշտպանը կարծում է, որ միամտություն է քաղաքական հետապնդում չորակելն իր պաշտպանյալների դեմ հարուցված քրգործերը։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Ընդդիմադիրների հանդեպ քաղաքական հետապնդումները ոչ միայն շարունակվում են, այլև նոր թափ են առել։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Գորիսի ընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանի և պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նրա խոսքով` ինչպես Առուշանյանի, այնպես էլ Չարչյանի դեմ հարուցված քրգործերը քաղաքական իշխանության ուշադրության ներքո են։
Զղջում եմ. Լուսինե Ավետյանը` Առուշ Առուշանյանի դեմ սուտ ցուցմունք տալու մասին
«Իշխանության ներկայացուցիչներն իրենց ելույթներում ոչ միայն քրգործերին, այլ նաև հենց այդ անձանց են անդրադառնում։ Հարց է առաջանում` իշխանության ներկայացուցիչներն արդյո՞ք իրավունք ունեն այս կամ այն քրգործի առնչությամբ հայտարարություններ անել, կարո՞ղ են այս կամ այն քրգործի հանդեպ որոշակի ակնկալիքներ ունենալ։ Պատասխանն ակնհայտ է` բնականաբար, ոչ»,–ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով` համատարած կալանավորում են նրանց, ում դեմ հարուցված քրգործերով իշխանությունը հետաքրքրված է։ Օրինակ, Առուշանյանի դեմ հարուցված քրգործով նա կալանավորված է մեկ անձի ցուցմունքի հիման վրա. Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի մասին է խոսքը։ Ավելի ուշ չնայած Ավետյանն ասաց, որ սուտ ցուցմունք է տվել, սակայն Առուշանյանը շարունակում է կալանքի տակ մնալ։
Միհրան Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Մինասյանն իր ազատությունը ժամանակավորապես կզիջի, բայց պատրաստ չէ հայրենիքը զիջել. պաշտպան
Ալեքսանյանը նշեց` այն, որ Առուշանյանը շարունակում է մնալ կալանքի տակ, ապացուցում է, որ դատախազությունը հավատարիմ է մնում իր` իշխանությանը ծառայելու առաքելությանը։
Դատական իշխանությունը, ըստ նրա, նույնպես շարունակում է այդ գործը։
Իսկ ինչ վերաբերում է Արմեն Չարչյանի դեմ քրգործին, ապա այն, ըստ Ալեքսանյանի, մինչ օրս արհեստականորեն ձգձգվում է։ Փաստաբանի խոսքով` Չարչյանը 100-ից ավելի միավոր ինսուլին է ստանում, սակայն շարունակում է կալանքի տակ մնալ։ Ալեքսանյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ այս գործերը չորակել որպես քաղաքական հետապնդում, ուղղակի միամտություն է։
Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով փորձագետները գործի են անցել. պաշտպան
Հիշեցնենք, որ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։ Նա կալանավորված է 2021 թվականի հուլիսի 16-ից։
Ինչ վերաբերում է Չարչյանի դեմ հարուցված քրգործին, ապա հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։ Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։ Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։ Բժիշկն առողջական լուրջ խնդիրներ ունի։
Լրահոս
0