https://arm.sputniknews.ru/20211129/khaghaghapahnern-arcakhum-covid-19i-dem-hamalir-mijvocarumner-en-anckacnum-35835617.html
Խաղաղապահներն Արցախում COVID-19–ի դեմ համալիր միջոցառումներ են անցկացնում
Խաղաղապահներն Արցախում COVID-19–ի դեմ համալիր միջոցառումներ են անցկացնում
Sputnik Արմենիա
Ախտահանումն ընդհանուր օգտագործման և զինծառայողների տեղակայման տարածքներում իրականացվում է ամենօրյա ռեժիմով։ 29.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-29T11:13+0400
2021-11-29T11:13+0400
2021-11-29T11:14+0400
արցախ
տեսանյութեր
պատվաստում
կորոնավիրուս
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1d/35835286_0:0:1920:1080_1920x0_80_0_0_e2ec4fb784d40da6d7b1d6ffe8a470ac.jpg
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետներն Արցախում կորոնավիրուսի նոր մանրէահիմքի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ համալիր միջոցառումներ են անցկացրել, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։«Ռուսական խաղաղապահ զորախմբում պլանային կարգով շարունակվում է «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութով խաղաղապահների վերապատվաստումը։ Ներկա պահին վերապատվաստում է անցնում հեռավոր դիտակետերում ծառայություն իրականացնող անձնակազմը», – նշված է հաղորդագրության մեջ։ Ի՞նչ են արել ռուս խաղաղապահներն Արցախում վերջին ժամանակահատվածումՌուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Մարտովի խոսքով` կորոնավիրուսային նոր վարակի առաջացումն ու տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներն իրականացվում են ողջ ծավալով։«Յուրաքանչյուր դիտակետում ջերմաչափման կետեր են կազմակերպված։ Ախտահանումն ընդհանուր օգտագործման և զինծառայողների տեղակայման տարածքներում իրականացվում է ամենօրյա ռեժիմով», – Մարտովի խոսքերն է մեջբերում գերատեսչությունը։ Արցախում ռուս խաղաղապահներն ականազերծել են հայկական գերեզմանոցի տարածքըՀիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մի շարք միջոցառումներ են իրականացնում COVID-19-ի դեմ
Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մի շարք միջոցառումներ են իրականացնում COVID-19-ի դեմ
2021-11-29T11:13+0400
true
PT1M10S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1d/35835286_133:0:1573:1080_1920x0_80_0_0_dd21693a7eec31c62887f040e0ca5461.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, տեսանյութեր, պատվաստում, կորոնավիրուս, խաղաղապահներն արցախում, видео
արցախ, տեսանյութեր, պատվաստում, կորոնավիրուս, խաղաղապահներն արցախում, видео
Խաղաղապահներն Արցախում COVID-19–ի դեմ համալիր միջոցառումներ են անցկացնում
11:13 29.11.2021 (Թարմացված է: 11:14 29.11.2021) Ախտահանումն ընդհանուր օգտագործման և զինծառայողների տեղակայման տարածքներում իրականացվում է ամենօրյա ռեժիմով։
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետներն Արցախում կորոնավիրուսի նոր մանրէահիմքի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ համալիր միջոցառումներ են անցկացրել, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Ռուսական խաղաղապահ զորախմբում պլանային կարգով շարունակվում է «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութով խաղաղապահների վերապատվաստումը։ Ներկա պահին վերապատվաստում է անցնում հեռավոր դիտակետերում ծառայություն իրականացնող անձնակազմը», – նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Մարտովի խոսքով` կորոնավիրուսային նոր վարակի առաջացումն ու տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներն իրականացվում են ողջ ծավալով։
«Յուրաքանչյուր դիտակետում ջերմաչափման կետեր են կազմակերպված։ Ախտահանումն ընդհանուր օգտագործման և զինծառայողների տեղակայման տարածքներում իրականացվում է ամենօրյա ռեժիմով», – Մարտովի խոսքերն է մեջբերում գերատեսչությունը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: