00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի են հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների ժամկետները

© Sputnik / Aram NersesyanՔննություն
Քննություն - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
Քննություն
Բաժանորդագրվել
Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 10-ը պետք է գրավոր դիմեն հաստատության տնօրենին:
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով սահմանվել են 2021-2022 ուսումնական տարվա՝ 2022 թվականի հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և իրականացման կարգը: Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։
12-րդ դասարանի սովորողը հունվարին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Միասնական քննությանը մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):
12-րդ դասարանում սովորողները հունվարին հանձնում են պետական ավարտական քննություններ.
1.
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 11.01.2022 թ.,
2.
«Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 12.01.2022 թ.,
3.
«Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ), 14.01.2022 թ.,
4.
Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն»)՝ բանավոր (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար), քննաշրջանի ընթացքում,
5.
«Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր (ազգային փոքրամասնությունների դասարանների համար), քննաշրջանի ընթացքում, սովորողի ընտրությամբ:
12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը՝ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված շտեմարաններից և հաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից: Ռուսերենով ուսուցմամբ համապատասխան դասարանների ռուսերենի բանավոր («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր, ազգային փոքրամասնությունների համար) քննական առաջադրանքների հարցաշարերը և հարցատոմսերը կազմում են տվյալ հաստատության առարկայական մեթոդական միավորումները` ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված դասագրքերի և նյութերի հիման վրա:
Ալոյան. «Դասագրքերի և՛ թղթային, և՛ էլեկտրոնային տարբերակով հնարավոր է լուծել հասանելիության հարցը» - Sputnik Արմենիա, 1920, 02.12.2021
ՌԱԴԻՈ
Էլեկտրոնային դասագրքերից վախենալ պետք չէ. Ալոյանը համոզված է` ավանդականը գերակա կմնա
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք, մտավոր հետամնացություն ունեցող սովորողներն ուսումնական հաստատությունն ավարտում են անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈՒՊ):
Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին:
Ոսկի, արծաթ ու գովասանագրեր. Հայաստանի թիմը մասնակցել է աստղագիտության օլիմպիադային
Պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Այդպիսի կենտրոն է դառնում յուրաքանչյուր հաստատություն: Քննության մասնակից սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված սովորողների թիվը չի կարող գերազանցել 20-ը. պետք է խստորեն պահպանվեն հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի թիմը մասնակցել է «Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադային - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Հայ դպրոցականները ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում 5 մեդալ են նվաճել
«Երբ մեծանամ, զինվոր եմ դառնալու, որ մեր տունը պաշտպանեմ». կրկին զրոյից՝ հանուն երեխաների
Լրահոս
0