https://arm.sputniknews.ru/20211127/adrbejancinern-aktiv-en-pahum-hajeri-handep-tshnamanqn-ashkharhummip-i-apacujcnery-35806485.html
Ադրբեջանցիներն ակտիվ են պահում հայերի հանդեպ թշնամանքն աշխարհում․ՄԻՊ-ի ապացույցները
Ադրբեջանցիներն ակտիվ են պահում հայերի հանդեպ թշնամանքն աշխարհում․ՄԻՊ-ի ապացույցները
Sputnik Արմենիա
Արման Թաթոյանը հրապարակել է Սան Ֆրանցիսկոյում արված լուսանկարներ, որոնք ապացուցում են ադրբեջանական իշխանությունների վարած հայատյացության քաղաքականությունը։ 27.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-27T14:55+0400
2021-11-27T14:55+0400
2021-11-27T15:57+0400
հհ միպ
ադրբեջան
արման թաթոյան
ամն
եկեղեցի
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
թշնամի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1b/35805799_0:83:1600:983_1920x0_80_0_0_f0b4628ae5411fb58dea35922ac28843.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունը աշխարհում երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ասվածի ապացույցները, որոնք տեսել է Սան Ֆրանցիսկոյում։Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրավերով ԱՄՆ այցելության ընթացքում Թաթոյանը եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցում և Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարանում։ Հայկական այս կառույցներն անցյալ տարի հարձակման էին ենթարկել ադրբեջանական հանցավոր խմբերի կողմից:Եկեղեցին հրդեհվել էր 2020թ. սեպտեմբերին: Վարժարանը երկու անգամ է հարձակման ենթարկվել, առաջին անգամ՝ հուլիսին․այդ ժամանակ վարժարանը վանդալիզմի էր ենթարկվել, պատերին հայերի դեմ թշնամանքի ու ատելության խոսքեր էին հայտնվել։ Դրանից հետո՝ 2020թ. սեպտեմբերի 21-ին հրազենից կրակել էին վարժարանի ուղղությամբ: Թաթոյանն ընդգծում է՝ վարժարանը մանկապարտեզի տարիքից մինչև 8-րդ դասարանի երեխաների համար է:ՄԻՊ–ը հրապարակել է լուսանկարներ, որոնք ներկայացնում են երկու հաստատություններում կատարված հանցավոր գործողությունների հետևանքները։«Այս արարքները հակադրվում են մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, ոտնահարում են բռնությունից զերծ լինելու, երեխաների շահերի, խղճի և կրոնի ազատության և այլ կենսական իրավունքներ:Դրանք ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունը տարածում է և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ»,- շեշտում է պաշտպանը։Հավելենք, որ նշված հանցավոր արարքների քննությունն իրականացնում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)՝ որպես ատելության շարժառիթով կատարված հանցանքներ:
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1b/35805799_90:0:1511:1066_1920x0_80_0_0_aaffc046c8ae46a6ddf7c2e6322c7f4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, ադրբեջան, արման թաթոյան, ամն, եկեղեցի, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, թշնամի
հհ միպ, ադրբեջան, արման թաթոյան, ամն, եկեղեցի, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, թշնամի
Ադրբեջանցիներն ակտիվ են պահում հայերի հանդեպ թշնամանքն աշխարհում․ՄԻՊ-ի ապացույցները
14:55 27.11.2021 (Թարմացված է: 15:57 27.11.2021) Արման Թաթոյանը հրապարակել է Սան Ֆրանցիսկոյում արված լուսանկարներ, որոնք ապացուցում են ադրբեջանական իշխանությունների վարած հայատյացության քաղաքականությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ Ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունը աշխարհում երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
Facebook-ի իր էջում հրապարակել է ասվածի ապացույցները, որոնք տեսել է Սան Ֆրանցիսկոյում։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրավերով ԱՄՆ այցելության ընթացքում Թաթոյանը եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցում և Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարանում։ Հայկական այս կառույցներն անցյալ տարի հարձակման էին ենթարկել ադրբեջանական հանցավոր խմբերի կողմից:
Եկեղեցին հրդեհվել էր 2020թ. սեպտեմբերին: Վարժարանը երկու անգամ է հարձակման ենթարկվել, առաջին անգամ՝ հուլիսին․այդ ժամանակ վարժարանը վանդալիզմի էր ենթարկվել, պատերին հայերի դեմ թշնամանքի ու ատելության խոսքեր էին հայտնվել։ Դրանից հետո՝ 2020թ. սեպտեմբերի 21-ին հրազենից կրակել էին վարժարանի ուղղությամբ: Թաթոյանն ընդգծում է՝ վարժարանը մանկապարտեզի տարիքից մինչև 8-րդ դասարանի երեխաների համար է:
ՄԻՊ–ը հրապարակել է լուսանկարներ, որոնք ներկայացնում են երկու հաստատություններում կատարված հանցավոր գործողությունների հետևանքները։
«Այս արարքները հակադրվում են մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, ոտնահարում են բռնությունից զերծ լինելու, երեխաների շահերի, խղճի և կրոնի ազատության և այլ կենսական իրավունքներ:Դրանք ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունը տարածում է և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ»,- շեշտում է պաշտպանը։
Հավելենք, որ նշված հանցավոր արարքների քննությունն իրականացնում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)՝ որպես ատելության շարժառիթով կատարված հանցանքներ: