00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինասյանն իր ազատությունը ժամանակավորապես կզիջի, բայց պատրաստ չէ հայրենիքը զիջել. պաշտպան

© Sputnik / Zara MikaՄիհրան Պողոսյան
Միհրան Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Միհրան Պողոսյան
Բաժանորդագրվել
«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի փաստաբանը հայտնեց, որ պայքարելու են մինչև վերջ և ցույց են տալու Մինասյանի դեմ հարուցված քրեական գործի փուչիկ լինելը։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվել է 2020-ի նոյեմբերի 15-ին քննիչի ներկայացված միջնորդության հիման վրա։ Այսինքն` մեկ տարի հետո դատարանը որոշեց, որ քննիչը ճիշտ է։
Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։
Քաջարանի համայնքապետի դեմ ցուցմունք տված անձը ևս կալանավորվել է. պաշտպան
«Մեկ տարի առաջ քննիչն ասում էր, որ եթե Մինասյանն ազատության մեջ մնա, ապա կխոչընդոտի գործի քննությանը և հնարավոր է՝ նոր հանցավոր արարք կատարի։ Սակայն նա չկալանավորվեց, և մնում էր տեսնել` ժամանակի ընթացքում Մինասյանը խոչընդոտե՞ց քննությանը կամ էլ նոր հանցավոր արարք կատարե՞ց։ Եվ ահա, 1 տարի անց Վերաքննիչը որոշեց, որ քննիչը ճիշտ է»,–ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով` նման աբսուրդ իր պրակտիկայում չի հանդիպել, քանի որ ժամանակն արդեն իսկ ապացուցել էր, որ Մինասյանը որևէ նոր հանցանք չի կատարել և չի խոչընդոտել քննությանը։
Պողոսյանը նշեց, որ նախաքննության ժամանակ որևէ օբյեկտիվ ֆիլտր չի մնացել, որը կորոշի, թե գործով քննիչը կամ դատախազը ճի՞շտ է ասում։
Աշոտ Մինասյան - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
«Սիսական» ջոկատի հրամանատար, Արցախյան 3 պատերազմի մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվել է
Հարցն այն է, որ մինչդատական քրեական վարույթի գործերի դատավորների առանձնացում տեղի ունեցավ, այսինքն` կալանք տվողը դարձավ իշխանության սկզբանական որոշումը կայացնողը։ Դրանից հետո էլ, ըստ Պողոսյանի, իշխանությունը փոխեց Վերաքննիչի դատավորներին, որոնք պետք է վերահաստատեին այս գործողությունները։
«Այս օպերացիայի երկրորդ փուլն էր այն էր, որ գործերի մակագրման էլեկտրոնային համակարգը վերացվեց։ Իշխանությանը այն ձեռնտու չէր, քանի որ կարող էր պատահականության սկզբունքով որևէ քրգործ մակագրվեր մի դատավորի, որը պատրաստ չէր զանգի միջոցով «արդարադատություն» իրականացնել։ Եվ հիմա բոլոր գործերով, որոնց հանդեպ իշխանությունը հետաքրքրություն ունի, մակագրվելու է իրենց ենթակա դատավորներին»,–ասաց փաստաբանը։
Խոշոր չափով կաշառք` վարորդական իրավունքի համար. ՃՈ տեսուչը և կաշառք տվողը կալանավորվել են
Նա հավելեց նաև, որ երկու օր առաջ է հանդիպել Մինասյանին. տրամադրությունը բարձր էր։ Ըստ Պողոսյանի` Մինասյանն իր ազատությունը պատրաստ է ժամանակավորապես զիջել, բայց երբեք պատրաստ չէ զիջել հայրենիքը։ «Մենք պայքարելու ենք մինչև վերջ և ցույց ենք տալու այս գործի փուչիկ լինելը»,-ասաց Պողոսյանը։
Ի դեպ, այսօր Փաստաբանների օրն է և, ըստ Պողոսյանի, նշելով Հայաստանում փաստաբանության հիմնադրման 103-րդ տարին` ստիպված են ուղղորդված քաղաքական հետապնդումների մասին խոսել։
Հիշեցնենք, որ Մինասյանը կալանավորվել է դեկտեմբերի 1-ին, որոշումը կայացրել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը։
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2021
12 և 10 տարեկանների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը կալանավորվել է
Ավելի վաղ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքը Մինասյանի խափանման միջոցը կալանքի փոխելու հիմքերի մասով նոր քննություն անցկացնելու համար։
Մինասյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես ՀՀ վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։
Վերաքննիչ դատարանը բեկանել է Զանգեզուրի կոմբինատի 75 տոկոս կալանքը վերացնելու որոշումը
Ինչպես Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչը մերժել էին Մինասյանին կալանավորելու միջնորդությունները: Մեղսագրվող բոլոր երեք հանցավոր արարքներին նրա առնչությունը հիմնավորված չէր համարվել, հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:
Լրահոս
0