https://arm.sputniknews.ru/20211202/hajastani-taratsqum-kan-pak-avtvotshanaparhner-vorvosh-vajrerum-dzjun-e-teghum-35950495.html
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ վայրերում ձյուն է տեղում
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ վայրերում ձյուն է տեղում
Sputnik Արմենիա
ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 02.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-02T09:40+0400
2021-12-02T09:40+0400
2021-12-02T09:41+0400
հայաստան
հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին)
ճանապարհ
մառախուղ
ձյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/2201/27/22012725_0:85:1600:985_1920x0_80_0_0_8237c0e08d1182082db8a5be17b9fa2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։Քարաթափման վտանգի պատճառով շարունակում է երկկողմանի փակ մնալ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը։Հիշեցնենք` նոյեմբերի 28–ի գիշեր ժամը 03։25-ին Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում․ավտոճանապարհն այդ պահին դարձել էր միակողմանի երթևեկելի։Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն։Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Թումանյան, Ստեփանավան և Տաշիր քաղաքների ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարան-Ծիլքար և Թալին-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մառախուղ է։Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
https://arm.sputniknews.ru/20211202/hajastanjan-gishernern-aveli-kcrten-eghanaki-tesutjun-35931669.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2201/27/22012725_88:0:1512:1068_1920x0_80_0_0_93ba518b0806e4ba15b4e8e07c392ed5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), ճանապարհ, մառախուղ, ձյուն
հայաստան, հհ արտակարգ իրավիճակների նախարարություն (աին), ճանապարհ, մառախուղ, ձյուն
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ վայրերում ձյուն է տեղում
09:40 02.12.2021 (Թարմացված է: 09:41 02.12.2021) ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը
տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Քարաթափման վտանգի պատճառով շարունակում է երկկողմանի փակ մնալ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը։
Հիշեցնենք` նոյեմբերի 28–ի գիշեր ժամը 03։25-ին Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում․ավտոճանապարհն այդ պահին դարձել էր միակողմանի երթևեկելի։
Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղում է ձյուն։
Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում, Լոռու մարզի Թումանյան, Ստեփանավան և Տաշիր քաղաքների ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում, Արագածոտնի մարզի Ապարան-Ծիլքար և Թալին-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։