https://arm.sputniknews.ru/20211121/venesuelajum-rekordajin-hamerg-e-kajacel-aveli-qan-12-hazar-erazhishtneri-masnakcutjamb-35583136.html
Վենեսուելայում ռեկորդային համերգ է կայացել ավելի քան 12 հազար երաժիշտների մասնակցությամբ
Վենեսուելայում ռեկորդային համերգ է կայացել ավելի քան 12 հազար երաժիշտների մասնակցությամբ
Sputnik Արմենիա
Նախկին ռեկորդը պատկանում էր ռուս երաժիշտներին, որոնք 2019 թ․-ին Սանկտ Պետերբուրգում կատարել են Ռուսաստանի օրհներգը: 21.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-21T12:52+0400
2021-11-21T12:52+0400
2021-11-21T12:52+0400
ռեկորդ
համերգ
վենեսուելա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/15/35583249_0:84:1601:984_1920x0_80_0_0_bbd6195ea99a891e216b932c03003bbf.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Վենեսուելան Գինեսի ռեկորդ է սահմանել՝ ավելի քան 12 հազար կատարողի մասնակցությամբ համերգ կազմակերպելով, բայց արդեն պատրաստ է գերազանցել իր ռեկորդը, հայտնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Վանաձորցի հրշեջ-փրկարարը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել«Այսօր Վենեսուելան Գինեսի ռեկորդ է սահմանել ամենամեծ սիմֆոնիկ նվագախմբի (համերգի) համար․․․ Ավելի վաղ Գինեսի ռեկորդը Ռուսաստանինն էր․․․ Եթե Ռուսաստանը կրկնապատկի նվագախումբը, մենք նույնպես կկրկնապատկենք»,-ժպտալով ասել է նա։Մեկ շաբաթ առաջ Վենեսուելայի երիտասարդական և մանկական նվագախմբերի և երգչախմբերի ազգային համակարգը համերգ է կատարել 12 098 երաժիշտների մասնակցությամբ՝ փորձելով գերազանցել Գինեսի ռեկորդը որպես աշխարհի ամենամեծ նվագախումբ՝ կատարելով Պյոտր Չայկովսկու «Սլավոնական մարշը»։Ըստ կանոնների՝ նվագախմբի բոլոր մասնակիցները պետք է լինեին պրոֆեսիոնալ երաժիշտներ, նվագեին իրենց գործիքները ռեկորդ սահմանելու ողջ փորձի ընթացքում․ դրա նվազագույն տևողությունը կազմում էր հինգ րոպե։Մինչ այդ ռեկորդը պատկանում էր ռուս երաժիշտներին. 2019 թ․-ին 8097 երաժիշտներ Սանկտ Պետերբուրգում կատարել են Ռուսաստանի օրհներգը:
https://arm.sputniknews.ru/20211027/sergej-aghajanjann-avtvosharasjuny-sharzhel-e-teghic-ev-hamashkharhajin-rekvord-sahmanel-tesanjut-34725654.html
վենեսուելա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/15/35583249_88:0:1511:1067_1920x0_80_0_0_b83522eb4cd2d35fed093d073b96602c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեկորդ, համերգ, վենեսուելա
ռեկորդ, համերգ, վենեսուելա
Վենեսուելայում ռեկորդային համերգ է կայացել ավելի քան 12 հազար երաժիշտների մասնակցությամբ
Նախկին ռեկորդը պատկանում էր ռուս երաժիշտներին, որոնք 2019 թ․-ին Սանկտ Պետերբուրգում կատարել են Ռուսաստանի օրհներգը:
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Վենեսուելան Գինեսի ռեկորդ է սահմանել՝ ավելի քան 12 հազար կատարողի մասնակցությամբ համերգ կազմակերպելով, բայց արդեն պատրաստ է գերազանցել իր ռեկորդը, հայտնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Այս մասին տեղեկացնում է
ՌԻԱ Նովոստին։
«Այսօր Վենեսուելան Գինեսի ռեկորդ է սահմանել ամենամեծ սիմֆոնիկ նվագախմբի (համերգի) համար․․․ Ավելի վաղ Գինեսի ռեկորդը Ռուսաստանինն էր․․․ Եթե Ռուսաստանը կրկնապատկի նվագախումբը, մենք նույնպես կկրկնապատկենք»,-ժպտալով ասել է նա։
Մեկ շաբաթ առաջ Վենեսուելայի երիտասարդական և մանկական նվագախմբերի և երգչախմբերի ազգային համակարգը համերգ է կատարել 12 098 երաժիշտների մասնակցությամբ՝ փորձելով գերազանցել Գինեսի ռեկորդը որպես աշխարհի ամենամեծ նվագախումբ՝ կատարելով Պյոտր Չայկովսկու «Սլավոնական մարշը»։
27 հոկտեմբերի 2021, 17:12
Ըստ կանոնների՝ նվագախմբի բոլոր մասնակիցները պետք է լինեին պրոֆեսիոնալ երաժիշտներ, նվագեին իրենց գործիքները ռեկորդ սահմանելու ողջ փորձի ընթացքում․ դրա նվազագույն տևողությունը կազմում էր հինգ րոպե։
Մինչ այդ ռեկորդը պատկանում էր ռուս երաժիշտներին. 2019 թ․-ին 8097 երաժիշտներ Սանկտ Պետերբուրգում կատարել են Ռուսաստանի օրհներգը: