https://arm.sputniknews.ru/20211128/gjumrium-apamvontazhvum-e-erkrasharzhi-hamr-vkan-35818057.html
Գյումրիում ապամոնտաժվում է երկրաշարժի «համր վկան»
Գյումրիում ապամոնտաժվում է երկրաշարժի «համր վկան»
Sputnik Արմենիա
Մինչև 2020 թվականը շենքի ապամոնտաժվողհատվածն ուներ տարբեր սեփականատերեր և ապամոնտաժման հարցում ընդհանուր հայտարարի գալ չէր ստացվում: 28.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-28T10:57+0400
2021-11-28T10:57+0400
2021-11-28T10:58+0400
գյումրի
երկրաշարժ
շենք
փլուզում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1c/35817791_0:192:2048:1344_1920x0_80_0_0_0ce11b7dcfe582d570e0a50ef55e3f9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Սպիտակի ավերիչ երկրաշարժից 33 տարի անց Գյումրիում վերջապես ապամոնտաժվում է փլատակի վերածված շինություններից մեկը:Ապամոնտաժվող կառույցը Գյումրու նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի շենքն է։ Շիրակի մարզպետարան տանող ճանապարհին գտնվող այս կառույցը ոչ միայն գյումրեցիներին, այլ նաև Գյումրի այցելած հյուրերին ու պաշտոնատար անձանց միշտ հիշեցրել է երկրաշարժի մասին:Մոտ երեք հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող այս շենքում փլուզումներ վերջին տարիներին հաճախ էր լինում հատկապես թեթև երկիրաշարժից կամ տեղումներից հետո: Շենքի մի հատվածն ամբողջովին փլուզված էր:Նշենք, որ շենքի ապամոնտաժման աշխատանքներ չէին իրականացվում, քանի որ մինչև 2020 թվականը շենքն ուներ տարբեր սեփականատերեր և ապամոնտաժման հարցում ընդհանուր հայտարարի գալ չէր ստացվում: Նույնիսկ այս վիճակում մինչև 2019 թվականը շենքում ընտանիքներ էին բնակվում:Հիմա շենքի փլված հատվածի ապամոնտաժումն իրականացնում է նոր սեփականատերը՝ «Հայր և որդի Գաբոյաններ» ընկերությունը, որին քաղաքապետարանը շենքի այդ հատվածի ապամոնտաժման համար տվել է չորս ամիս ժամանակ:Գյումրու վթարային շենքեր. երկրաշարժի ուրվականները` նոր վտանգ բնակիչների գլխինԻ դեպ, ըստ պայմանագրի, սեփականատիրոջը պատկանում է նախկին հանրակացարանի մի հատվածը, մյուսն այդպես էլ կմնա. շենքի մյուս հատվածի նկատմամբ սեփականության իրավունքներ ունեն տարբեր մարդիկ, որոնք այս պահին հրաժարվում են իրենց մասնաբաժինը վաճառելուց։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1c/35817791_0:0:2048:1536_1920x0_80_0_0_04d492ca07c614cdd307e7508b66ab5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, երկրաշարժ, շենք, փլուզում
գյումրի, երկրաշարժ, շենք, փլուզում
Գյումրիում ապամոնտաժվում է երկրաշարժի «համր վկան»
10:57 28.11.2021 (Թարմացված է: 10:58 28.11.2021) Մինչև 2020 թվականը շենքի ապամոնտաժվողհատվածն ուներ տարբեր սեփականատերեր և ապամոնտաժման հարցում ընդհանուր հայտարարի գալ չէր ստացվում:
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Սպիտակի ավերիչ երկրաշարժից 33 տարի անց Գյումրիում վերջապես ապամոնտաժվում է փլատակի վերածված շինություններից մեկը:
Ապամոնտաժվող կառույցը Գյումրու նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի շենքն է։ Շիրակի մարզպետարան տանող ճանապարհին գտնվող այս կառույցը ոչ միայն գյումրեցիներին, այլ նաև Գյումրի այցելած հյուրերին ու պաշտոնատար անձանց միշտ հիշեցրել է երկրաշարժի մասին:
Մոտ երեք հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող այս շենքում փլուզումներ վերջին տարիներին հաճախ էր լինում հատկապես թեթև երկիրաշարժից կամ տեղումներից հետո: Շենքի մի հատվածն ամբողջովին փլուզված էր:
Նշենք, որ շենքի ապամոնտաժման աշխատանքներ չէին իրականացվում, քանի որ մինչև 2020 թվականը շենքն ուներ տարբեր սեփականատերեր և ապամոնտաժման հարցում ընդհանուր հայտարարի գալ չէր ստացվում: Նույնիսկ այս վիճակում մինչև 2019 թվականը շենքում ընտանիքներ էին բնակվում:
Հիմա շենքի փլված հատվածի ապամոնտաժումն իրականացնում է նոր սեփականատերը՝ «Հայր և որդի Գաբոյաններ» ընկերությունը, որին քաղաքապետարանը շենքի այդ հատվածի ապամոնտաժման համար տվել է չորս ամիս ժամանակ:
Ի դեպ, ըստ պայմանագրի, սեփականատիրոջը պատկանում է նախկին հանրակացարանի մի հատվածը, մյուսն այդպես էլ կմնա. շենքի մյուս հատվածի նկատմամբ սեփականության իրավունքներ ունեն տարբեր մարդիկ, որոնք այս պահին հրաժարվում են իրենց մասնաբաժինը վաճառելուց։