https://arm.sputniknews.ru/20211203/hajkakan-aek-y-hnaravvor-e-ashkhati-minchev-2039t-y-grigvorjan-36019104.html
Հայկական ԱԷԿ-ը հնարավոր է` աշխատի մինչև 2039թ․-ը․ Գրիգորյան
Հայկական ԱԷԿ-ը հնարավոր է` աշխատի մինչև 2039թ․-ը․ Գրիգորյան
Sputnik Արմենիա
Մեծամորի ատոմակայանում մասնագետների իրականացրած կապիտալ վերանորոգումը ցույց տվել է, որ մոդեռնիզացիայի և հետագա աշխատանքի մեծ ներուժ։ 03.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-03T17:53+0400
2021-12-03T17:53+0400
2021-12-03T17:53+0400
հայաստան
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
«ռոսատոմ»
https://cdn.am.sputniknews.ru/img/1589/68/15896888_0:0:1600:901_1920x0_80_0_0_471727b06ba090759c1b082399fb3328.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՄեծամորիՀայկական ատոմակայանն արդիականացման զգալի ներուժ ունի, և կան որոշ նախադրյալներ, որ այն կարող է շահագործվել ընդհուպ մինչև 2039 թվականը։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է միջուկային անվտանգության կարգավորման հանձնաժողովի փոխնախագահ Վահե Գրիգորյանը։2021 թ․-ին կայանը մինչև 2026 թվականը շահագործման լիցենզիա է ստացել։ Փաստաթուղթը տրվել է ռուս մասնագետների կողմից կապիտալ վերանորոգումից հետո (վերանորոգման գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունն էր՝ խմբ.)։Գրիգորյանի խոսքով՝ շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները ենթադրում էին անվտանգության բազմաթիվ միջոցառումներ։ Այդ նպատակով դեռևս 2015-2016 թվականներին, երբ վերանորոգումը նոր էր սկսվում, համակարգող մարմինը՝ ի դեմս կոմիտեի, Եվրահանձնաժողովից խորհրդատվական և փորձագիտական օգնություն էր խնդրել։Հրշեջներն ատոմակայանի ամենավտանգավոր տեղամասում վարժանք են իրականացրել. լուսանկարներՊետք էր համոզվել, որ աշխատանքները ճիշտ ուղղությամբ են ընթանում և ճիշտ եզրակացություններ են արվում։ Եվրահանձնաժողովը մասնագետներ ուղարկեց երկու տարի ժամկետով, այնուհետև այդ ժամկետը երկարաձգվեց է ևս երեք տարով: Եվրոպացի փորձագետների աշխատանքներն այժմ ավարտված են։ Գրիգորյանի հավաստմամբ՝ եվրոպացի փորձագետները, որոնք Ֆրանսիայի, Չեխիայի և ԵՄ մի շարք այլ պետությունների կարգավորող կառույցների ներկայացուցիչներ են, դրական եզրակացություն են տվել: Իսկ աջակցության մոնիթորինգային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ երեք միլիոն եվրո։«Մենք կարող ենք ասել, որ ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովվում է պատշաճ մակարդակով։ Եվ շահագործման լիցենզիան հիմնավորված է։ Փորձագիտական եզրակացություններ են տվել իրենց երկրներում աշխատանքի հսկայական փորձ ունեցող մարդիկ։ Նրանք մասնակցել են փաստաթղթերի մոնիթորինգին, որոնց հիման վրա էլ տրվել է Հայկական ԱԷԿ-ի լիցենզիան»,-ասաց Գրիգորյանը։Ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի, թե ինչ կլինի 2026 թ․-ից հետո, և արդյո՞ք պատկերացում կա կայանի հետագա ճակատագրի մասին` Գրիգորյանը նշեց, որ արդիականացման աշխատանքները լուրջ ներուժ են բացահայտել հետագա շահագործման համար: Մասնավորապես, ԱԷԿ-ի կապիտալ վերանորոգման շրջանակներում իրականացվել է ռեակտորի իրանի թրծում։Ավելի վաղ կայանի` առնվազն 15 տարի աշխատելու հնարավորության մասին Երևանում հայտարարել էր նաև «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։Հայկական ԱԷԿ-ը միակ ատոմակայանն է Հարավային Կովկասի տարածքում, այն արտադրում է Հայաստանում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը:
https://arm.sputniknews.ru/20211018/atvomakajany-miacvel-e-hajastani-energahamakargin-34390066.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1589/68/15896888_168:0:1592:1068_1920x0_80_0_0_e436c836963688b32a4260b873e3ce69.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), «ռոսատոմ»
հայաստան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), «ռոսատոմ»
Հայկական ԱԷԿ-ը հնարավոր է` աշխատի մինչև 2039թ․-ը․ Գրիգորյան
Մեծամորի ատոմակայանում մասնագետների իրականացրած կապիտալ վերանորոգումը ցույց տվել է, որ մոդեռնիզացիայի և հետագա աշխատանքի մեծ ներուժ։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՄեծամորիՀայկական ատոմակայանն արդիականացման զգալի ներուժ ունի, և կան որոշ նախադրյալներ, որ այն կարող է շահագործվել ընդհուպ մինչև 2039 թվականը։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է միջուկային անվտանգության կարգավորման հանձնաժողովի փոխնախագահ Վահե Գրիգորյանը։
2021 թ․-ին կայանը մինչև 2026 թվականը շահագործման լիցենզիա է ստացել։ Փաստաթուղթը տրվել է ռուս մասնագետների կողմից կապիտալ վերանորոգումից հետո (վերանորոգման գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունն էր՝ խմբ.)։
Գրիգորյանի խոսքով՝ շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները ենթադրում էին անվտանգության բազմաթիվ միջոցառումներ։ Այդ նպատակով դեռևս 2015-2016 թվականներին, երբ վերանորոգումը նոր էր սկսվում, համակարգող մարմինը՝ ի դեմս կոմիտեի, Եվրահանձնաժողովից խորհրդատվական և փորձագիտական օգնություն էր խնդրել։
Պետք էր համոզվել, որ աշխատանքները ճիշտ ուղղությամբ են ընթանում և ճիշտ եզրակացություններ են արվում։ Եվրահանձնաժողովը մասնագետներ ուղարկեց երկու տարի ժամկետով, այնուհետև այդ ժամկետը երկարաձգվեց է ևս երեք տարով: Եվրոպացի փորձագետների աշխատանքներն այժմ ավարտված են։ Գրիգորյանի հավաստմամբ՝ եվրոպացի փորձագետները, որոնք Ֆրանսիայի, Չեխիայի և ԵՄ մի շարք այլ պետությունների կարգավորող կառույցների ներկայացուցիչներ են, դրական եզրակացություն են տվել: Իսկ աջակցության մոնիթորինգային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ երեք միլիոն եվրո։
«Մենք կարող ենք ասել, որ ԱԷԿ-ի անվտանգությունն ապահովվում է պատշաճ մակարդակով։ Եվ շահագործման լիցենզիան հիմնավորված է։ Փորձագիտական եզրակացություններ են տվել իրենց երկրներում աշխատանքի հսկայական փորձ ունեցող մարդիկ։ Նրանք մասնակցել են փաստաթղթերի մոնիթորինգին, որոնց հիման վրա էլ տրվել է Հայկական ԱԷԿ-ի լիցենզիան»,-ասաց Գրիգորյանը։
18 հոկտեմբերի 2021, 11:00
Ի պատասխան
Sputnik Արմենիայի հարցի, թե ինչ կլինի 2026 թ․-ից հետո, և արդյո՞ք պատկերացում կա կայանի հետագա ճակատագրի մասին` Գրիգորյանը նշեց, որ արդիականացման աշխատանքները լուրջ ներուժ են բացահայտել հետագա շահագործման համար: Մասնավորապես, ԱԷԿ-ի կապիտալ վերանորոգման շրջանակներում իրականացվել է ռեակտորի իրանի թրծում։
Այդ թրծումից հետո ռեակտորը մինչև 2039թ․-ն աշխատելու համար բավականաչափ ռեսուրս կունենա։ Եթե հնարավոր լինի հիմնավորել նաև մյուս բաղադրիչների ռեսուրսների առկայությունը, ապա կարելի կլինի խոսել ընդհանուր կայանի աշխատանքի երկարաձգման մասին մինչև 2039 թվականը։ Կոմիտեի փոխնախագահի խոսքով՝ ԱԷԿ-ն արդեն հիմա քայլեր է ձեռնարկում 2026 թ․-ից հետո աշխատելու հնարավորությունը հիմնավորելու համար։ Մշակվում են նոր ծրագրեր, ֆինանսավորման աղբյուրներ են որոնվում։
Ավելի վաղ կայանի` առնվազն 15 տարի աշխատելու հնարավորության մասին Երևանում հայտարարել էր նաև «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Հայկական ԱԷԿ-ը միակ ատոմակայանն է Հարավային Կովկասի տարածքում, այն արտադրում է Հայաստանում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: