00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Լազար Չափչախյանը դարձավ Խորհրդային Միության առաջին հայ հերոսը

© Sputnik / Олег КноррингԿործանիչ
Կործանիչ - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Կործանիչ
Բաժանորդագրվել
Պատերազմում հաղթում է նա, ով ոչ միայն իր բանակն է պատրաստում պատերազմին, այլև իր ժողովրդին զինում է հաղթանակի վստահությամբ ու հայրենիքը պաշտպանելու մասնագիտությունը սովորեցնում առաջին կրակոցներից շատ առաջ։
Նույնիսկ մեր խառը ժամանակներում հայերը, անցյալի մասին խոսելիս, ասես իներցիայի ուժով շարունակում են իրենց առաջինը համարել ամեն ինչում։ Եթե դա օգնում է պահպանել մարտական ոգին, թող այդպես լինի, բայց այսօր պատմությունը Լազար Չափչախյանի մասին է․ նա առաջին հայն էր, որ Խորհրդային Միության հերոս դարձավ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զինվորական խիզախության այդ բարձրագույն շքանշանին ավելի քան հարյուր հայ է արժանացել՝ կռվելով Խորհրդային բանակի բոլոր ճակատներում և բոլոր տեսակի զորքերում։
Չափչախյանը ծառայել է ավիացիայում, առաջին մրցանակը՝ Կարմիր աստղի շքանշանը, ստացել Ֆինլանդիայի հետ պատերազմում։ Մեկ տարի անց սկսվեց Հայրենական պատերազմը, և արդեն փորձառու կործանիչ-օդաչուն հայտնվեց Բալթիկայի երկնքում ու թշնամու մի քանի ռմբակոծիչ խոցեց, ինչի համար պարգևատրվեց Լենինի շքանշանով։ Հիշեցնենք` նույն երկնքում է կռվել նաև Նելսոն Ստեփանյանը՝ երկրորդ հայը (Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ), որը երկու անգամ է հերոս դարձել։
Լևոն Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Բժիշկ Բադալյանի ախտորոշումը․ «Եվ ոչ ոք չի բողոքում խելքի պակասից»
Չափչախյանը այն ռոստովցի հայերից էր, որոնք իրենց աշխատանքը սկսել են հայտնի «Ռոստսելմաշում», իսկ հետոն բոլորի մոտ տարբեր է։ Լազարինը երկինքն էր, և նա գնաց Վորոշիլովգրադի օդաչուների դպրոց։ Զուգահեռ կոմիսարների դասընթացներ անցավ ռազմական օդաչուների Խարկովյան դպրոցում։
Հարց` որտե՞ղ է երկինքը, որտե՞ղ՝ քաղղեկը։ Եվ իսկապես ի՞նչ ընդհանուր բան կա օդաչուի և քաղաքական ղեկավարի (կոմիսարի) միջև, որը քաղաքական-լուսավորչական աշխատանք է տանում բանակում։ Սովորեցնել հաղթել թշնամուն. ահա ընդհանուր բանը։
Այստեղից շրջվենք դեպի հայկական բանակ, որը պարտվեց հակառակորդին։ Պարտվեց նաև այն պատճառով, որ մենք չունեինք հատուկ կրթություն ստացած մարդիկ, որոնք կպահպանեին հայրենասիրության, հայրենանվիրության և հաղթանակի հանդեպ վստահության կայուն մակարդակը։
День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Շենք՝ Հայաստանի նախագահների համար․ ով, երբ ու ինչպես
1942թ․, ֆաշիստական զորքերը մեկը մյուսի հետևից գրավում են խորհրդային քաղաքները։ Օդաչու-քաղղեկ Լազար Չափչախյանի՝ Ռուսլանին և Լյուդմիլային (դստերն ու որդուն) ուղղված նամակից․
«Բարև, սիրելի որդիս, Ռուսլանչիկ։ Դու գրում ես, որ հրացան ու հակագազ ունես, և որ պատրաստվում ես ռազմաճակատ մեկնել՝ հայրիկի հետ ֆաշիստներին ջարդելու։ Ինչ ասեմ, դա լավ գործ է, բայց դու դեռ մի քիչ էլ պետք է մեծանաս, և այդ ժամանակ ամեն ինչ կարգին կլինի․․․»
«Սիրելի դստրիկս, Լյուդմիլոչկա։ Ողջույն քեզ ռազմաճակատում գտնվող հայրիկից։ Շուտով մենք բոլոր ֆաշիստներին կջարդենք, և ես կգամ ձեզ մոտ։ Քո նամակը ստացել եմ։ Գրում ես, որ շատ ես կարոտում։ Ոչինչ, մի քիչ էլ կարոտիր, շատ քիչ է մնացել․․․ Ռուսլանը պատրաստվում է ռազմաճակատ գնալ, դու էլ քեզ համար կարմիր խաչով թևկապ պատրաստիր՝ բուժքույր կլինես․․․»
Ինչպես Խաչատուր Սուքիասյանը փականագործ չդարձավ, Օնասիսն էլ` մատուցող
Միլիոնավոր հայրեր էին այսպիսի նամակներ գրում ռազմաճակատից։ Մինչդեռ ժողովուրդը տեսնում էր և գիտեր՝ երկիրը պարտվում է, թշնամին գրոհում է, բայց հավատում էր, որ նրան կկանգնեցնեն, հետ կշպրտեն ու կջարդեն։
2020թ․, Արցախ։ Քաղաքներն ու գյուղերը մեկը մյուսի հետևից հանձնվում են, բայց Հայաստանում շատ քչերն են իմանում այդ մասին։ 1942թ․-ին ԽՍՀՄ-ում ասում էին «Հաղթելու ենք», և դա դատարկ խոստում չդարձավ, արցախյան պատերազմի օրերին հնչում էր «Հաղթում ենք», բայց դա սուտ էր, որը ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին ծաղրի առարկա դարձրեց։
Воинские подразделения, перешедшие на сторону российского парламента, перед зданием Верховного Совета РСФСР. - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Շուտով նա էլ չի լինի. պետական հեղաշրջումները, առաջնորդների դիմանկարներն ու իմաստուն հայերը
1942թ․-ի ապրիլին 30-ամյա Չափչախյանն արդեն կործանիչ ավիացիոն գնդի հրամանատարն էր։ Այդ մասին նամակ է գրում Աշխաբադում գտնվող կնոջն ու երեխաներին։ «Այս երեք օրվա ընթացքում հետաքրքիր բաներ շատ են եղել։ Ես հիմա ավիացիոն գնդի հրամանատարն եմ, նոր նշանակում եմ ստացել։ Հիմա մինչև կոկորդս խրված եմ աշխատանքի մեջ, բայց դու հո գիտես, որ ես աշխատանքից չեմ վախեցել և չեմ վախենում։ Հոգնածության մասին մտածելու ժամանակ էլ չունեմ։ Բարևներ բոլորին»։
Աշխատանքն իրոք շատ էր․ 368 մարտական թռիչք է կատարել, մասնակցել է 59 օդային մարտի, անձամբ խոցել է հակառակորդի 11 ինքնաթիռ, իսկ խմբային մարտերում՝ 52։
Սա Երևանն է, այստեղ ես տանն եմ․ «Ապագա կա՞» հարցին պատասխանում են անցյալի մարդիկ
․․․Պատերազմի ժամանակ գործող ռազմական օդաչուներից քչերն են հեռանում «սովորական» մահով․ Լազար Չափչախյանը զոհվել է օդակայանում` փորձելով փրկել անփորձ օդաչուին։
Խորհրդային Միության հերոսի կոչումը նրան շնորհվել է 1942թ․-ի հուլիսի 21-ին, և այդ հարցում նա առաջինն է դարձել Հայրենական մեծ պատերազմի աստղային հայերից։ Իսկ առհասարակ, հիշեցնում եմ, նրանք 100-ից ավելի էին։
Ռոստովցիները մինչև այսօր էլ հարգում են իրենց հայրենակցի հիշատակը։ Լազար Չափչախյանի անունով փողոցներ են անվանակոչվել, Դոնի Ռոստովում և Մեծ Սալայում հուշատախտակներ են տեղադրվել։ Չափչախյանի հարթաքանդակ կա նաև «Ռոստսելմաշ» գործարանի հուշատախտակին, որտեղից սկսվել է հերոսի փառավոր կենսագրությունը։
Հայաստանում ոչ մի նման բան չկա։
Լրահոս
0