Փաշինյանը մեկնեց Սոչի
10:45 26.11.2021 (Թարմացված է: 13:56 26.11.2021)
© Photo : Facebook / Armenian Aviation / Հայկական ԱվիացիաՀայաստանի «Թիվ 1» ինքնաթիռը
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Սոչիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի եռակողմ հանդիպումը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղի է ունենալու նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Կրեմլը հաստատեց շրջանառվող լուրը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն նոյեմբերի 26-ին, Սոչիում։ Կկայանա նաև եռակողմ` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպում։