https://arm.sputniknews.ru/20211130/adrbejany-het-e-qashel-zorqern-ishkhanasaric-gjughapet-35874463.html
Ադրբեջանը հետ է քաշել զորքերն Իշխանասարից. գյուղապետ
Ադրբեջանը հետ է քաշել զորքերն Իշխանասարից. գյուղապետ
Sputnik Արմենիա
Ադրբեջանի զինված ուժերը լքել են Իշխանասար լեռան հատվածը, որի մոտ նոյեմբերի 16-ին մարտեր էին ընթացել հայ զինծառայողների հետ։ 30.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-30T11:22+0400
2021-11-30T11:22+0400
2021-11-30T12:03+0400
իշխանասար
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35438376_0:84:1600:984_1920x0_80_0_0_e15854c95fdd02217fd63671cffd8d0c.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են Իշխանասարի շրջանից, Sputnik Արմենիային հայտնեց գյուղապետ Մարատ Պետրոսյանը։«Այնտեղ, որտեղ մարտեր էին ընթանում, նրանք էլ չկան»,- ասաց Պետրոսյանը։Թե որքան են ադրբեջանցիները հեռացել, Պետրոսյանը չգիտեր։ Նրան հայտնի չէր նաև՝ արդյոք այդ դիրքերում հայ զինծառայողներ են տեղակայվել։ Հրահանգ չունենք գյուղը դատարկելու. Իշխանասարի համայնքապետԳյուղապետը, մասնավորապես, հաստատեց, որ ադրբեջանցիները հեռացել են Իշխանասար լեռան մի հատվածից, որտեղով նրանք ճանապարհ էին կառուցել։Գյուղի բնակիչները Sputnik Արմենիային տեղեկացրին, որ ադրբեջանցիների հեռանալու մասին հայտնի է դարձել երեկ։Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
https://arm.sputniknews.ru/20211117/ishkhanasarum-gishery-khaghagh-e-ancel-bajc-mardik-anhangstutjunic-chen-karvoghacel-qnel-35435434.html
իշխանասար
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/11/35438376_74:0:1497:1067_1920x0_80_0_0_537ff89fe5d623530fbeb518259f8201.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իշխանասար, հայաստան, ադրբեջան
իշխանասար, հայաստան, ադրբեջան
Ադրբեջանը հետ է քաշել զորքերն Իշխանասարից. գյուղապետ
11:22 30.11.2021 (Թարմացված է: 12:03 30.11.2021) Ադրբեջանի զինված ուժերը լքել են Իշխանասար լեռան հատվածը, որի մոտ նոյեմբերի 16-ին մարտեր էին ընթացել հայ զինծառայողների հետ։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են Իշխանասարի շրջանից,
Sputnik Արմենիային հայտնեց գյուղապետ Մարատ Պետրոսյանը։
«Այնտեղ, որտեղ մարտեր էին ընթանում, նրանք էլ չկան»,- ասաց Պետրոսյանը։
Թե որքան են ադրբեջանցիները հեռացել, Պետրոսյանը չգիտեր։ Նրան հայտնի չէր նաև՝ արդյոք այդ դիրքերում հայ զինծառայողներ են տեղակայվել։
Գյուղապետը, մասնավորապես, հաստատեց, որ ադրբեջանցիները հեռացել են Իշխանասար լեռան մի հատվածից, որտեղով նրանք ճանապարհ էին կառուցել։
Գյուղի բնակիչները
Sputnik Արմենիային տեղեկացրին, որ ադրբեջանցիների հեռանալու մասին հայտնի է դարձել երեկ։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները
հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը
2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց
12 հայ զինծառայողի գերեվարման և
մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ
կրակը դադարեցվեց։