00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
ՍԴ դատավորները գնահատական են տվել ոչ թե սահմանզատման կանոնակարգին, այլ անկախության հռչակագրին. Սուրեն Սուրենյանց
09:08
3 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
7 ր
Ուղիղ եթեր
10:12
48 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերաքննիչ դատարանը բեկանել է Զանգեզուրի կոմբինատի 75 տոկոս կալանքը վերացնելու որոշումը

© Sputnik / Aram NersesyanԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Զանգեզուրի կոմբինատի 75 տոկոս կալանքը վերացնելու մասին, ինչից ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Վերաքննիչ դատարանը բեկանել է Զանգեզուրի կոմբինատի 75 տոկոս կալանքը վերացնելու մասին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, գրում է «Փաստինֆոն»։
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հանգել է հետևության, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 75 %-ի վրա դրված արգելանքը վերացնելու մասին որոշմամբ թույլ է տվել դատական սխալ։
Նշենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու մասին։
Օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումից հետո դատարանը ոչ միայն վարույթ էր ընդունել, այլ նաև կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։
Вице-премьер Тигран Авинян на заседании в Парламенте (10 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2021
Տիգրան Ավինյանին Զանգեզուրի կոմբինատի տնօրեն նշանակելու հարց չի քննարկվում. կառավարություն
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում էր կայացրել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։
Նշվում է, որ բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է բավականին ցածր, այդուհանդերձ, անգամ այդ գումարը Տրոցենկոն դեռևս չի կարողացել վճարել ու պայմանագրում նախատեսվել է հետաձգվող վճարման պայման։ Բացի այդ, խնդիրներ են առաջացել գործարքի վարկավորման համար ևս, քանի որ որոշ բանկեր ռիսկեր են տեսել բաժնետոմսերի ձեռք բերման օրինականության առումով ու խուսափում են վարկ տրամադրել։ Այժմ գործարքն անվավեր ճանաչելու ռիսկերն առավել քան առարկայական են։

Միխայիլ Զուրաբովի ներկայացուցիչները բողոք են ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ պահանջելով վերացնել հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին դատարանի որոշումը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Նույն օրը կառավարությունը գրավոր կարգով որոշում էր կայացրել նվիրատվությունն ընդունելու մասին։ Դե, իսկ քանի որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ին պատկանում է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, ապա այս գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձել է կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։
Հետաքրքրական է, որ «Արդյունաբերական ընկերությունը» նախկինում երբեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի թվում չի հիշատակվել։ Բանն այն է, որ իրականում այն բաժնետեր է դարձել հենց սեպտեմբերի 30-ին ու նույն օրն էլ իր ձեռք բերած 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրել կառավարությանը։
Հայաստանի պատմության մեջ թերևս ամենամութ գործարքն է. Քոչարյանը` Զանգեզուրի կոմբինատի մասին
Պարզվում է նաև, որ այս ընկերությունն իր հերթին պատկանում է կոմբինատի բաժնետեր «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերությանը։
Նշենք, որ, համաձայն ՌԴ պետռեգիստրի կայքում առկա տեղեկատվության, «Արդյունաբերականընկերություն» բաժնետիրական ընկերությունը գրանցվել է 2017թ–ի դեկտեմբերի 12-ին։ Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ 2017-2019թթ–ին ունեցել է 1 աշխատակից, 2020թ–ի դեկտեմբերի 31-ի դրությամբ` 0։ «Արդյունաբերական ընկերության» գործադիր տնօրենը Վիկտորյա Սալդատովան է։
Ավելի ուշ, անդրադառնալով հիշյալ գործարքին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ռուսական այդ ընկերությունը կառավարության հետ գործարքի դիմաց ստանձնել է ՀՀ–ում պղնձաձուլական գործարանի կառուցման պարտավորություն և բանակցություններ է վարում ՀՀ–ում նոր ատոմակայան կառուցելու շուրջ։
Լրահոս
0