https://arm.sputniknews.ru/20211203/qnnarkvum-en-ertughinery-erkatughu-depqum-ajn-hstak-e-simonjany-apashrjapakman-masin--36004498.html
Քննարկվում են երթուղիները, երկաթուղու դեպքում այն հստակ է. Սիմոնյանը` ապաշրջափակման մասին
Քննարկվում են երթուղիները, երկաթուղու դեպքում այն հստակ է. Սիմոնյանը` ապաշրջափակման մասին
Sputnik Արմենիա
ՏԿԵ փոխնախարարը հայտնեց, որ այս պահին քննարկվում է միայն ճանապարհների ապաշրջափակման հարցը` որևէ այլ բան չի քննարկվել և չի քննարկվելու ՀՀ–ի կողմից։ 03.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-03T13:24+0400
2021-12-03T13:24+0400
2021-12-03T18:25+0400
հայաստան
ադրբեջան
ապաշրջափակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28811455_0:84:1601:984_1920x0_80_0_0_739c24fbd6c9d9d91b70ff093b73845c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ճանապարհների ապաշրջափակման հարցով այս փուլում քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացները, սակայն որևէ հստակություն դեռ չկա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Նա հիշեցրեց, որ ճանապարհների ապաշրջափակման համար փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, որն էլ ուսումնասիրում է տարբեր երթուղիներ։ Սոչիի հայտարարությամբ կրկին հերքվում են «միջանցքի» մասին տարածվող թեզերը. ԱԳՆ«Այս տարվա հունվարի 11-ի հայտարարության մեջ նշված է, որ առաջնահերթություն են երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները։ Երկաթուղու դեպքում ամեն ինչ պարզ է, թե ինչ ուղղություններ կունենանք. Ադրբեջանի հետ ունենք Երասխից, Հրազդանից, հարավային հատվածից` Մեղրիից անցնող ուղղություններ։ Եվս մեկ երկաթուղային ուղղություն էլ ունենք, որը դեպի Թուրքիա է գնում»,–ասաց փոխնախարարը` հավելելով, որ խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է, այսինքն` մենք Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ ենք ունենալու Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ–ի հետ։ Բացի այդ, Նախիջևանի տարածքով կապ կունենանք Իրանի հետ։ Հարցին, թե ինչի՞ հաշվին են արվելու այս ամենը` փոխնախարարը պատասխանեց, որ քննարկվում է միայն ապաշրջափակման հարցը` որևէ այլ բան չի քննարկվել և չի քննարկվելու ՀՀ–ի կողմից։ Նկատառմանը, թե լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանն արդեն դեպի Նախիջևան գնացող երկաթգիծ է կառուցում, Սիմոնյանն արձագանքեց` նման տեղեկատվություն չունի։Հիշեցնենք, որ չնայած ադրբեջանական կողմը շրջանառում է «միջանցք» ունենալու մասին լուրեր, սակայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օրերս հայտարարել էր` տարածաշրջանում որևէ ապաշրջափակման պարագայում երկաթգիծն ու ավտոմոբիլային ճանապարհները մնալու են Հայաստանի իրավազորության ներքո: Նրա խոսքով` ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում որևէ «միջանցքի» տրամադրում։ Ավելի վաղ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր վստահեցրել` միջանցքի հետ կապված թեման փակված է։
https://arm.sputniknews.ru/20211201/angeghakvoti-tshakatagiry-tshanaparh-te-mijancq-35883554.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/1c/28811455_88:0:1511:1067_1920x0_80_0_0_f5cd077507895268d441119699d2a6d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ապաշրջափակում
հայաստան, ադրբեջան, ապաշրջափակում
Քննարկվում են երթուղիները, երկաթուղու դեպքում այն հստակ է. Սիմոնյանը` ապաշրջափակման մասին
13:24 03.12.2021 (Թարմացված է: 18:25 03.12.2021) ՏԿԵ փոխնախարարը հայտնեց, որ այս պահին քննարկվում է միայն ճանապարհների ապաշրջափակման հարցը` որևէ այլ բան չի քննարկվել և չի քննարկվելու ՀՀ–ի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ճանապարհների ապաշրջափակման հարցով այս փուլում քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացները, սակայն որևէ հստակություն դեռ չկա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
Նա հիշեցրեց, որ ճանապարհների ապաշրջափակման համար փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, որն էլ ուսումնասիրում է տարբեր երթուղիներ։
«Այս տարվա
հունվարի 11-ի հայտարարության մեջ նշված է, որ առաջնահերթություն են երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները։ Երկաթուղու դեպքում ամեն ինչ պարզ է, թե ինչ ուղղություններ կունենանք. Ադրբեջանի հետ ունենք Երասխից, Հրազդանից, հարավային հատվածից` Մեղրիից անցնող ուղղություններ։ Եվս մեկ երկաթուղային ուղղություն էլ ունենք, որը դեպի Թուրքիա է գնում»,–ասաց փոխնախարարը` հավելելով, որ խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է, այսինքն` մենք Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ ենք ունենալու Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ–ի հետ։
Բացի այդ, Նախիջևանի տարածքով կապ կունենանք Իրանի հետ։
Հարցին, թե ինչի՞ հաշվին են արվելու այս ամենը` փոխնախարարը պատասխանեց, որ քննարկվում է միայն ապաշրջափակման հարցը` որևէ այլ բան չի քննարկվել և չի քննարկվելու ՀՀ–ի կողմից։ Նկատառմանը, թե լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանն արդեն դեպի Նախիջևան գնացող երկաթգիծ է կառուցում, Սիմոնյանն արձագանքեց` նման տեղեկատվություն չունի։
Հիշեցնենք, որ չնայած ադրբեջանական կողմը շրջանառում է «միջանցք» ունենալու մասին լուրեր, սակայն փոխվարչապետ
Մհեր Գրիգորյանն օրերս հայտարարել էր` տարածաշրջանում որևէ ապաշրջափակման պարագայում երկաթգիծն ու ավտոմոբիլային ճանապարհները մնալու են Հայաստանի իրավազորության ներքո: Նրա խոսքով` ապաշրջափակման գործընթացը չի ենթադրում որևէ «միջանցքի» տրամադրում։
Ավելի վաղ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր վստահեցրել`
միջանցքի հետ կապված թեման փակված է։