https://arm.sputniknews.ru/20211202/hrdeh-stepanakertum-59-amja-tantery-mahacel-e-35959087.html
Հրդեհ` Ստեփանակերտում. 59-ամյա տանտերը մահացել է
Հրդեհ` Ստեփանակերտում. 59-ամյա տանտերը մահացել է
Sputnik Արմենիա
Այրվել է Ստեփանակերտի բնակչին պատկանող բնակելի մեկհարկանի տունը։ 02.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-02T13:06+0400
2021-12-02T13:06+0400
2021-12-02T13:07+0400
արցախ
հրդեհ
մահ
ստեփանակերտ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0c/02/35956234_0:166:1600:1066_1920x0_80_0_0_fcdbf551993866a42bed94c4bad62237.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տանտերը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ԱԻՊԾ–ն` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում:Օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով կանչի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:Հաղորդագրությունն անմիջապես փոխանցվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և «Շտապօգնություն» կայան փակ բաժնետիրական ընկերություններին:«Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ ժամը 08:50-ին: Այրվել է Ստեփանակերտ քաղաքի 59-ամյա բնակչին պատկանող բնակելի մեկհարկանի տունը՝ մասնակի, որտեղ հայտնաբերվել է վերջինիս դին»,–նշված է հաղորդագրության մեջ։Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0c/02/35956234_131:0:1552:1066_1920x0_80_0_0_30e23a8c518126a30954214ca99e0aca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հրդեհ, մահ, ստեփանակերտ
արցախ, հրդեհ, մահ, ստեփանակերտ
Հրդեհ` Ստեփանակերտում. 59-ամյա տանտերը մահացել է
13:06 02.12.2021 (Թարմացված է: 13:07 02.12.2021) Այրվել է Ստեփանակերտի բնակչին պատկանող բնակելի մեկհարկանի տունը։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տանտերը մահացել է։ Տեղեկությունը
հայտնում է Արցախի ԱԻՊԾ–ն` հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում:
Օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով կանչի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Հաղորդագրությունն անմիջապես փոխանցվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և «Շտապօգնություն» կայան փակ բաժնետիրական ընկերություններին:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ ժամը 08:50-ին: Այրվել է Ստեփանակերտ քաղաքի 59-ամյա բնակչին պատկանող բնակելի մեկհարկանի տունը՝ մասնակի, որտեղ հայտնաբերվել է վերջինիս դին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: