00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊԵԿ-ը պայքարում է իր աշխատակիցների արատավոր վարքագծի դեմ. տեսանյութ

Բաժանորդագրվել
Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներից ստացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա հենց ՊԵԿ-ում հարուցվել են քրեական գործեր։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ՊԵԿ ծառայողների կողմից աշխատանքային լիազորությունները չարաշահելու կամ պաշտոնեական անփութություններ թույլ տալու վերաբերյալ 8 քրեական գործ է քննել։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։
Գործերը հարուցված են ՀՀ քրեական օրենսգրի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)և 315-րդ (Պաշտոնեական անփութությունը)հոդվածների հատկանիշներով։ Դեպքերը եղել են 2018-2020 թվականներին։

2018 թվականին դատախազություն է ուղարկվել 1 (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 2019-ին` 3 (պաշտոնեական անփութություն), իսկ 2020-ին` 4 (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) քրեական գործ։

2019 թվականին հայտնաբերված պաշտոնեական անփութության դեպքերը եղել են ՊԵԿ արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ բաժնում։ 2020 թվականին էլ համակարգի ներսւոմ սեփական աշխատակիցների նկատմամբ չարաշահումներ են հայտնաբերվել։
Ներքին վերահսկողության շնորհիվ բացահայտված օրինազանցության դեպքերով տարվում է հետևողական աշխատանք։
Գլխավոր դատախազը ՊԵԿ-ում հայտնաբերված հանցագործությունների հարցով դիմել է ՊԵԿ նախագահին
2018-2021 թթ. ևս 8 քրեական գործ էլ հարուցել է ՊԵԿ քննչական վարչությունը` պատասխանատվության ենթարկելով տանսյակ աշխատակիցների։

ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն իրականացնող հանձնաժողովը 2018-ին քննարկել և ավարտին է հասցրել 55 գործ, կարգապահական պատասխանատվության ենթարկել 32 աշխատակցի։ 2019-ին քննվել է 97 գործ, պատասխանատվության են ենթարկել 58 հոգու, 2020-ին` 103 դեպքով կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 91 աշխատակից, իսկ 2021–ին` ներառյալ նոյեմբեր ամիսը, քննվել է 85 դեպք, պատասխանատվության ենթարկվել 59 ծառայող։

Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներից ստացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա հենց ՊԵԿ-ում հարուցվել են քրեական գործեր, իսկ ծառայողների անմիջական ղեկավարների գրավոր զեկուցագրերի հիման վրա ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում անցկացվել են ծառայողական քննություններ։
Ձերբակալվել են ՊԵԿ 4 պաշտոնյա ու նրանց կաշառած 3 գործարարներ
Կոմիտեից նշում են, որ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում բոլորովին վերջերս ՊԵԿ նախագահի հրամանով սահմանափակվել է պետական սահմանի անցման կետերում իրականացվող մաքսային որոշ գործառնությունների և կիրառվող մաքսային ընթացակարգերի շրջանակը և ռիսկային որոշ գործարքների իրականացման վայրերն անցումային կետից տեղափոխվել են ներքին մաքսային մարմիններ։
Լրահոս
0