00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերթանկ «պադավատը»` ԱԺ դերի բարձրացման խորհրդանիշ, կամ ով չի ուզում` կտրիճ Դավոն լավ լինի

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2021
Ալեն Սիմոնյան
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Դժվար է ասել, թե արդյոք որևէ այլ լեզվում գոյություն ունի «պադավատ» հասկացությունը, բայց մեզ մոտ այն խորհրդային ժամանակներից սկսած որոշում էր մարդու քաշն ու դերը տվյալ հասարակությունում։
Գերթանկ «պադավատը» որպես խորհրդարանի դերի բարձրացման խորհրդանիշ , կամ՝ ով չի ուզում կտրիճ Դավոն լավ լինի
Իմ սերնդակիցները հավանաբար կհիշեն, որ նման դեր, իհարկե, շատ ավելի նեղ սահմաններում, կատարում էր նաև արտասահմանյան թանկ սիգարետների տուփը, որն ամռանը հատուկ դնում էին կարճթև վերնաշապիկի կրծքի գրպանում։ Այսինքն՝ տեսե′ք, թե ով եմ ես, որ խանութներում չվաճառվող կարմիր «Մարլբորո» եմ ծխում։
«Պադավատը» նույն քո հասարակական նշանակությունը հավաստող շատ ավելի կարևոր միջոց էր՝ եթե քեզ ծառայողական մեքենա է հասնում, ուրեմն կարելի է պատկերացնել, թե ինչ կարևոր ու անփոխարինելի մարդ ես, ինչ մասշտաբի գլոբալ հարց լուծող։ Բա չե՞ք հիշում՝ նույնիսկ «պադավատի» վարորդն էր հարց լուծող. հարգված տղա էր։ Հենց դա է պատճառը, որ այժմվա տաքսու վարորդներից ոմանք Ռուսաստանում իրենց ֆանտաստիկ հաջողությունների մասին պատմելու փոխարեն պարզապես շատ կարճ ասում են. «Ես Հայաստանի գլխավոր դատախազի «պադավատն» եմ քշել»։ Իր կարծիքով` դրանով ամեն ինչ ասված է։
Սահման - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Հայաստանի շրջափակումը մի գլխացավանք էր, ապաշրջափակումը՝ մեկ ուրիշ
«Պադավատը» նաև շատ կենսունակ երևույթ է՝ Սովետը փլուզվեց, գնաց, իսկ ծառայողական մեքենաները մնացին։ Դեռ մի քանի տարի առաջ ընդդիմադիր պատգամավորներից մեկը փաստեց` Դանիայում, որի տարեկան բյուջեն 120 միլիարդ դոլար է, պետական համակարգում կա ընդամենը, չեք հավատա, 23 ծառայողական մեքենա։ Այն ժամանակ բերվեց նաև Մեծ Բրիտանիայի օրինակը, որտեղ ծառայողական մեքենաների թիվը 200-ի էլ չէր հասնում, այնինչ պուճուրիկ Հայաստանում գերազանցում էր 1000-ը։
Երբ այդ ընդդիմադիր պատգամավորը վարչապետ դարձավ, 2019 թվականին տեղեկացրեց. «Հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով: Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է: Եվ այս պրոցեսը շարունակվում է: Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել»։ Ճիշտ է, կառավարության ղեկավարը չգիտես ինչու մոռացավ նշել երկու կարևոր հանգամանք։ Առաջին՝ նույնիսկ այդքան կրճատվելուց հետո մեզ մոտ մնում է մի քանի հարյուր ծառայողական ավտոմեքենա, այնինչ տարիներ առաջ նա կարծիք էր հայտնել, որ դրանց թիվը չպետք է գերազանցի 35-ը։ Եվերկրորդ՝ ախր, «պադավատների» քանակի էական կրճատումը սկսվել էր դեռ «թավշյա հեղափոխությունից» առաջ։ Այսինքն`նախկինները իրավունք ունեն ասելու՝ եթե պնդում եք, որ մենք մեր սև գործն ենք արել բոլոր բնագավառներում, ապա գոնե «պադավատների» հարցում ընդունեք մեր դրական դերակատարությունը. օրինակ ենք ցույց տվել։
Ваган Керобян на праздничных мероприятиях Дня Независимости Армении (21 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Սովետական կինոկատակերգության հայկական տարբերակը, կամ գնաճը ցուցանիշիս վնաս չէ
Իհարկե, երևի կարելի է մի կերպ յոլա գնալ նույնիսկ առանց ծառայողական մեքենաների՝ զուտ գործնական առումով։ Օրինակ`տարիներ առաջ Լոնդոնի մետրոյում երթևեկողները վագոններից մեկում տեսել էին այն ժամանակվա վարչապետ Դեյվիդ Քեմերոնին, որը անկեղծորեն խոստովանել էր. «Գիտե՞ք`մեր մայրաքաղաքի փողոցներն այնքան են խցանված, որ մտածեցի՝ մետրոյով շատ ավելի արագ կհասնեմ պառլամենտ»։ Իսկ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, որը միշտ հեծանվով է գնում գործի, այլ հիմնավորում է ներկայացրել. «Հեծանվով երթևեկելու ավանդույթը մեր երկրում դեռ 19-րդ դարից է գալիս։ Եվ պատահական չէ, որ մեզ մոտ հիմա հեծանիվներն ավելի շատ են, քան բնակիչները։ Ես էլ որպես հասարակ քաղաքացի փորձում եմ պահպանել ժողովրդական ավանդույթները և քիչ աղտոտել օդը ծառայողական մեքենայի արտանետումներով»,- բացատրել է Նիդեռլանդների կառավարության ղեկավարը։
Այ, նոր զգացի, որ լավ բան չեմ անում՝ պատմելով հոլանդացի վարչապետի մասին, որովհետև մեր բարձրաստիճան չինովնիկները լրիվ իրավունք կունենան հիմնավորելու. «Դե, իրենց ժողովուրդը հեծանիվ վարելու ավանդույթներ ունի, դրա համար էլ այդ երկրի առաջնորդը հեծանվով է գնում աշխատանքի։ Իսկ Հայաստանում հեծանվով երթևեկելն այնքան էլ ընդունված չի, մենք էլ «պադավատով» ենք շրջում»։
Այո՛, հիմա արդեն կարելի է փաստել՝ «պադավատի» ավանդույթները Հայաստանում ոչ միայն անմահ են, այլև շատ արագ զարգանում են, և էդ անտեր «պադավատները» ավելի ու ավելի ծանր բեռ են դառնում հարկատուներիս ուսերին։ Վառ օրինակը խորհրդարանի ղեկավարի նոր «պադավատի» համար հատկացված աննախադեպ գումարն է՝ 90 հազար դոլար։ Թեև արդարացումն էլ կա՝ քանզի պառլամենտական պետություն ենք դարձել, բնականաբար, ինչպես հանրահայտ երգում, «կտրիճ Դավոն պիտի լավ ըլնի»։ Ավելի ու ավելի լավ։
Կներեք, այդ ո՞վ չի ուզում։
Լրահոս
0