00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առուշանյանը որևէ հանցանք չի կատարել, շուտով բոլորը կհամոզվեն. Էրիկ Ալեքսանյան

© Sputnik / Andranik GhazaryanԱռուշ Առուշանյանը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ իր գործով դատական նիստի ժամանակ (5 նոյեմբերի, 2021թ․). Գորիս
Առուշ Առուշանյանը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ իր գործով դատական նիստի ժամանակ (5 նոյեմբերի, 2021թ․). Գորիս - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
Բաժանորդագրվել
Պաշտպանը լրագրողների հետ զրույցում ակնարկեց, որ ամբաստանյալների ցուցմունքներից հետո կարող են փոփոխություններ լինել։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի փաստաբանը հուսով է, որ ուշ թե շուտ արդարադատությունը կհաղթի, քանի որ իր պաշտպանյալը որևէ հանցանք չի կատարել։ Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում կայանում է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։

«Դատարանը պետք է վերլուծի բոլոր հանգամանքները։ Լսեց բոլոր կողմերի դիրքորոշումները։ Առուշանյանն անմեղ է, որևէ տեսակի հանցանք չի կատարել, և դրանում բոլորը շուտով կհամոզվեն։ Թե ինչ է տեղի ունենում դատաքննության ժամանակ, ինչ արհեստական հանգամանքներ են տեղի ունենում` պայմանավորված է զուտ նրանով, որ այս գործը ստանդարտից դուրս է։ Սա քաղաքական հետապնդում է, այստեղ իրավաբանություն փնտրել պետք չէ»,– նշեց Ալեքսանյանը` հավելելով, որ դատավորը պրոֆեսիոնալ է ու հույս կա, որ արդարադատությունը կհաղթի։

Նա ընդգծեց, որ պետք է սպասել ամբաստանյալների ցուցմունքներին, ինչից հետո իրենք կիրացնեն հարցեր տալու իրենց իրավունքները։ Պաշտպանը լրագրողների հետ զրույցում ակնարկեց, որ ամբաստանյալների ցուցմունքներից հետո կարող են փոփոխություններ լինել։
Լևոն Քոչարյանը` Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2021
«Առուշ Առուշանյանի գործը ճղճիմ մարդու վրեժխնդրություն է». Լևոն Քոչարյանը Գորիսում է
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
Պարզաբանման կարիք չկա. Առուշ Առուշանյանն ու Լուսինե Ավետյանը չեն ընդունում մեղադրանքները
Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։
Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021 թվականի հուլիսի 16-ից։
Լրահոս
0