Հայ դպրոցականները ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում 5 մեդալ են նվաճել
Հայ դպրոցականները ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում 5 մեդալ են նվաճել
Sputnik Արմենիա
«Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադայում մեդալների են արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի թիմի անդամները։ 30.11.2021, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի թիմն «Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադայում արժանացել է 5 մեդալի՝ 1 արծաթե և 4 բրոնզե: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ–ն` հավելելով, որ 15-18 տարեկան սովորողների շրջանում օլիմպիադան առցանց ձևաչափով է անցկացվել։Տեսական և փորձարարական փուլերի արդյունքում ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանն արժանացել է արծաթե, իսկ նրա համադասարանցի Արմեն Եպիսկոպոսյանը և 11-րդ դասարանի աշակերտներ Հովսեփ Կարապետյանը, Գևորգ Զադոյանը և Գրիգոր Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալների:Թիմը ղեկավարել է պոլիտեխնիկի ավագ դպրոցի տնօրեն և ֆիզիկայի օլիմպիական խմբակի ղեկավար Ալֆրեդ Պետրոսյանը:Օլիմպիադային մասնակցել են նաև ՀՀ տարբեր դպրոցների աշակերտներ:
«Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադայում մեդալների են արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի թիմի անդամները։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի թիմն «Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադայում արժանացել է 5 մեդալի՝ 1 արծաթե և 4 բրոնզե: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ–ն` հավելելով, որ 15-18 տարեկան սովորողների շրջանում օլիմպիադան առցանց ձևաչափով է անցկացվել։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի թիմը մասնակցել է «Ալ Ֆերգանի» անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադային
Տեսական և փորձարարական փուլերի արդյունքում ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտաշես Մկրտչյանն արժանացել է արծաթե, իսկ նրա համադասարանցի Արմեն Եպիսկոպոսյանը և 11-րդ դասարանի աշակերտներ Հովսեփ Կարապետյանը, Գևորգ Զադոյանը և Գրիգոր Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալների: