https://arm.sputniknews.ru/20211126/rd-nakhagahi-mek-zangn-angam-iravitshaky-nakhyntreli-hun-mtcrec-qaghaqaget-35757751.html
ՌԴ նախագահի մեկ զանգն անգամ իրավիճակը նախընտրելի հուն մտցրեց. քաղաքագետ
ՌԴ նախագահի մեկ զանգն անգամ իրավիճակը նախընտրելի հուն մտցրեց. քաղաքագետ
Sputnik Արմենիա
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սոչիում և Բրյուսելում նախանշված Փաշինյան–Ալիև... 26.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-26T13:00+0400
2021-11-26T13:00+0400
2021-11-26T13:55+0400
նիկոլ փաշինյան
վլադիմիր պուտին
իլհամ ալիև
հանդիպում
բենիամին մաթևոսյան
ռադիո
պոդկաստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35758174_0:0:1260:710_1920x0_80_0_0_92d7e1f5417b71b2728a1c30a9c70292.jpg
Բենիամին Մաթևոսյան. ՌԴ նախագահ Պուտինի մեկ զանգն անգամ իրավիճակը բերեց նախընտրելի հուն
Sputnik Արմենիա
Բենիամին Մաթևոսյան. ՌԴ նախագահ Պուտինի մեկ զանգն անգամ իրավիճակը բերեց նախընտրելի հուն
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկելու են ոչ թե գլոբալ, ֆունդամենտալ փաստաթուղթ, այլ հարցեր, որոնք վերաբերում են դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի մեկնարկին և տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման խնդրին, Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։ Բրյուսելում կքննարկվի գերիների հարցը, Սոչիում` սահմանների. Փաշինյանը փակագծեր բացեց«Բրյուսելյան հանդիպումը կարելի է դիտարկել Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում բանակցային գործընթացը վերականգնելուն ուղղված փորձ։ Ֆրանսիան նշված ձևաչափում հենց Եվրամիության ներկայացուցիչն է, և մեզ համար այնտեղ բանակցությունների վերսկսումը շատ կարևոր է։ Սա այն եզակի ձևաչափերից է, որտեղ մենք կարող ենք բարձրաձայնել Արցախի կարգավիճակի հարցը և եթե կարողանանք լիարժեքորեն վերականգնել բանակցային գործընթացը, ապա այդ հարթակը պետք է նախևառաջ օգտագործել հետպատերազմյան շրջանում Արցախի հումանիտար խնդիրները կարգավորելու համար»,– ասաց քաղաքագետը։Մաթևոսյանի կարծիքով`Ռուսաստանում կայանալիք հանդիպման վերաբերյալ խոսակցությունները որոշակիորեն կապված են թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական երևույթների հետ։ Ըստ նրա` ՀՀ գործող իշխանությունը խուսափում է ներհայաստանյան հնարավոր բախումներից, և Փաշինյանը փորձում երաշխիքներ ստանալ` կարծելով, որ փաստաթղթի ստորագրումն ու որևէ հայտարարության ի հայտ գալը կարող են առաջացնել ներքաղաքական լուրջ խնդիրներ։ «Նոյեմբերի 16-ին ԱԺ–ում տեղի ունեցած շանտաժը, երբ իշխանական պատգամավորներն իրար հերթ չտալով քննադատում էին Ռուսաստանին, ուղղակի մեսիջ էր` ուղղված Ռուսաստանին, որ եթե Մոսկվայի հորդորով ՀՀ–ում չապահովվի ներքին կայունություն, վարչապետը կարող է և դրժել նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները։ Արդյունքում Պուտինի մեկ զանգն անգամ իրավիճակը բերեց նախընտրելի հուն, երբ սահմանին ռազմական գործողությունները դադարեցին և հնչեց Սոչիում կազմակերպվելիք հանդիպման հայտարարությունը»,– ասաց քաղաքագետը։ Հայտնի է` ով է երկրորդ պաշտոնյան, որն իրականացրել է Փաշինյանի և Ալիևի օպերատիվ կապը. ԶԼՄԸստ նրա` Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները կքննարկվեն նաև Բրյուսելում Եվրամիության կողմից ստեղծված հարթակի շրջանակներում։ Մաթևոսյանի պնդմամբ` Սոչիի և Բրյուսելի հանդպումներն իրար չեն հակասում, մեկը մյուսի շարունակությունն է։Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հանդիպելու են Սոչիում։ Հավելենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
https://arm.sputniknews.ru/20211126/pashinjany-meknec-svochi-35752494.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/1a/35758174_86:0:1207:841_1920x0_80_0_0_dba9f3feb0f87a9d0c2312d6bd3e7e5e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև, հանդիպում, բենիամին մաթևոսյան, պոդկաստ
նիկոլ փաշինյան, վլադիմիր պուտին, իլհամ ալիև, հանդիպում, բենիամին մաթևոսյան, պոդկաստ
ՌԴ նախագահի մեկ զանգն անգամ իրավիճակը նախընտրելի հուն մտցրեց. քաղաքագետ
13:00 26.11.2021 (Թարմացված է: 13:55 26.11.2021) «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սոչիում և Բրյուսելում նախանշված Փաշինյան–Ալիև հանդիպումներին։
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկելու են ոչ թե գլոբալ, ֆունդամենտալ փաստաթուղթ, այլ հարցեր, որոնք վերաբերում են դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացի մեկնարկին և տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման խնդրին,
Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Բրյուսելյան հանդիպումը կարելի է դիտարկել Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում բանակցային գործընթացը վերականգնելուն ուղղված փորձ։ Ֆրանսիան նշված ձևաչափում հենց Եվրամիության ներկայացուցիչն է, և մեզ համար այնտեղ բանակցությունների վերսկսումը շատ կարևոր է։
Սա այն եզակի ձևաչափերից է, որտեղ մենք կարող ենք բարձրաձայնել Արցախի կարգավիճակի հարցը և եթե կարողանանք լիարժեքորեն վերականգնել բանակցային գործընթացը, ապա այդ հարթակը պետք է նախևառաջ օգտագործել հետպատերազմյան շրջանում Արցախի հումանիտար խնդիրները կարգավորելու համար»,– ասաց քաղաքագետը։
Մաթևոսյանի կարծիքով`Ռուսաստանում կայանալիք հանդիպման վերաբերյալ խոսակցությունները որոշակիորեն կապված են թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական երևույթների հետ։ Ըստ նրա` ՀՀ գործող իշխանությունը խուսափում է ներհայաստանյան հնարավոր բախումներից, և Փաշինյանը փորձում երաշխիքներ ստանալ` կարծելով, որ փաստաթղթի ստորագրումն ու որևէ հայտարարության ի հայտ գալը կարող են առաջացնել ներքաղաքական լուրջ խնդիրներ։
«Նոյեմբերի 16-ին ԱԺ–ում տեղի ունեցած շանտաժը, երբ իշխանական պատգամավորներն իրար հերթ չտալով քննադատում էին Ռուսաստանին, ուղղակի մեսիջ էր` ուղղված Ռուսաստանին, որ եթե Մոսկվայի հորդորով ՀՀ–ում չապահովվի ներքին կայունություն, վարչապետը կարող է և դրժել նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները։
Արդյունքում Պուտինի մեկ զանգն անգամ իրավիճակը բերեց նախընտրելի հուն, երբ սահմանին ռազմական գործողությունները դադարեցին և հնչեց Սոչիում կազմակերպվելիք հանդիպման հայտարարությունը»,– ասաց քաղաքագետը։
Ըստ նրա` Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները կքննարկվեն նաև Բրյուսելում Եվրամիության կողմից ստեղծված հարթակի շրջանակներում։ Մաթևոսյանի պնդմամբ` Սոչիի և Բրյուսելի հանդպումներն իրար չեն հակասում, մեկը մյուսի շարունակությունն է։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր հանդիպելու են Սոչիում։
Հավելենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։