https://arm.sputniknews.ru/20211125/ushadrutjuny-kentrvonacvel-e-hhi-u-adrbejani-mijev-kaperi-verakangnman-vra-zakharvova-35728060.html
Ուշադրությունը կենտրոնացվել է ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև կապերի վերականգնման վրա․ Զախարովա
Ուշադրությունը կենտրոնացվել է ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև կապերի վերականգնման վրա․ Զախարովա
Sputnik Արմենիա
Մոսկվան բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկում է տարածաշրջանի կայունությունն ամրապնդելու համար։ 25.11.2021, Sputnik Արմենիա
2021-11-25T15:31+0400
2021-11-25T15:31+0400
2021-11-25T15:33+0400
հայաստան
ռուսաստան
ադրբեջան
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0e/34274611_0:0:2887:1625_1920x0_80_0_0_22599edb13ed89fb5e1700994f8b8bf9.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ռուսական կողմի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ու զարգացման վրա: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ կայանալիք եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցին։Զախարովան նշեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բարձր մակարդակի հանդիպումների վերաբերյալ մեկնաբանությունները ՌԴ նախագահի վարչակազմի իրավասությունն են:Զախարովան հայտնեց նաև, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի 28-րդ նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-3-ին Ստոկհոլմում: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։Նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ մինչ այդ նրանք նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ բանակցություններ են անցկացնելու Սոչիում:Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0e/34274611_83:0:2814:2048_1920x0_80_0_0_41655b61c3364f5469f5345eec72c81a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, մարիա զախարովա
հայաստան, ռուսաստան, ադրբեջան, մարիա զախարովա
Ուշադրությունը կենտրոնացվել է ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև կապերի վերականգնման վրա․ Զախարովա
15:31 25.11.2021 (Թարմացված է: 15:33 25.11.2021) Մոսկվան բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկում է տարածաշրջանի կայունությունն ամրապնդելու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Ռուսական կողմի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ու զարգացման վրա: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ կայանալիք եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցին։
Զախարովան նշեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև բարձր մակարդակի հանդիպումների վերաբերյալ մեկնաբանությունները ՌԴ նախագահի վարչակազմի իրավասությունն են:
«Կարող եմ ասել, որ մենք բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկում ենք կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման համար։ Իհարկե, հատուկ ուշադրություն է դարձվում նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը», - ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան հայտնեց նաև, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի 28-րդ նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-3-ին Ստոկհոլմում: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
Նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ մինչ այդ նրանք նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ
բանակցություններ են անցկացնելու Սոչիում:
Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր երկրորդ եռակողմ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր
2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։