00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատրա՞ստ են արդյոք ԱՄՆ ՌԾՈւ Էսկադրիլային ականակիրները պատերազմել Ուկրաինայի համար

© Sputnik / Денис Петров / Անցնել մեդիապահոցЭсминец США
Эсминец США  - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Բաժանորդագրվել
Միացյալ Նահանգները Ուկրաինայում կամ Ուկրաինայի պատճառով ընդդեմ Ռուսաստանի՝ իր շահերի և մայրցամաքային տարածքի համար անվտանգ պատերազմելու տեխնոլոգիական հնարավորություն չունի։ Այս մասին գրում է Sputnik-ի ռազմական վերլուծաբանը։
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
Սևծովյան տարածաշրջանում Պենտագոնի և ՆԱՏՕ-ի սադրիչ համատեղ զորավարժությունները Ուկրաինայի (Վրաստան, Մոլդովա) զինված ուժերի հետ ոչ թե ուժի, այլ թուլության, լոգիստիկ, մարտավարական և ռազմավարական առումով խոցելի տեղերի լայն շրջանակի ցուցադրություն են:
Երբ «Ջավելինը» չի փրկում․ ԱՄՆ-ն Ուկրաինային ՌԴ–ի հետ պատերազմ է պարտադրում
USS Arleigh Burke հրթիռային Էսկադրիլային ականակրի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի այլ նավերի Սևծովյան պարեկությունն ընդամենը Ռուսաստանի ինքնիշխան քաղաքականության վրա Վաշինգտոնի մարտական հզորության և աշխարհաքաղաքական ազդեցության իմիտացիա է: Ծիծաղելի է. աֆղան թալիբներից հենց նոր պարտություն կրած ԱՄՆ-ի և արբանյակ երկրների ռազմական կոալիցիան փորձում է «ուժի դիրքերից» իր կանոնները թելադրել հրթիռամիջուկային Ռուսաստանին: Ի դեպ, Սևծովյան նավատորմի «Շույա» հրթիռային մոտորանավը զորավարժությունների ընթացքում՝ նոյեմբերի 26-ին, արդեն փորձարկել է ամերիկյան Էսկադրիլային ականակրի «գնդակոծությունը»։
Մոսկվան տրամադրված է «գործընկերների» հետ փոխշահավետ համագործակցության, ազնիվ մրցակցության և առևտրի։ Բայց նրանք իրենց կողմից ավելի ու ավելի անխոհեմ կերպով ձգտում են ռազմական ուժով ճնշել «հակառակորդին», այսինքն՝ պատերազմել ու սպանել։ Ցանկացած հորինովի պատրվակով։ Որոշակի իրավիճակներում Ռուսաստանը ստիպված է կոշտ արձագանքել Արևմուտքի սադրանքներին։ Սև ծովում՝ ՌԴ սահմանների մոտ, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ակտիվությունը մեծացնում է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածքում լայնածավալ զինված հակամարտության հավանականությունը։
«Սոյուզ-2.1Բ» կրող հրթիռ - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Ռուսական զենքը. 2021 թվականի նախնական արդյունքները
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի տեղեկատվության համաձայն՝ USS Arleigh Burke Էսկադրիլային ականակիրը նոյեմբերի 25-ին ձեռնամուխ է եղել Սև ծովի ջրատարածքի «պարեկությանը»՝ «այս կենսական նշանակություն ունեցող միջազգային ջրային ճանապարհի անվտանգության և կայունության ապահովման համար»:
Նշենք, որ այս ուղին բացարձակ ազատ է Սոմալիի ծովահեններից։ Սևծովյան տարածաշրջանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ակտիվությունը և դրա մեջ մերձսևծովյան պետությունների ներգրավումը ոչնչով արդարացված չէ և սպառնում է Ռուսաստանի ռազմավարական կայունությանն ու տարածաշրջանային անվտանգությանը:
ՌԴ պաշտպանության նախարարությունում ԱՄՆ ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններն ու նավերի մուտքը Օդեսա և Բաթումի համարում են ապակայունացնող գործոն և ամերիկացիների գլխավոր նպատակ համարում են հետխորհրդային տարածքի (Ուկրաինայի և Վրաստանի) ռազմական յուրացումը:
Ուղղահայաց անկման կործանիչ. F-35-ի նոր աղետը Միջերկրական ծովում
ՌԴ Սևծովյան նավատորմի և Հարավային ռազմական օկրուգի ուժերն ու միջոցները անդադար վերահսկում են ամերիկյան ռազմանավերի տեղաշարժը՝ մշտապես պատրաստ լինելով օպերատիվ արձագանքել թշնամական գործողություններին (ռուսական սահմանների խախտմանը):
Arleigh Burke-ին ծովում հետևում են վերջրյա նավերն ու սուզանավերը, օդից ամերիկացիներին հսկում են կործանիչ ավիացիայի օդաչուները, ցամաքում հավանական հակառակորդին ուշադիր ուղեկցում են Սևծովյա նավատորմի առափնյա ռադարները:
Այսպիսով, ՆԱՏՕ-ի գործընկերների և Սևծովյան տարածաշրջանում ԱՄՆ-ի արտադաշինքային դաշնակիցների հետ համատեղ զորավարժությունները, «ծովագնացության ազատությունն» ու ականակրի «ամերիկյան բացառիկությունը» օրը 24 ժամ ռուսական հրթիռային համալիրների թիրախում են:

Բրյուսելը Կիևին ընկեր չէ

Սև ծովում ամերիկյան ռազմանավերի պարբերական մանևրները համարվում են Կիևի ռեժիմին Վաշինգտոնի կողմից քաղաքական աջակցության նշան, ոչ ավելին։ Սակայն ԱՄՆ Ռազմածովային ուժերը ծովերի որոշակի տարածքներ ռուսական չեն ճանաչում և միտումնավոր կոնֆլիկտային իրավիճակներ են հրահրում։
Ռուսական ափերի մոտ Պենտագոնի մանևրներին անխուսափելի ակտիվ հակազդեցությունը՝ ավիացիայի և նավատորմի ուժերով, ՌԴ անվտանգության պարտադիր պայման է, և ԱՄՆ ՌԾՈւ ակտիվության աճին զուգահեռ աճում է մարտական գործողությունների հավանականությունը։
Սու–57 - Sputnik Արմենիա, 1920, 17.11.2021
Ռուսական Սու-75 կործանիչն «արվեստի գործ» է, կամ լուրջ հարված ամերիկյան F-35-ին
Մինչդեռ Ռուսաստանի դեմ Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցների ձեռքով «սահմանափակ» պատերազմի մասին ամերիկացիների վտանգավոր պատրանքները խաղաթղթե տնակի պես փուլ են գալիս։ Ուկրաինա ռուսական զորքերի «ձմեռային ներխուժման» մասին Վաշինգտոնի և Կիևի ագրեսիվ ապատեղեկատվության ֆոնին Բրյուսելը զգաց մահվան սառը շունչը և նախապես հետ քաշվեց «ուկրաինական ճակատից»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ դաշինքի արտաքին գործերի նախարարների առաջիկա գագաթնաժողովը Լատվիայում կքննարկի «Ուկրաինական սահմանների մոտ ռուսական ուժերի կենտրոնացումը», սակայն հավաքական պաշտպանությունը (ՆԱՏՕ-ի կանոնակարգի 5-րդ հոդվածը) Ուկրաինայի վրա չի տարածվում, նույնիսկ եթե նրա վրա մեկ այլ պետություն հարձակվի: Դաշինքը «լիովին աջակցում է» Կիևին, բայց նրա պատճառով Մոսկվայի դեմ չի պատերազմի։
«Անքակտելի եղբայրություն – 2021». ՀԱՊԿ անդամ 6 երկրների զորավարժության նպատակը և միջոցները
Համապատասխանաբար, «ագրեսոր պետության» դեմ Ուկրաինայի հիպոթետիկ պայքարում USS Arleigh Burke Էսկադրիլային ականակիրը և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի մյուս նավերը ստիպված կլինեն գործել առանց եվրոպական դաշնակիցների աջակցության: Կամ էլ՝ շարունակել քաղաքական աջակցությունը, ինչպես դա եղավ 2008թ.-ի օգոստոսին՝ վրացական ագրեսիայի հետ կապված իրավիճակում։
Ուկրաինային երկնքում ռուսական հրթիռները ոչնչացնելու՝ ամերիկյան հակահրթիռայինների հնարավորությունները խիստ չափազանցված են։ Սև ծովում «Տոմահավկի» առաջին իսկ արձակումը կարող է վերջինը դառնալ ցանկացած ամերիկյան նավի համար։ Ամեն դեպքում, մարտը երկար չի տևի։ Իրական զինված դիմակայության իրավիճակում «դաշնակիցների փոխգործակցությունը» կհայտնվի Ռուսաստանի բազմակի կրկնվող և բարձր տեխնոլոգիական հարվածի տակ։
Զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
ՆԱՏՕ–ի «Steadfast Noon 2021» գաղտնի վարժանքների նպատակը Եվրոպան ոչնչացնելն է
Ամերիկացիների կարծիքով՝ ռուսական սահմանների մոտ ԱՄՆ ՌԾՈւ-ի «անձեռնմխելի» հարվածային հրթիռային նավը հենց միայն իր ներկայությամբ պետք է վախեցնի Մոսկվային։ USS Arleigh Burke Էսկադրիլային ականակիրը հագեցած է մարտական տեղեկատվական կառավարող համակարգով, ՀՀՊ «Իջիս» համակարգի բաղադրիչներով, կարող է կրել ավելի քան 60 հեռահար (մինչև 1600 կմ) «Տոմահավկ» թևավոր հրթիռներ, դրանց մի մասը՝ միջուկային մարտագլխիկներով: Կրում է նաև ASROC հականավային հրթիռներ և Standart զենիթային հրթիռներ։
Եվ այնուամենայնիվ, 6-րդ նավատորմից կտրված Arleigh Burke-ը Սև ծովի օպերատիվ տարածքում փաստացի ոչինչ չի նշանակում։ Նմանատիպ թիրախների ոչնչացումը ռուս ծովայիններն ու օդաչուները մշակել են ավտոմատացման աստիճան։ Arleigh Burke ականակրի կողմից հրթիռային զենքի ցանկացած կիրառում կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից պատասխան հարվածի՝ ԱՄՆ-ի տարածքում որոշումների ընդունման կենտրոններին։

Մի արթնացրեք «ռուսական արջին»

Նոյեմբերի 29-ին ՌԴ ՊՆ-ն հիշեցրեց «գործընկերների» ռազմավարական խոցելիության մասին՝ ցուցադրելով «Յարս» (մինչև 11 հազար կմ հեռահարությամբ) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի տեղավորումը հորում՝ ՌԴ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի վերազինման շրջանակում։
Հիշեցնեմ, որ եռաստիճան «Յարսը» հագեցած է անհատական թիրախավորման չորս կիսվող մարտական բլոկներով՝ յուրաքանչյուրը մինչև 500 կիլոտոննա հզորությամբ։ Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի (ՌՆՀԶ) սպառազինության շարքում առկա է այս համալիրի ավելի քան 150 գործարկման կայան՝ շարժական և հորային կատարմամբ: Ընդհանուր առմամբ՝ 600 մարտական բլոկ։
«Սովետական Միության նավատորմի ադմիրալ Գորշկով» ֆրեգատը նոյեմբերի 29-ին հերթական անգամ հաջողությամբ կրակեց «Ցիրկոն» գերձայնային հրթիռը՝ դիպուկ խոցելով ավելի քան 400 կմ հեռավորության վրա գտնվող ծովային թիրախը։ Մեկ օր առաջ էլ Ռուսաստանում սկսվել էր այդ հրթիռների սերիական արտադրությունը։
Անցած շաբաթ Սև ծովը լքել է USS Porter էսկադրիլային ականակիրը։ «Պարեկության» ընթացքում դրա անձնակազմը, հավանաբար, խուճապային սարսափ է զգացել, երբ մոտակայքում մի քանի րոպեով ռուսական ռազմական ուղղաթիռ է կախվել:
Արևմուտքի դիտորդներին էլ ավելի է վշտացնում ուկրաինական ռազմական շինարարության խղճուկությունը։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ավելի վաղ հայտարարել էր Բերդյանսկում նոր ռազմածովային կայանի կառուցման արագ տեմպերի մասին: Սակայն ռազմակայան այցելած արտասահմանյան լրագրողները, դատելով CNN-ի հաղորդագրություններից, հասկացել են, որ «դեռ շատ աշխատանք կա այն ավարտելու համար» և որ «մինչև պատերազմը» ժամանակը կարող է չբավականացնել:
«Ցիրկոնի» փորձարկում - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Ստորջրյա և անտեսանելի․ ինչի՞ է ընդունակ ռուսական «Ցիրկոն» գերձայնային հրթիռը
Օրերս Ուկրաինային ՌԾՈւ-ն ամերիկյան Բալթիմորից ստացավ երկու «Island» տիպի օգտագործված մոտորանավ, որոնք անվանել են «Ֆաստով» և «Սումի»։ Շուտով դրանք կսկսեն «մարտական արշավը» առափնյա շրջաններում (քանի որ բարձր հաստատունություն չունեն)։
Չնայած Կիևում զգալի քաղաքական տուրբուլենտությանն ու պետական հեղաշրջման նախապատրաստման մասին լուրերին՝ ԱՄՆ-ն և Ուկրաինայի ԶՈւ-ն զրահատանկային բրիգադ և օդադեսանտային գործողություն են նախապատրաստում Դոնբասը մաքրելու համար, սովորում են «Մերձդնեստրից հետ մղել ռուսների հարձակումները», ճնշել «անջատողական խռովությունը» Օդեսայի մարզում։
Ամերիկա-ուկրաինական այս ռազմատենչ ծրագրերը Եվրոպային ոչ մի լավ բան չեն խոստանում։
Ամերիկյան արտադրության զենքերը հասել են Ուկրաինա. ի՞նչ կլինի հետո
Նորվեգական TV 2 Norge պարբերականը նշում է. «Ռուսաստանն ահազանգում է, որ իր քաղաքական նպատակներին հասնելու համար պատրաստ է լրացուցիչ ռազմական միջոցներ օգտագործել, ինչպես նաև հարկադրանքի դիվանագիտության դիմել»: Ըստ էության, Մոսկվան չի էլ թաքցնում նման ծրագրերը։
The Wall Street Journal պարբերականը Սպիտակ տան երկու սցենար է հրապարակել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում՝ «լավատեսական» և «հոռետեսական», բայց ցանկացած դեպքերում Ուկրաինան ինքնուրույն է պատերազմելու։ Իսկ եթե որևէ մեկն օգնի, դա ոչինչ չի փոխի։ Մոսկվան նահանջելու տեղ չունի, և ոչ մի ծախս խոչընդոտ չի հանդիսանա Ուկրաինային և Արևմուտքին խաղաղություն պարտադրելու համար՝ ռուսական պայմաններով։ Եվ այնուամենայնիվ, չպետք է մոռանալ Քաբուլից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի օգոստոսյան փախուստի մասին, որպեսզի այդ աղետը չկրկնվի Կիևում։
Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram ալիքին հետևեք հետևյալ հղումով` https://t.me/AKhrolenko
Լրահոս
0