https://arm.sputniknews.ru/20211126/national-geographici-shapiki-afghanakan-mvona-lizan-tarhanvel-e-italia-35784388.html
National Geographic–ի շապիկի «աֆղանական Մոնա Լիզան» տարհանվել է Իտալիա
National Geographic–ի շապիկի «աֆղանական Մոնա Լիզան» տարհանվել է Իտալիա
Sputnik Արմենիա
Հայտնի լուսանկարը աֆղանա–պակիստանյան սահմանի փախստականների ճամբարում արել է ֆոտոլրագրող Սթիվ Մաքարին 1984 թվականին։ Շարբաթ Գուլան 49 տարեկան է, նա այրի է և 4... 26.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-26T19:00+0400
2021-11-26T19:00+0400
2021-11-26T19:00+0400
լուսանկար
աղջիկ
աֆղանստան
դիմանկար
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Աֆղանստանի քաղաքացի Շարբաթ Գուլան, որը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ 1985 թվականին հայտնվել էր National Geographic–ի շապիկին, տարհանվել է Իտալիա։ Այս մասին հայտնում է իտալական կառավարության մամուլի ծառայությունը։Շարբաթ Գուլան, որին «աֆղանական Մոնա Լիզա», «աֆղանցի աղջիկ» և «կանաչ աչքերով աղջիկ» էին անվանում, ապաստան ստացավ Իտալիայում իշխանության եկած թալիբներից փախուստի դիմելուց հետո (ահաբեկչական գործունեության համար գտնվում են ՄԱԿ–ի պատժամիջոցների ներքո)։Հայտնի լուսանկարը աֆղանա–պակիստանյան սահմանի փախստականների ճամբարում արել է ֆոտոլրագրող Սթիվ Մաքարին 1984 թվականին։ Նա որբ էր մնացել իրենց գյուղի վրա հարձակում գործելուց հետո։Մեկ տարի անց National Geographic–ում հրապարակած խորաթափանց կանաչ աչքերով աղջկա դիմանկարն անմիջապես դարձավ մի ամբողջ ազգի տառապանքի, որից հետո նաև ընդհանուր առմամբ փախստականների խնդրի խորհրդանիշ։Ինքը` Շարբաթը, վերադառնալով Աֆղանստան, ամուսնացավ և 4 դուստր լույս աշխարհ բերեց, որոնցից մեկը մահացավ։ Այսօր Շարբաթ Գուլան 49 տարեկան է, նա այրի է։Սթիվ Մաքարին 17 տարի անց որոշեց գտնել իր հերոսուհուն։ 2002 թվականին նա կրկին լուսանկարեց Գուլային։ Լուսանկարները ցուցադրվել են աշխարհի տարբեր քաղաքների ցուցահանդեսներում։
աֆղանստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լուսանկար, աղջիկ, աֆղանստան, դիմանկար
լուսանկար, աղջիկ, աֆղանստան, դիմանկար
National Geographic–ի շապիկի «աֆղանական Մոնա Լիզան» տարհանվել է Իտալիա
Հայտնի լուսանկարը աֆղանա–պակիստանյան սահմանի փախստականների ճամբարում արել է ֆոտոլրագրող Սթիվ Մաքարին 1984 թվականին։ Շարբաթ Գուլան 49 տարեկան է, նա այրի է և 4 դուստր ունի, որոնցից մեկը մահացել է։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Աֆղանստանի քաղաքացի Շարբաթ Գուլան, որը հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ 1985 թվականին հայտնվել էր National Geographic–ի շապիկին, տարհանվել է Իտալիա։ Այս մասին հայտնում է իտալական կառավարության մամուլի ծառայությունը։
Շարբաթ Գուլան, որին «աֆղանական Մոնա Լիզա», «աֆղանցի աղջիկ» և «կանաչ աչքերով աղջիկ» էին անվանում, ապաստան ստացավ Իտալիայում իշխանության եկած թալիբներից փախուստի դիմելուց հետո (ահաբեկչական գործունեության համար գտնվում են ՄԱԿ–ի պատժամիջոցների ներքո)։
«Օգոստոսյան իրադարձություններից հետո (Աֆղանստանում) երկիրը լքելու հարցում Գուլային օգնելու մասին քաղաքացիական հանրության և մի շարք ՀԿ–ների ներկայացուցիչների դիմումներից հետո` Աֆղանստանի քաղաքացիների տարհանման և ընդունելության ու ինտեգրման վերաբերյալ կառավարության ծրագրի շրջանակում Իտալիայի նախարարների խորհուրդը ստանձնեց նրան Հռոմ տեղափոխելու գործը», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Հայտնի լուսանկարը աֆղանա–պակիստանյան սահմանի փախստականների ճամբարում արել է ֆոտոլրագրող Սթիվ Մաքարին 1984 թվականին։ Նա որբ էր մնացել իրենց գյուղի վրա հարձակում գործելուց հետո։
Մեկ տարի անց National Geographic–ում հրապարակած խորաթափանց կանաչ աչքերով աղջկա դիմանկարն անմիջապես դարձավ մի ամբողջ ազգի տառապանքի, որից հետո նաև ընդհանուր առմամբ փախստականների խնդրի խորհրդանիշ։
Ինքը` Շարբաթը, վերադառնալով Աֆղանստան, ամուսնացավ և 4 դուստր լույս աշխարհ բերեց, որոնցից մեկը մահացավ։ Այսօր Շարբաթ Գուլան 49 տարեկան է, նա այրի է։
Սթիվ Մաքարին 17 տարի անց որոշեց գտնել իր հերոսուհուն։ 2002 թվականին նա կրկին լուսանկարեց Գուլային։ Լուսանկարները ցուցադրվել են աշխարհի տարբեր քաղաքների ցուցահանդեսներում։