https://arm.sputniknews.ru/20211202/kadastr-gnalu-kariq-chi-lini-shintujltvutjunnery-ktrven--elektrvonajin-hamakargvov-35955844.html
Կադաստր գնալու կարիք չի լինի. շինթույլտվությունները կտրվեն էլեկտրոնային համակարգով
Կադաստր գնալու կարիք չի լինի. շինթույլտվությունները կտրվեն էլեկտրոնային համակարգով
Sputnik Արմենիա
Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ նախատեսվում է զգալիորեն կրճատել քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման փուլերը։ 02.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-02T12:05+0400
2021-12-02T12:05+0400
2021-12-02T12:08+0400
հայաստան
մարզ
լոռի
նախարար
շինարարություն
շինարար
գնել սանոսյան
կադաստրի կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1756/57/17565725_0:88:1600:988_1920x0_80_0_0_c8db96cfae29dde4776b884bf7fe8688.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում կկատարվի բացառապես առցանց դիմելու և տրամադրման համակարգի։ Նման որոշում կայացվեց այսօրվա կառավարության նիստի ժամանակ։Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ մինչև 2024-ի տարեվերջ քաղաքաշինական թույլտվությունների գործընթացն ամբողջապես իրականացվելու է առցանց համակարգի միջոցով։Նրա խոսքով` առաջին փուլում նախատեսվում է 2022 հունվարի 1-ից Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման մեծ մասն իրականացնել էլեկտրոնային եղանակով:«Եկամտահարկի վերադարձը շինարարական «պարարտանյութ» է. ինչու չի կարելի այն չեղարկելՂուլարյանը հավելեց, որ քաղաքացին առցանց կարող է հետևել իր դիմումի ընթացքին։
https://arm.sputniknews.ru/20211202/kan-shinararner-vor-nerkats-khvoghvovaky-pvordzum-en-nerkajacnel-vorpes-nvor-sanvosjany-pashinjanin-35955255.html
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1756/57/17565725_76:0:1535:1094_1920x0_80_0_0_75783db2b46ad688e961cfa1afc9c166.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մարզ, լոռի, նախարար, շինարարություն, շինարար, գնել սանոսյան , կադաստրի կոմիտե
հայաստան, մարզ, լոռի, նախարար, շինարարություն, շինարար, գնել սանոսյան , կադաստրի կոմիտե
Կադաստր գնալու կարիք չի լինի. շինթույլտվությունները կտրվեն էլեկտրոնային համակարգով
12:05 02.12.2021 (Թարմացված է: 12:08 02.12.2021) Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ նախատեսվում է զգալիորեն կրճատել քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման փուլերը։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում կկատարվի բացառապես առցանց դիմելու և տրամադրման համակարգի։ Նման որոշում կայացվեց այսօրվա կառավարության նիստի ժամանակ։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ մինչև 2024-ի տարեվերջ քաղաքաշինական թույլտվությունների գործընթացն ամբողջապես իրականացվելու է առցանց համակարգի միջոցով։
«Նախատեսվում է նաև զգալիորեն կրճատել քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման փուլերը և պահպանել դրանց տրամադրման ժամկետները։ Առաջարկվում է վերանայել թույլտվության տրամադրման գործողությունների շրջանակը։ Արդյունքում շատ մեծ ժամանակ կխնայվի»,–ասաց Ղուլարյանը։
Նրա խոսքով` առաջին փուլում նախատեսվում է 2022 հունվարի 1-ից Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման մեծ մասն իրականացնել էլեկտրոնային եղանակով:
Ղուլարյանը հավելեց, որ քաղաքացին առցանց կարող է հետևել իր դիմումի ընթացքին։