https://arm.sputniknews.ru/20211126/inchu-e-hajastanum-ajsor-internety-kapy-dandaghelpvordzaget-35770134.html
Ինչո՞ւ է Հայաստանում այսօր ինտերնետ կապը դանդաղել. փորձագետ
Ինչո՞ւ է Հայաստանում այսօր ինտերնետ կապը դանդաղել. փորձագետ
Sputnik Արմենիա
Հայ օգտատերերին ինտերնետին կապող ուղիներից մեկը պոկվել է։ Ամբողջ բեռն ընկել է մյուսի վրա, ինչը դանդաղ աշխատանքի է հանգեցրել։ 26.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-26T16:36+0400
2021-11-26T16:36+0400
2021-11-26T18:02+0400
հայաստան
ռուսաստան
վրաստանի հանրապետություն
ինտերնետ
https://cdn.am.sputniknews.ru/img/1757/89/17578940_0:61:1499:904_1920x0_80_0_0_8954ec62f424b82150a5aa0fda992247.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Ինտերներտ կապը Հայաստանում թույլ է, քանի որ ռուսական Լիպեցկ քաղաքի շրջանում մալուխը պոկվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինտերնետի հարցերով փորձագետ, «Հայաստանի Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղիյանը։Բանն այն է, որ Հայաստանում համացանցի օգտատերերը նոյեմբերի 26-ի վաղ առավոտից բողոքում են դանդաղ ինտերնետից։ Տեղական մատակարարները պատասխանում են, որ իրենց մոտ խափանումներ չեն գրանցվել, սակայն ինտերնետի որակը չի բարելավվում։«Ինտերնետը երկու ճանապարհով է Հայաստան հասնում՝ Վրաստանի տարածքով Վառնայից ու Գերմանիայից, իսկ երկրորդը՝ Նովոռոսիյսկից։ Լիպեցկում արդեն 4 ժամ է խափանում է, ու ամբողջ ծանրաբեռնվածությունը Caucasus Online - ի (Վրաստանից Բուլղարիայի ուղղությամբ Սև ծովի հատակով ընթացող օպտիկական մալուխի օպերատոր) վրա է ընկել», -ասաց փորձագետը։Հենց այդ թերությամբ էլ նա բացատրեց ինտերնետի դանդաղությունը, սակայն, նրա խոսքով, շուտով մալուխը կվերանորոգվի, և Հայաստանը կրկին երկու ճանապարհով կմիանա համացանցին։Նշենք, որ Վրացական Caucasus Online ընկերությունը Վրաստանից Բուլղարիայի ուղղությամբ Սև ծովի հատակով գնացող օպտիկական մալուխի օպերատորն է։ Սա Եվրոպայի ու Հարավային Կովկասի միջև ինտերնետի տրաֆիկի խոշորագույն ալիքն է: Ընկերության գլխավոր բաժնետերերը վրացի ներդրողներ են, որոնց մի մասը գրանցված է Եվրոպայում։ Սակայն օգոստոսի 8-ին Վրաստանի խորհրդարանն ինտերնետ կապի մայրուղային ալիքի բաժնետոմսերի 49 տոկոսը վաճառել է ադրբեջանցի գործարար Նասիմ Հասանովին։
https://arm.sputniknews.ru/20210928/erevany-dzernamukh-e-eghel-internet-anvtangutjun-stanalun-kmiana-tbilisin-tsragrin-33735706.html
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1757/89/17578940_75:0:1408:1000_1920x0_80_0_0_63654c5c5ed91f534d72516ce7f58c02.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, ինտերնետ
հայաստան, ռուսաստան, վրաստանի հանրապետություն, ինտերնետ
Ինչո՞ւ է Հայաստանում այսօր ինտերնետ կապը դանդաղել. փորձագետ
16:36 26.11.2021 (Թարմացված է: 18:02 26.11.2021) Հայ օգտատերերին ինտերնետին կապող ուղիներից մեկը պոկվել է։ Ամբողջ բեռն ընկել է մյուսի վրա, ինչը դանդաղ աշխատանքի է հանգեցրել։
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Ինտերներտ կապը Հայաստանում թույլ է, քանի որ ռուսական Լիպեցկ քաղաքի շրջանում մալուխը պոկվել է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց ինտերնետի հարցերով փորձագետ, «Հայաստանի Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղիյանը։
Բանն այն է, որ Հայաստանում համացանցի օգտատերերը նոյեմբերի 26-ի վաղ առավոտից բողոքում են դանդաղ ինտերնետից։ Տեղական մատակարարները պատասխանում են, որ իրենց մոտ խափանումներ չեն գրանցվել, սակայն ինտերնետի որակը չի բարելավվում։
«Ինտերնետը երկու ճանապարհով է Հայաստան հասնում՝ Վրաստանի տարածքով Վառնայից ու Գերմանիայից, իսկ երկրորդը՝ Նովոռոսիյսկից։ Լիպեցկում արդեն 4 ժամ է խափանում է, ու ամբողջ ծանրաբեռնվածությունը Caucasus Online - ի (Վրաստանից Բուլղարիայի ուղղությամբ Սև ծովի հատակով ընթացող օպտիկական մալուխի օպերատոր) վրա է ընկել», -ասաց փորձագետը։
28 սեպտեմբերի 2021, 22:43
Հենց այդ թերությամբ էլ նա բացատրեց ինտերնետի դանդաղությունը, սակայն, նրա խոսքով, շուտով մալուխը կվերանորոգվի, և Հայաստանը կրկին երկու ճանապարհով կմիանա համացանցին։
Նշենք, որ Վրացական Caucasus Online ընկերությունը Վրաստանից Բուլղարիայի ուղղությամբ Սև ծովի հատակով գնացող օպտիկական մալուխի օպերատորն է։ Սա Եվրոպայի ու Հարավային Կովկասի միջև ինտերնետի տրաֆիկի խոշորագույն ալիքն է: Ընկերության գլխավոր բաժնետերերը վրացի ներդրողներ են, որոնց մի մասը գրանցված է Եվրոպայում։ Սակայն օգոստոսի 8-ին Վրաստանի խորհրդարանն ինտերնետ կապի մայրուղային ալիքի բաժնետոմսերի 49 տոկոսը վաճառել է ադրբեջանցի գործարար Նասիմ Հասանովին։