https://arm.sputniknews.ru/20211202/kan-shinararner-vor-nerkats-khvoghvovaky-pvordzum-en-nerkajacnel-vorpes-nvor-sanvosjany-pashinjanin-35955255.html
Կան շինարարներ, որոնք ներկած խողովակը որպես նոր են ներկայացնում. Սանոսյանը` Փաշինյանին
Կան շինարարներ, որոնք ներկած խողովակը որպես նոր են ներկայացնում. Սանոսյանը` Փաշինյանին
Sputnik Արմենիա
Գնել Սանոսյանը հայտնեց, որ առանց թերությունների վերացման` շինարարները չեն վճարվում։ 02.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-02T11:52+0400
2021-12-02T11:52+0400
2021-12-02T11:56+0400
գնել սանոսյան
նիկոլ փաշինյան
հհ կառավարություն
շինարարություն
շինարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0e/24113391_0:0:1600:901_1920x0_80_0_0_3764a164aee24207caefaea4bea57f50.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 36 համայքի տրամադրել ավելի քան 885 մլն դրամ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ գումարը տրամադրվում է 40 սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար։ Գումարը տրամադրվում է Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին, որոնցում 2020-21 թթ. արդեն իսկ սկսել են սուբվենցիոն ծրագրերը։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որակի վերահսկողության առումով ի՞նչ գործառույթներ են իրականացվում, ինչին ի պատասխան նախարարը նշեց, որ նախարարությունն ունի աշխատակիցներ, որոնք այցեր են կատարում շինհրապարակներ։Նա հավելեց, որ առանց թերությունների վերացման` շինարարները չեն վճարվում։Ի դեպ, 680 սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հսկողություն է իրականացվում, և կան շինարարության առնչությամբ դեպքեր, որոնց հետ կապված խնդիրների հարցով գործեր են ուղարկվել դատախազություն։
https://arm.sputniknews.ru/20211119/shinararutjan-volvortum-ardzanagrvel-e-erknish-gnatsh-tntesagety-cementi-shukaji-masin-35528392.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/0e/24113391_179:0:1600:1066_1920x0_80_0_0_80f9f5a5a30a75ac36028d30eceac065.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գնել սանոսյան , նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, շինարարություն, շինարար
գնել սանոսյան , նիկոլ փաշինյան, հհ կառավարություն, շինարարություն, շինարար
Կան շինարարներ, որոնք ներկած խողովակը որպես նոր են ներկայացնում. Սանոսյանը` Փաշինյանին
11:52 02.12.2021 (Թարմացված է: 11:56 02.12.2021) Գնել Սանոսյանը հայտնեց, որ առանց թերությունների վերացման` շինարարները չեն վճարվում։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 36 համայքի տրամադրել ավելի քան 885 մլն դրամ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ գումարը տրամադրվում է 40 սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու համար։ Գումարը տրամադրվում է Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին, որոնցում 2020-21 թթ. արդեն իսկ սկսել են սուբվենցիոն ծրագրերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե որակի վերահսկողության առումով ի՞նչ գործառույթներ են իրականացվում, ինչին ի պատասխան նախարարը նշեց, որ նախարարությունն ունի աշխատակիցներ, որոնք այցեր են կատարում շինհրապարակներ։
«Ցավոք, կան բավական դեպքեր, որտեղ հայտնաբերվում են նախագծային, շինարարական թերություններ։ Եթե շինարարներն անհրաժեշտ նորմերը չբավարարեն, ապա չեն վճարվի։ Դեռևս կան դեպքեր, երբ ներկած խողովակը փորձում են ներկայացնել որպես նոր խողովակ»,–ասաց Սանոսյանը։
Նա հավելեց, որ առանց թերությունների վերացման` շինարարները չեն վճարվում։
Ի դեպ, 680 սուբվենցիոն ծրագրերի հետ կապված հսկողություն է իրականացվում, և կան շինարարության առնչությամբ դեպքեր, որոնց հետ կապված խնդիրների հարցով գործեր են ուղարկվել դատախազություն։