00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

5G կապի նոր սկզբունք. ԵՊՀ ռադիոֆիզիկոսների հաջողությունները միկրոալիքային տիրույթում

© Sputnik / Aram GareginyanԽաչատուր Ներկարարյանը, Արսեն Բաբաջանյանը, Տիգրան Աբրահամյանը
Խաչատուր Ներկարարյանը, Արսեն Բաբաջանյանը, Տիգրան Աբրահամյանը - Sputnik Արմենիա, 1920, 06.12.2021
Խաչատուր Ներկարարյանը, Արսեն Բաբաջանյանը, Տիգրան Աբրահամյանը
Բաժանորդագրվել
ԵՊՀ միկրոալիքային հետազոտությունների լաբորատորիան ուսումնասիրում է ԳԲՀ տարածման տեխնոլոգիական հնարավորությունները` հիմնված նոր դասի կոմպոզիտային մետանյութերի վրա։ Ուսումնասիրվում են նաև մինչև 20 ԳՀց ալիքների տարածման և նյութի հետ փոխազդեցության առանձնահատկությունները։
Նոր սերնդի 5G կապի իրականացման մի շարք խնդիրներ կարելի կլինի լուծել մետակառուցվածքների կիրառմամբ։ Կոմպոզիտային նյութերի այս նոր դասը առանձնահատուկ է նրանով, որ կարող է էապես բարելավել ալիքների ճառագայթման կառավարումը։ Դրանց հիմքով կարելի է նախագծել մեծ արդյունավետության կոմպակտ չափերի ալեհավաքներև միլիմետրային տիրույթում իրականացնել տվյալների լայնաշերտ հաղորդում:

Նոր դասի նյութեր

Որքան բարձր է էլեկտրամագնիսական ալիքի հաճախությունը, այդքան ավելի լայնաշերտ փոխանցում կարելի է իրականացնել, հետևաբար ավելի մեծ արագությամբ տվյալներ փոխանցել։ Բայց մյուս կողմից` որքան բարձր է ալիքի հաճախությունը, այնքան արագ է այն մարում (որոշակի շեմից սկսած)։ Ուստի 5G կապը ներկայիս տեխնոլոգիաներով կարող է պահանջել շատ խիտ (100-200 մետրը մեկ) բազային կայաններ։ Նոր հետազոտությունների շնորհիվ կարելի է մասամբ լուծել այս խնդիրները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Խաչատուր Ներկարարյանը։
«Մետամակերևույթները թույլ են տալիս կառավարել ճառագայթների հոսքը` ֆոկուսացնել, ուղղություն փոխել և այլն։ Նախ` նշված մակերևույթները ունեն բարդ կառուցվածք, երկրորդ` փոքր չափսեր (ավելի փոքր, քան ալիքի երկարությունը)», – նշեց նա։
Մի ուրախացեք, եթե ձեր բիզնեսը շատ փող է բերում․ ՀՀ–ում ապրող ամերիկացու բիզնես ծրագիրը
Այժմ ԵՊՀ միկրոալիքային հետազոտությունների լաբորատորիան հետազոտում է այդպիսի նյութերն ու դրանցից կազմված համակարգերը` ալիքների տարածման հատկությունները և ղեկավարման հնարավորությունները բարելավելու նպատակով։ Խնդիրը բարդանում է նրանով, որ այս համակարգերում օգտագործվող նյութերը պարզագույն միացություններ չեն, այլ բաղադրյալ են (կոմպոզիտային):
«Դյուցազն» ընկերության և «Իրական դպրոց»-ի սաների համատեղ ստեղծած լազերային ռազմական սիմուլյատոր - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2021
Փեյնթբոլից ավելի լուրջ․ Հայաստանում նոր մակարդակի ռազմական սիմուլյատոր են ստեղծել
Նշենք, ԳԲՀ հաճախականության կապով են կառավարվում մի շարք անօդաչու սարքեր, և այդ խնդրի լուծման ճանապարհին ավելի ու ավելի բարձր հաճախություններ են օգտագործվում (արդեն մինչև 10-14 ԳՀց)։ Նմանապես ուսումնասիրվում են այդ տիրույթներում մեծ կլանման գործակցով նյութեր ու մակերևույթներ` ԳԲՀ–հաճախությունները արդյունավետ կլանելու համար (ինչը թույլ կտա նմանատիպ համակարգերով համալրված օբյեկտները անտեսանելի դարձնել ռադարների համար)։
Այս աշխատանքներն իրականացվում են արտերկրի գործընկեր հաստատությունների հետ`Սոգանգ համալսարան (Սեուլ, Հվ. Կորեա), Հարավդանիական համալսարան (Օդենսե, Դանիա), որտեղ գործուղվել են նաև ԵՊՀ ասպիրանտները և գիտաշխատողները, ամերիկյան ու ֆրանսիական գիտական կենտրոնների, ինչպես նաև Գերմանիայի Լայբնիցի անվան ֆոտոնիկ տեխնոլոգիաների ինստիտուտի հետ:

Միկրոալիքներ և մետաղական նանոմասնիկներ

1-20 ԳՀց տիրույթում լաբորատորիան արդեն իսկ չափումներ է կատարում նոր սերնդի սարքերով` ցանցի վեկտորային վերլուծիչով։ Դրանց միջոցով կարելի է գեներացնել և ընդունել այդ գերբարձր տիրույթի ալիքները` չափելով դրանց՝ նմուշների հետ փոխազդեցության հիմնական պարամետրերը (ալիքի ամպլիտուդը, փուլը, կորուստները և այլն)։
«Այս ժամանակակից սարքավորումները ձեռք են բերվել ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցության շնորհիվ, որի համար շնորհակալություն ենք հայտնում։ Մինչև տարեվերջ, կրկին գիտկոմի ֆինանսավորմամբ, պատրաստվում ենք ձեռք բերել նոր սարքեր, որոնց միջոցով հասանելի կդառնա ավելի բարձր` մինչև 40 ԳՀց տիրույթը, որը շատ ավելի քիչ է հետազոտված, սակայն գնալով ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում», – ասում է Ներկարարյանը։
Հայաստանում սկսել են էլեկտրամեքենաների լիցքավորման կայաններ թողարկել․ նախագծի մանրամասները
Միկրոալիքներով կարելի է հետազոտել ոչ միայն կապի գերժամանակակից համակարգերը, այլև կատարել դիտարկումներ նանոմասնիկների և այլ կախույթների (տվյալ հեղուկում լուծվող կամ չլուծվող) համակարգերում, որոնք տեսանելի չեն սովորական պայմաններում։ Մասնավորապես, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ԵՊՀ կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի վարիչ Արսեն Բաբաջանյանի արտասահմանյան գործընկերների հետ համահեղինակած հոդվածը այս տարի հրապարակվել է «Nature Scientific Reports»-ում` աշխարհի ամենահեղինակավոր գիտական ամսագրերից մեկում։
Վահան Քերոբյանը` «ԴիջիԹեք»–ում - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
«Սմարթ ձու և խելացի դուռ». գյուղական դպրոցների արմաթցիները զարմացրել են Վահան Քերոբյանին
Այնտեղ գիտնականները նկարագրել են, թե ինչպես է արյան մեջ կամ ջրային լուծույթում փոխվում գլյուկոզայի և աղի կոնցենտրացիան, ինչպես են այդպիսի համակարգերի վրա ազդում միկրոալիքները 8-12 ԳՀց տիրույթում։ Բաբաջանյանը և գործընկերները կարողացել են արտապատկերել այդ էլեկտրամագնիսական դաշտերը` առաջիններից մեկը համաշխարհային գիտական հանրությունում։ Միկրոալիքների և գրաֆիտային մետաէլեմենտների փոխազդեցության վերաբերյալ մեկ այլ հոդված շուտով պիտի տպագրվի «Carbon» մասնագիտական ամսագրում` աշխարհում այս ուղղությամբ մեկ այլ բարձր վարկանիշային գիտական հանդեսում։
Հաջորդ խնդիրն է ուսումնասիրել կենսաբանորեն ակտիվ մետաղական (արծաթ, երկաթ, ցինկ և այլն) նանոմասնիկներով համակարգերը, մասնավորապես` գնահատել այդ համակարգի հատկությունների էական փոփոխությունները՝ նանոմասնիկների չափերից ու բաշխվածությունից կախված։ Այդ ուսումնասիրությունները կատարվում են նոր միկրոալիքային մանրադիտակի օգնությամբ, որը մշակել և կատարելագործել են Բաբաջանյանը և նրա կորեացի գործընկերները։
«Այսկերպ մենք արդեն ուսումնասիրել ենք արծաթի և երկաթի նանոմասնիկներով հեղուկ միջավայրերի հատկություններ: Այդպիսի նանոմասնիկները որոշակի չափսերի և խտությունների դեպքում են ցուցաբերում օգտակար կենսաբանական հատկություններ (ունեն մանրէասպան, մաշկային հիվանդությունների պրոֆիլակտիկ և ընդհանուր հիգիենիկ ազդեցություն), ուստի այս աշխատանքը կարող է հետաքրքրություն ներկայացնել կենսաբանների և դեղագործների համար», – հավելում է Բաբաջանյանը։
Եղիա Ղազարյան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2021
«Լոռվա ակցենտով» ուսապարկերը տարածվում են Եվրոպայում. ինչպե՞ս կարող ենք չզիջել չինականին

Քաղցկեղի դեմ

ԵՊՀ–ում գործում է դեռևս խորհրդային ժամանակներում ստեղծված լաբորատորիա, որտեղ հետազոտություններ են կատարվում է գերբարձր` 35-75 ԳՀց տիրույթում, մասնավորապես ուսումնասիրվում են այդ ճառագայթների ազդեցությունը քաղցկեղածին բջիջների վրա։ Այժմ ավելի ճշգրիտ սարքերի օգնությամբ կարելի է այդ ուսումնասիրությունները կատարել ավելի բարձր մակարդակով և արդյունավետությամբ։
Այժմ աշխարհում քննարկման փուլում է 5G կապի միասնական հաճախային տիրույթի որոշման հարցերը: Արդեն կան 5G կապի կայաններ, որոնք փորձարկվում են 5-6 ԳՀց, 18-26 ԳՀց, 33-35 ԳՀց և նույնիսկ 70-72 ԳՀց տիրույթներում: Այնպես որ օրգանական հյուսվածքների վրա կատարվող հետազոտությունները կարող են օգնել հասկանալու, թե սպեկտրի որ հատվածում և ինչ ինտենսիվությամբ են 5G կապի ալիքները անվտանգ մարդու և այլ կենդանի օրգանիզմների համար։ Այս գործում կենսաբանները կարող են լրացնել ֆիզիկոսների աշխատանքը։ Հեռանկարում կարելի է ուսումնասիրել նմանատիպ ալիքների փոխազդեցությունը ԴՆԹ նմուշների հետ ու պարզել դրանց ազդեցությունը այս կարևոր գենետիկական կրիչների վրա, նշում է Բաբաջանյանը։

«Իհարկե, կան այլ գիտական կենտրոններ, որոնք ունեն նոր սարքավորումներ, բայց ամեն տեղ չէ, որ կատարում են այդպիսի հետազոտություններ, ինչպիսիք անում են մեր գիտաշխատողները։ Ընդ որում` մեր խմբում ընդգրկված են նաև ասպիրանտներ ու մագիստրանտներ», – նշում է Ներկարարյանը։

Այս հետազոտական աշխատանքը Ներկարարյանը, Բաբաջանյանը և գործընկերները կատարում են «Առաջատար գիտական հետազոտություններ» պետական ծրագրի աջակցությամբ, որն այս տարվանից ֆինանսավորում է մի քանի տասնյակ գիտական խմբերի աշխատանքներ։
Freedom Astronomy ստարտափի տաղավարում տեղադրված աստղադիտակ - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2021
Ինքնուրույն միանալ ցանկալի աստղադիտակին. հայկական ծրագիրը կօգնի տիեզերքին նորովի նայել
Մասնագետները «հայկական բնավորությամբ» նոր կուլտիվատոր են ստեղծել խաղողի այգիների համար
Լրահոս
0