https://arm.sputniknews.ru/20211201/ishkhanutjuny-gagik-jhangirjanin-pvokharinvogh-e-pntrum-zhvoghvovurd-35911661.html
Իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող է փնտրում. «Ժողովուրդ»
Իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող է փնտրում. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Գագիկ Ջհանգիրյանի իրականացրած դատական համակարգի բարեփոխումներից։ 01.12.2021, Sputnik Արմենիա
2021-12-01T10:03+0400
2021-12-01T10:03+0400
2021-12-01T10:22+0400
հայաստան
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
գագիկ ջհանգիրյան
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/549/45/5494521_0:0:1600:901_1920x0_80_0_0_b12748b654f7d623f8688dc142df4442.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Իշխանությունը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող է փնտրում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով կառավարության իր աղբյուրներին։Ըստ պարբերականի` իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել իրենց ցանկալի արդյունքին, ուստի ներքին քննարկման ժամանակ խոսել են ԲԴԽ նախագահի փոփոխման մասին:«Ստացվում է, որ վարչապետը դժգոհ է Գագիկ Ջհանգիրյանի իրականացրած դատական համակարգի ռեֆորմներից»,– նշված է հոդվածում:Արմեն Սարգսյանն ընդունել է Գագիկ Ջհանգիրյանին«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է անձամբ Գագիկ Ջհանգիրյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա փոխանցել է, որ առաջիկա օրերին մամուլի ասուլիս կհրավիրի և կպատասխանի բոլոր հարցերին։Հիշեցնենք` Ջհանգիրյանը 1997-2006 թթ. եղել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2008 թթ.` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից:Այս տարվա հունվարին նա ընտրվեց ԲԴԽ անդամ։ Ապրիլից ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն է։
https://arm.sputniknews.ru/20211103/nranc-menq-anvanum-enq-grpani-pastabanner-babajany-meknabanel-e-jhangirjani-khosqery-34930039.html
https://arm.sputniknews.ru/20210814/dataranneri-ashxatakazmeri-ashxatavardzery-kbardzranan-gagik-jhangiryan-28669504.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/549/45/5494521_181:0:1600:1064_1920x0_80_0_0_153d0026b93d8b18c2c1d0289247610c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), գագիկ ջհանգիրյան, դատավոր
հայաստան, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), գագիկ ջհանգիրյան, դատավոր
Իշխանությունը Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող է փնտրում. «Ժողովուրդ»
10:03 01.12.2021 (Թարմացված է: 10:22 01.12.2021) Թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Գագիկ Ջհանգիրյանի իրականացրած դատական համակարգի բարեփոխումներից։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Իշխանությունը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող է փնտրում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով կառավարության իր աղբյուրներին։
«Բանն այն է, որ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի:Մասնավորապես, այս խոսակցությունը առաջացել է այն բանից հետ, երբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորները համատարած հրաժարվում են քննել նախկին պաշտոնյաների գործերը կամ քննած գործերով էլ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնում են»,– գրում է թերթը:
Ըստ պարբերականի` իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել իրենց ցանկալի արդյունքին, ուստի ներքին քննարկման ժամանակ խոսել են ԲԴԽ նախագահի փոփոխման մասին:
«Ստացվում է, որ վարչապետը դժգոհ է Գագիկ Ջհանգիրյանի իրականացրած դատական համակարգի ռեֆորմներից»,– նշված է հոդվածում:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է անձամբ Գագիկ Ջհանգիրյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա փոխանցել է, որ առաջիկա օրերին մամուլի ասուլիս կհրավիրի և կպատասխանի բոլոր հարցերին։
Հիշեցնենք` Ջհանգիրյանը 1997-2006 թթ. եղել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, 2006-2008 թթ.` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2012 թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից:
Այս տարվա հունվարին նա
ընտրվեց ԲԴԽ անդամ։ Ապրիլից ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն է։