00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի շրջափակումը մի գլխացավանք էր, ապաշրջափակումը՝ մեկ ուրիշ

© Sputnik / Asatur YesayantsՍահման
Սահման - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
Սահման
Բաժանորդագրվել
Շրջափակումը մի գլխացավանք էր, ապաշրջափակումը՝ մեկ ուրիշ
Եկեք անկեղծ լինենք։ Երբ մոտ 30 տարի առաջ փակվեցին Հայաստանը արտաքին աշխարհին կապող գրեթե բոլոր ուղիները՝ Ադրբեջանով, Թուրքիայով, մասամբ էլ` Վրաստանով, սկսեցինք բողոքել շրջափակումից։ Ո՞վ կարող էր այն ժամանակ կանխատեսել, որ երեք տասնամյակ անց մեծ վերապահումներով ու կասկածանքով կվերաբերվենք ապաշրջափակման գաղափարին։
Եվ դա միանգամայն հասկանալի է, որովհետև սա այն դեպքն է, երբ տեսական դատողությունները կարող են արմատապես տարբերվել սպասվող իրականությունից։ Եվ ամենամտահոգիչը երևի այն հանգամանքն է, որ Հայաստանի իշխանությունները շարունակ խոսում են միայն ու միայն ապաշրջափակման տեսական, վարդագույն կողմի մասին՝ հմտորեն շրջանցելով ռիսկերը։ Իսկ ցանկացած ղեկավարության նման վարքագիծը ակամայից առաջացնում է քաղաքացու անհանգստությունը՝ այսպես միակողմանի ներկայացնելով` հաստատ ցանկանում են ինչ-որ բան կոծկել ինձնից։
Հանրահավաք Ստամբուլի Տաքսիմ հրապարակում - Sputnik Արմենիա, 1920, 25.11.2021
Հրաժարականի պահանջներ՝ Հայաստանում ու Թուրքիայում. նմանություններ ու տարբերություններ
Պարզապես թույլ տվեք մեջբերել մեր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, որն, ինչպես հայտնի է, միշտ, բոլոր իրավիճակներում աչքի է ընկնում անսպառ լավատեսությամբ. «Սահմանների բացումը ընձեռելու է լայն հնարավորություններ, մեր «էքսպորտյորները» կարող են ապրանքը արտահանել Ռուսաստան կամ այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան մինչև հիմա են անում, բացվելու են թուրքական «պորտերը», և ընձեռվելու են բազմաթիվ լայն հնարավորություններ։ Միգուցե բացվի ադրբեջանական շուկան մեզ համար և մեր շուկան՝ Ադրբեջանի համար»։
Վերջից սկսենք։ Իհարկե, շատ լավ կլինի, եթե ադրբեջանական խանութների դարակները լցվեն ապրանքներով, որոնց վրա գրված կլինի «Made in Armenia», բայց, կներեք, այդ ի՞նչ պիտի վաճառենք։ Ճիշտ նույնը կարելի է ասել Թուրքիայի հետ Հայաստանի առևտրի հեռանկարների մասին։ Ախր թուրքական ապրանքն է գրավել հայաստանյան շուկայի մի մասը, դրանում համոզվելու համար հեռու գնալ պետք չէ, այցելեք առևտրի կենտրոններ կամ այսպես կոչված տոնավաճառներ։ Իսկ եթե վիճակագրական տվյալներ եք ուզում, դրանք այսպիսին են՝ մենք Թուրքիա ենք արտահանում տարեկան մոտ 2 միլիոն դոլարի ապրանք, իսկ Թուրքիայից ներմուծումը կազմում է, չեք հավատա, 260 միլիոն դոլար։ Դե, համեմատե՛ք՝ 2 միլիոն և 260 միլիոն։
Ваган Керобян на праздничных мероприятиях Дня Независимости Армении (21 сентября 2019). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 23.11.2021
Սովետական կինոկատակերգության հայկական տարբերակը, կամ գնաճը ցուցանիշիս վնաս չէ
Ճիշտ է, հիմա արգելել ենք թուրքական ապրանքների վաճառքը։ Բայց ախր դա էլ է խիստ անտրամաբանական՝ մի կողմից բոլոր կոմունիկացիաներն ենք ուզում բացել, մյուս կողմից ներմուծումն ենք արգելում։ Մի՞թե պարզ չէ, որ եթե դու չես ուզում Հայաստան բերել այսինչ երկրում արտադրածը, այդ պետությունն էլ դժվար թե մեծ պատրաստակամությամբ քո առջև բացի նախարարի ասած «պորտերը»։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ինչպե՞ս եք ակնկալում հայաստանյան բեռների անվտանգ տեղափոխումը մի երկրով, որն ամեն կերպ փորձում է խոչընդոտել երթևեկը հենց այն ճանապարհներով, որոնք Հայաստանում են կառուցվել, և ստիպում է մեզ մտածել նոր ճանապարհների մասին, որպեսզի որոշ գյուղեր կատարյալ մեկուսացման մեջ չհայտնվեն։
Բայց այս ամենը հաղորդակցությունների վերաբացման հետ կապված պրոբլեմի լոկ մի մասն է։ Երկրորդը միջանցքն է, որի մասին անընդհատ խոսում են Ադրբեջանն ու Թուրքիան, մինչդեռ Հայաստանում այդ բառը լսել անգամ չեն ուզում։ Եվ դա լիովին հասկանալի է՝ Ադրբեջանն այնքան էլ շահագրգիռ չէ, որ բացվեն բոլոր տրանսպորտային ուղիները, որովհետև այդ տխրահռչակ «միջանցքը» նրան հնարավորություն է տալիս միանալու Նախիջևանի, այնտեղից էլ՝ Թուրքիայի ու Եվրոպայի հետ։
Էլ ի՞նչ է պետք Բաքվին։ Մանավանդ որ Թուրքիան էլ այդ «միջանցք» անվանվող ճանապարհով կարող է միանալ Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների հետ։ Ուստի գոնե այս հարցում կարելի է լիովին համաձայնել Հայաստանի վարչապետի հետ, որը փաստել է. «Կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի: Որովհետև մենք համարում ենք, որ կոմունիկացիաների բացումով հաղթահարում ենք Հայաստանը շրջափակելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը հենց դրա համար է առաջ բերում՝ իմանալով, որ դա մեզ համար անընդունելի է: Նա ուզում է, որ իրադարձություններն այնպես զարգանան, որպեսզի կոմունիկացիաների բացում տեղի չունենա»։
Ինչպես տեսնում ենք, զուտ տեսականորեն ապաշրջափակումը շատ դրական և գովելի բան է, սակայն գործնականում բազմաթիվ լուրջ վտանգներ է պարունակում։
Արցախ. Մարտակերտ - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2021
Պատերազմներով անցնող խաղաղության ճանապարհը, կամ Ադրբեջանը զինվեց համբերությամբ և ոչ միայն
Լրահոս
0