https://arm.sputniknews.ru/20210814/dataranneri-ashxatakazmeri-ashxatavardzery-kbardzranan-gagik-jhangiryan-28669504.html
Դատարանների աշխատակազմերի աշխատավարձերը կբարձրանան. Գագիկ Ջհանգիրյան
Դատարանների աշխատակազմերի աշխատավարձերը կբարձրանան. Գագիկ Ջհանգիրյան
Sputnik Արմենիա
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը խոսել է առաջիկա փոփոխությունների մասին: 14.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-14T13:20+0400
2021-08-14T13:20+0400
2021-08-14T13:36+0400
տեսանյութեր
մուլտիմեդիա
գագիկ ջհանգիրյան
դատարան
աշխատավարձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0e/28669452_0:-1:1275:720_1920x0_80_0_0_cd112123e551f13225e2436314316a5c.jpg
Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության: Ինչպես տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը, այս հայտարարությունն արել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Արագածոտնի մարզում։Սա, սակայն, սպասվող միակ փոփոխությունը չէ: Ըստ նրա` առաջիկայում կլուծվի նաև դատավորների աշխատավարձերի բարձրացման և թոշակի հարցը։«Սոցիալական ապահովության հարցը կլուծենք։ Եվ ոչ միայն դատավորների, այլ նաև քննչական և դատախազական մարմինների աշխատակիցների: Ավելին ասեմ՝ գիտեք, որ հիմա ՍԴ–ում քննարկվում է Հակակոռուպցիոն դատարանի սահմանադրականության հարցը: Նախագծում նշված է այդ դատարանների դատավորների ավելի բարձր վարձատրության հարցը, որն էլ հենց վիճարկվում է: Ուզում եմ տեղեկացնել, որ աշնանը մենք կունենանք նախագիծ, որով դատավորների աշխատավարձերն էլ կբարձրանան: Եթե չհավասարվի Հակակոռոպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին, ապա չնչին չափով ցածր կլինի»,- նշել է Ջհանգիրյանը:Դատարանի որոշման հասցեատերը ԲԴԽ–ն չէ. Վարդազարյանի լիազորությունները դեռ կասեցված ենԽորհրդի նախագահի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ քննարկվում է Կարգադրիչների ծառայության աշխատակիցների լիազորությունների ընդլայնման հարցը՝ դատարանների անվտանգային խնդիրները լուծելու համար:Ջհանգիրյանն այցելել է Սպիտակի, Թալինի, Մարալիկի, Ապարանի նստավայրեր, տեղում ծանոթացել շենքային պայմաններին ու աշխատակիցների խնդիրներին:Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով
https://arm.sputniknews.ru/20210810/inch-en-qnnarkel-gagik-jhangiryann-u-karen-andreasyan-28626245.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/0e/28669452_26:-1:1172:720_1920x0_80_0_0_2d61430f3a6965ee2200603bc0fab77f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, մուլտիմեդիա , գագիկ ջհանգիրյան, դատարան, աշխատավարձ
տեսանյութեր, մուլտիմեդիա , գագիկ ջհանգիրյան, դատարան, աշխատավարձ
Դատարանների աշխատակազմերի աշխատավարձերը կբարձրանան. Գագիկ Ջհանգիրյան
13:20 14.08.2021 (Թարմացված է: 13:36 14.08.2021) Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը խոսել է առաջիկա փոփոխությունների մասին:
Դատական դեպարտամենտի աշխատակազմը քաղաքացիական ծառայությունից անցում կկատարի դատական ծառայության: Ինչպես տեղեկացնում է
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը, այս հայտարարությունն արել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը Արագածոտնի մարզում։
«Մենք վերադառնում ենք հին համակարգին, որը ոչ միայն հնարավորություն կտա ավելի ճիշտ կազմակերպել մեր աշխատակազմերի աշխատանքները, այլ նաև կհանգեցնի դատարանների աշխատակազմերի աշխատավարձերի բարձրացմանը»,-նշել է Ջհանգիրյանը:
Սա, սակայն, սպասվող միակ փոփոխությունը չէ: Ըստ նրա` առաջիկայում կլուծվի նաև դատավորների աշխատավարձերի բարձրացման և թոշակի հարցը։
«Սոցիալական ապահովության հարցը կլուծենք։ Եվ ոչ միայն դատավորների, այլ նաև քննչական և դատախազական մարմինների աշխատակիցների: Ավելին ասեմ՝ գիտեք, որ հիմա ՍԴ–ում քննարկվում է Հակակոռուպցիոն դատարանի սահմանադրականության հարցը: Նախագծում նշված է այդ դատարանների դատավորների ավելի բարձր վարձատրության հարցը, որն էլ հենց վիճարկվում է: Ուզում եմ տեղեկացնել, որ աշնանը մենք կունենանք նախագիծ, որով դատավորների աշխատավարձերն էլ կբարձրանան: Եթե չհավասարվի Հակակոռոպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին, ապա չնչին չափով ցածր կլինի»,- նշել է Ջհանգիրյանը:
Խորհրդի նախագահի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ քննարկվում է Կարգադրիչների ծառայության աշխատակիցների լիազորությունների ընդլայնման հարցը՝ դատարանների անվտանգային խնդիրները լուծելու համար:
Ջհանգիրյանն այցելել է Սպիտակի, Թալինի, Մարալիկի, Ապարանի նստավայրեր, տեղում ծանոթացել շենքային պայմաններին ու աշխատակիցների խնդիրներին: