https://arm.sputniknews.ru/20211129/jrakanum-adrbejanci-e-pajtel-akani-vra-35850149.html
Ջրականում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Ջրականում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Sputnik Արմենիա
Ականի վրա պայթած ադրբեջանցու ոտքն անդամահատել են. քրեական գործ է հարուցվել։ 29.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-29T16:12+0400
2021-11-29T16:12+0400
2021-11-29T16:29+0400
արցախ
պայթյուն
ադրբեջանցի
ական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0f/26804403_20:0:982:541_1920x0_80_0_0_ad80c2a6d52f9671f2c844101032afb3.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Ջրականում (Ջաբրայիլ) ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։Ըստ հաղորդագրության` Նաթիգ Մամեդովը շինարարական աշխատանքների ժամանակ է պայթել ականի վրա։ Նրա ոտքն անդամահատել են։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել ադրբեջանական վերահսկողության տակ անցած Վարանդայում (Ֆիզուլի)։ Դեպքը տեղի է ունեցել տվյալ տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ. ականի պայթյունից հետո զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց։Նշենք, որ պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում նման միջադեպեր հաճախ են տեղի ունենում։ Առաջին դեպքը գրանցվել էր 2020–ի դեկտեմբերի 14-ին Աղդամում, երբ ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։Ապա ականի պայթյուններ եղան նաև Ֆիզուլիում, Կուբաթլուում, Թալիշում, Ջրականում։ Ամենախոշոր դեպքերից մեկը այս տարվա փետրվարի 3-ին էր, երբ երեք ադրբեջանցիներ պայթել էին Ֆիզուլիում (Վարանդա)։Վերջին դեպքերից կարելի է նշել սեպտեմբերի 22-ին գյուղերից մեկում (չի նշվել անունը) տեղի ունեցած պայթյունը, որից մահացել էր Ադրբեջանի քաղաքացի Մամեդ Մարդանովը:Նոյեմբերի 7-ին Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ականի վրա պայթել էր Խանլար Ասլանովը։Նոյեմբերի 15–ին Ակնա (Աղդամ) քաղաքի տարածքում ականի պայթյունից մահացել էր Զաուր Ագաևը։Նոյեմբերի 21–ին Կովսական (Զանգելան) գործուղված ANAMA–ի աշխատակից Վագիֆ Բաբաևը (ծնված 1972 թ.) և պետական սահմանապահ ծառայության ենթասպա Ռենատ Աղաբաբաևը (ծնված 1999 թ.) նոյեմբերի 19-ին ականի վրա պայթել են զինամթերքի որոնման աշխատանքների ժամանակ։ Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։Սյունիքյան մարտերի վայրը. որտեղի՞ց են ադրբեջանցիները սպառնում հայկական գյուղին
https://arm.sputniknews.ru/20211127/adrbejancinern-aktiv-en-pahum-hajeri-handep-tshnamanqn-ashkharhummip-i-apacujcnery-35806485.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0f/26804403_140:0:861:541_1920x0_80_0_0_009bc2c6c854560bd195205d05023360.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, պայթյուն, ադրբեջանցի, ական
արցախ, պայթյուն, ադրբեջանցի, ական
Ջրականում ադրբեջանցի է պայթել ականի վրա
16:12 29.11.2021 (Թարմացված է: 16:29 29.11.2021) Ականի վրա պայթած ադրբեջանցու ոտքն անդամահատել են. քրեական գործ է հարուցվել։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Ջրականում (Ջաբրայիլ) ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Ըստ հաղորդագրության` Նաթիգ Մամեդովը շինարարական աշխատանքների ժամանակ է պայթել ականի վրա։ Նրա ոտքն անդամահատել են։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին
հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողներ են վիրավորվել ադրբեջանական վերահսկողության տակ անցած Վարանդայում (Ֆիզուլի)։ Դեպքը տեղի է ունեցել տվյալ տարածքում ծառայություն իրականացնելու ժամանակ. ականի պայթյունից հետո զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց։
Նշենք, որ պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում նման միջադեպեր հաճախ են տեղի ունենում։ Առաջին դեպքը գրանցվել էր 2020–ի դեկտեմբերի 14-ին Աղդամում, երբ ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։
Ապա ականի պայթյուններ եղան նաև Ֆիզուլիում, Կուբաթլուում, Թալիշում, Ջրականում։ Ամենախոշոր դեպքերից մեկը այս տարվա փետրվարի 3-ին էր, երբ երեք ադրբեջանցիներ պայթել էին Ֆիզուլիում (Վարանդա)։
Վերջին դեպքերից կարելի է նշել սեպտեմբերի 22-ին գյուղերից մեկում (չի նշվել անունը) տեղի ունեցած պայթյունը, որից մահացել էր Ադրբեջանի քաղաքացի Մամեդ Մարդանովը:
Նոյեմբերի 7-ին Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ականի վրա պայթել էր Խանլար Ասլանովը։
Նոյեմբերի 15–ին Ակնա (Աղդամ) քաղաքի տարածքում
ականի պայթյունից մահացել էր Զաուր Ագաևը։
Նոյեմբերի 21–ին Կովսական (Զանգելան) գործուղված ANAMA–ի աշխատակից Վագիֆ Բաբաևը (ծնված 1972 թ.) և պետական սահմանապահ ծառայության ենթասպա Ռենատ Աղաբաբաևը (ծնված 1999 թ.) նոյեմբերի 19-ին ականի վրա
պայթել են զինամթերքի որոնման աշխատանքների ժամանակ։ Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։