https://arm.sputniknews.ru/20211202/deeskalaciaji-hamar-hasceakan-ardzaganqy-karevvor-e-mirzvojany-shvediaji-riksdagi-nakhagahin-35951600.html
Դեէսկալացիայի համար հասցեական արձագանքը կարևոր է. Միրզոյանը` Շվեդիայի ռիկսդագի նախագահին
Դեէսկալացիայի համար հասցեական արձագանքը կարևոր է. Միրզոյանը` Շվեդիայի ռիկսդագի նախագահին
Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանը և Անդրեաս Նորլենն անդրադարձել են նաև երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, երկկողմ ու բազմակողմ... 02.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-02T10:31+0400
2021-12-02T10:31+0400
2021-12-02T10:43+0400
հայաստան
արարատ միրզոյան
եվրամիություն
շվեդիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35951570_0:29:1393:813_1920x0_80_0_0_1d47da7aff16f4b8a4a867f064d3038a.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ` դեկտեմբերի 1-ին, հանդիպում է ունեցել Շվեդիայի ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։«Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման, վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։Նա ընդգծել է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայունացման համատեքստում միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքի կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև՝ պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը։Արարատ Միրզոյանը և Անդրեաս Նորլենն անդրադարձել են նաև երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, երկկողմ ու բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում Շվեդիայի կողմից, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում ցուցաբերվող աջակցությունը։Հայաստան-Եվրամիություն գործընկերության առավել խորացման համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը և Շվեդիայի Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենը քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հարցեր:Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ։
https://arm.sputniknews.ru/20211124/ararat-mirzvojany-lavrvovin-e-nerkajacrel-adrbejani-agresiaji-hetevanqvov-steghtsvats-iravitshaky-35701328.html
շվեդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/02/35951570_135:0:1258:842_1920x0_80_0_0_e3be07ed155b4980c635b27bfd80ff6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, եվրամիություն, շվեդիա
հայաստան, արարատ միրզոյան, եվրամիություն, շվեդիա
Դեէսկալացիայի համար հասցեական արձագանքը կարևոր է. Միրզոյանը` Շվեդիայի ռիկսդագի նախագահին
10:31 02.12.2021 (Թարմացված է: 10:43 02.12.2021) Արարատ Միրզոյանը և Անդրեաս Նորլենն անդրադարձել են նաև երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, երկկողմ ու բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ` դեկտեմբերի 1-ին, հանդիպում է ունեցել Շվեդիայի ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ,
հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
«Նախարար Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման, վերջերս իրականացրած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։
Նա ընդգծել է տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայունացման համատեքստում միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքի կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև՝ պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը։
Արարատ Միրզոյանը և Անդրեաս Նորլենն անդրադարձել են նաև երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, երկկողմ ու բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում Շվեդիայի կողմից, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում ցուցաբերվող աջակցությունը։
Հայաստան-Եվրամիություն գործընկերության առավել խորացման համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը և Շվեդիայի Ռիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենը քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հարցեր:
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ։